Այս նկարին առնչվող բոլոր մարդիկ մահանում են. Մունկի «Ճիչը», անիծված նկարի պատմությունը

Նորվեգացի նկարիչ Էդուարդ Մունկը համարվում է աշխարհի ամենահայտնի ու ճանաչելի նկարի՝ «Ճիչի» հեղինակը, որն այսօր դասվում է անիծված նկարների շարքին։

Ինչո՞ւ ու ինչպե՞ս ստեղծվեց նկարը՝ կպարզենք միասին։

Էդուարդ Մունկը դեռ փոքր տարիքում տառապում էր հոգեբանական տրավմայով․ նա վաղ տարիքում կորցրել էր քրոջը, և ասում են՝ այդ միջադեպից հետո Մունկը սկսեց տառապել պսիխոզով։

Տարիներ անց, երբ նկարիչը սկսեց նկարել, նրա մուգ նկարներն ու դրանց մռայլ տրամադրությունն ամբողջովին փոխանցում էին Մունկի հոգեվիճակը ու հասկացնում նկարչի տրամադրությունը։

Սակայն, չնայած բազմաթիվ նկարներին, Մունկի ամենահայտնի նկարը մնաց «Ճիչը», որը իրավացիորեն համարվում է աշխարհի ամենաճանաչելի նկարներից մեկը։

Մի երեկո Մունկը քայլում էր իր ընկերների հետ, երբ հանկարծ տարօրինակ էմոցիաներ ունեցավ։

Նրան թվաց, թե երկինքը կարմրեց, արևը սկսեց վառել հեռու հորիզոնները, շուրջբոլորը գույները խառնվեցին, ու մի պահ նա ուժեղ ճիչ լսեց։

Այդ պահին Մունկի երկու ընկերները շարունակում էին քայլել, իսկ նա քարացել էր և չէր կարողանում կտրվել այդ տեսարանից։

Այդ օրն էր, որ Մունկը հասկացավ, որ ամենագլխավոր նկարը դեռ առջևում է։

Հաջորդ օրվանից սկսած՝ Մունկը սկսեց նկարել իր տեսարանի սկզբնական տարբերակները։

Նա արդյունքում ստեղծեց «Ճիչ»-ի 4 տարբերակ, որոնցից ամենաճանաչելին հենց վերջին՝ 4-րդ տարբերակն է, որը նրան դարձրեց չափազանց հայտնի։

Սակայն այսքանով նկարի պատմությունը չավարտվեց։ Ասում են՝ «Ճիչը» նկարը աշխարհի անիծված նկարների շարքին է պատկանում։ Նկարի հետ կոնտակտի մեջ մտած բոլոր մարդիկ սկսում են խելագարվել, իսկ հետո՝ մահանալ։ Մի անգամ թանգարանի աշխատակիցներից մեկը նկարը պատահական վայր էր գցել։

Դրանից հետո նրա մոտ սարսափելի գլխացավեր սկսեցին, ու որոշ ժամանակ անց նա անսպասելի մահացավ։ Այսպիսի դեպքեր գրանցվում են նաև մյուս բոլոր այն մարդկանց հետ, ովքեր առնչվում են նկարին։ Արդյունքում նկարի մասին վատ լուրերը շարունակում են տարածվել։

Սակայն նկարի գլխավոր հարցն այդպես էլ շարունակում է մնալ անլուծելի․ ի վերջո նկարի հերոսն ի՞նքն է ճչում, թե՞ նա փակել է ականջները, քանի որ ինքն է լսում այդ անտանելի ճիչը։ Ընտրությունը մնում է նկարը դիտողինը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի
Խորիմաստ առակ ժամանակի և կյանքի մասին
Միայնությունն ըստ Կենդանակերպի նշանի
«Ներել կարողանում են միայն ուժեղները. թույլերը ներել չգիտեն». Մահաթմա Գանդիի 25 մտքերը, որոնք ունակ են փոխելու յուրաքանչյուր կարդացողի կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին
Թեստ․ Կարո՞ղ եք հիշել այս 15 պետությունների մայրաքաղաքները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը
Առակ․ Կախարդական ջրհորը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք