Սիրելու համար ընդամենը մի քանի վայրկյան է պետք. 5 թեորիա, որ կստիպեն հավատալ սիրուն՝ առաջին հայացքից

Like on FB:

Երևի թե առաջին հայացքից սիրուն հավատալու հարցը քննարկվում է բոլոր ժամանակներում:

Ոմանք ասում են, որ միանշանակ հավատում են այդ երևույթի գոյությանը, իսկ մյուսները պնդում են` սիրելու համար ժամանակ ու միմյանց շատ լավ ճանաչել է հարկավոր:

Մենք առաջարկում ենք ծանոթանալ 5 թեորիայի, որոնք կստիպեն հավատալ առաջին հայացքից սիրո գոյությանը:

1. Ամեն ինչ լավ սերունդ ունենալու համար

Ըստ առաջին թեորիայի՝ սեր առաջին հայացքից հնարավոր է, քանի որ դեռ հնուց մարդիկ առաջին հայացքով հենց փնտրում էին մեկին, ով իրենց լավ սերունդ ունենալու հնարավորություն կտար: Դրա համար նրանք պարզապես մի հայացք էին նետում ապագա կնոջ կամ ամուսնու վրա և, վերլուծելով նրա արտաքինը, հասկանում` այս մեկը ա՞յն է, ինչ հարկավոր է: Ըստ գիտնականների՝ մինչև այսօր շատ զույգեր իրար գտնում են հենց այսպիսի մոտիվացիայով ու կարողանում պարզապես հայացքների փոխանակումով անգամ հասկանալ` իրենց սիրուն են հանդիպել, թե ոչ:

2. Մեղավորը բույրն է

Այս թեորիայի համաձայն՝ մենք կենդանիների նման ընտրում ենք ու ճանաչում ենք մեր կեսին նրա բույրի շնորհիվ: Նրա բույրը զգալու ու այդ բույրով նրան` մեր միակին, ճանաչելու համար ընդամենը վայրկյաններ են հարկավոր: Դեռևս Հին Չինաստանում և Եգիպտոսում հսկայական ուսումնասիրություններ էին կատարում, որոնց միջոցով փորձում էին հասկանալ, թե ինչպես բույրերը խառնելու միջոցով գրավել այս կամ այն կնոջը կամ տղամարդուն: Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ առաջին հայացքից սերը չի կարող ապահովվել արհեստական բույրերի միջոցով, նրա առաջացման հիմնական պատճառը հենց մարմնի բնական բույրն է:

3. Անցյալի հուշեր

Երրորդ թեորիան ամենահետաքրքրականներից է: Ըստ այս թեորիայի՝ մարդիկ սիրահարվում են իրար առաջին հայացքից, քանի որ նախորդ կյանքում էլ սիրահարներ են եղել: Այս թեորիայի կողմնակիցները հավատում են ռեինկարնացիային, այսինքն՝ հոգու տեղափոխմանը մարմնից մարմին: Նրանք վստահ են, որ առաջին հայացքից սիրահարվողները գտնում են այն մեկին, ում կորցրել են նախորդ կյանքում: ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունների արդյունքում, որոնց ընթացքում մասնակիցները ենթարկվում էին հիպնոսի և պատմում իրենց սիրելիի մասին, պարզ դարձավ, որ նրանցից շատերը սկսում են պատմել, որ նախորդ կյանքում էլ են իրենց կեսին ճանաչել, ու հոգու կիրքը մինչև հիմա չի մարել: Հետաքրքրական է, որ հոգեբանները պնդում են, որ քչերին է իրականում վիճակված գտնել այն մեկին, ում ճանաչել են նաև նախորդ կյանքում, ու նորից սիրել նրան ներկայում:

4. Էգոիզմ և ինքնահիացում

Ըստ այս տարբերակի՝ մենք սիրահարվում ենք առաջին հայացքից, քանի որ չափազանց էգոիստ ենք: Այսինքն՝ սերն առաջին հայացքից տարածվում է այն մարդկանց վրա, ովքեր առաջին իսկ հայացքից դիմացինի մեջ տեսնում ու ճանաչում են իրենք իրենց: Քանի որ վերջիններս շատ են սիրում իրենց անձը, սկսում են սիրել նաև այն մեկին, ով նման է իրենց անձին: Պատահական չէ, որ ասում են, թե ամուսինները ժամանակի ընթացքում նմանվում են իրար: Ըստ գիտնականների՝ այդ նմանությունը լինում է հենց սկզբից և հետո ավելի ու ավելի է խորանում:

5. Սիրելի ծնողներ

Եվ վերջին թեորիան մատնանշում է` մենք սիրահարվում ենք առաջին հայացքից, երբ դիմացինի մեջ տեսնում ենք մեր ծնողներին: Երբեմն ծնողների կերպարներն այնքան հարազատ են դառնում, որ մենք ամեն կերպ փորձում ենք նրանց նման մեկին տեսնել մեր կողքին ու երբ պատահաբար հանդիպում ենք մեկին, ով ինչ-որ կերպ մեզ հիշեցնում է մեր ծնողներից որևէ մեկին, անմիջապես սիրահարվում ենք: Ու կարևոր չէ՝ դուք ունեցել եք երջանիկ, թե դժբախտ մանկություն, դուք ենթագիտակցաբար ձգտում եք այնպիսի մարդկանց, ովքեր նման են ձեր հորը կամ մորը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

5 բան, որոնք տղամարդը ցանկանում է ստանալ կնոջից
Տղամարդկանց այս սխալներից հետո կանանց 97 տոկոսը դավաճանում է
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Մասնագետները պարզել են սեքսի համար լավագույն ժամանակը
4 բան, որ տղամարդիկ պետք է իմանան կանացի մարմնի մասին
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Մերկ քնելու 3 պատճառ
Ինչպիսի կանանցից են տղամարդիկ փախչում

Latest

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Photo)
Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց