Կանանց 3 ամենասարսափելի թերությունները՝ ըստ տղամարդկանց

Like on FB:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանացի թերությունների առաջին եռյակը՝ ըստ տղամարդկանց, որոնց կարծիքը պարզվել է վերջերս անցկացված մի հարցումների արդյունքում։

1. Հիմարություն

Պարզվում է, որ կանանց հիմարությունը սխալ տեղաբաշխված գերակայություններն են։ Օրինակ՝ այն տեսակետը, որ եթե դու հրաշալի տեսք ունես, ուրեմն բոլորովին պարտադիր չէ, որ կարողանաս խոսակցություն վարել, լայն մտահորիզոն ունենալ, մտքերը շարադրելու ունակություն, կարեւորը միայն լավ տեսքն է: Նույնը վերաբերում է նաեւ չարչրկված կանացի տրամաբանությանը, երբ անհասկանալի է, թե ինչու է օրինակ. «Սիրելիս, արի որեւէ մեկին հյուր կանչենք» առաջարկին հաջորդում ոչ թե «Մենք պետք է ուտելիք գնենք», այլ «Դու հենց հիմա պետք է վարսավիրանոց գնաս» հետեւությունը: Ընդ որում, կանայք կարող են թեկուզ երեք բարձրագույն կրթություն ունենալ ու գլխավոր տնօրենի պաշտոն, բաց միեւնույն է լինել հիմար եւ հենց այդ հիմարությունն է նրանց հիմնական խնդիրը:

2. Անտեղի զգացմունքայնություն

Հարի Փոթերի մասին գրքում կերպարանափոխությունը մոգության ամենաբարդ տեսակն էր համարվում, բայց կանայք հեշտությամբ ճանճը փիղ են դարձնում, իսկ փիղը՝ մի մեծ մայրցամաք: Ընդ որում ցանկացած առիթով: Այս մասին հիշատակած տղամարդկանց կարծիքով առաջին եւ երկրորդ թերությունների համագումարը սարսափելի է եւ կարող է սարեր շուռ տալ: Վերջերս ինչ -որ տեղ մի պատմություն եմ կարդացել՝ աղջիկը մեքենայում սկանդալ էր սարքել, բացել դուռը, դուրս եկել մեքենայից ու սկսել փախչել: Տղամարդը, ինչպես վայել է տղամարդուն, վազել է նրա հետեւից ու ընկել մեքենայի տակ: Եթե չընկներ մեքենայի տակ, եթե չվազեր, աղջիկը հավանաբար կվիրավորվեր: Իսկ հիմա այդ նույն աղջիկը հիվանդանոցում իր սիրելիին է խնամում ու խոստովանում, որ այդ վեճի պատճառը ինչ -որ անէական մանրուք էր: Պարզապես վիճելու ցանկություն ուներ:

3. Տրամադրության կտրուկ փոփոխություն

Կանայք ասես թմրամոլ լինեն: Քիչ առաջ ուրախ էր, իսկ հիմա հուզված հեկեկում է՝ բողոքում են հարցմանը մասնակցած տղամարդիկ: Առհասարակ, այս հատկանիշը վաղուց է համարվում կանացի վարքագծի էտալոնը՝ հիշո՞ւմ եք հայտնի երգի տողերը «Սիրելիս, փորձիր ինքդ կռահել»: Հորմոնների մասին որեւէ բան բացատրելն անօգուտ է: Այո, իրոք կանանց հետ այդպես հաճախ է պատահում: Պատճառները կարող են շատ տարբեր ձեւակերպումներ ունենալ « Աստված իմ, քիչ առաջ ինձ այնքան լավ էի զգում, որ սկսեցի ամաչել իմ երջանկությունից» կամ «այնքան լավ էր ամեն ինչ, ես հիշեցի, որ իմ նախկինի հետ էլ էր նույնքան լավ ու լացս եկավ, քանի որ կյանքում ամեն ինչ այնքան փոփոխական է, իսկ ես չեմ հասցնում հետեւել այդ փոփոխություններին, չնայած, ըստ էության, ամեն ինչ նույնն է»: Իմ կարծիքով կանայք տարերային փիլիսոփաներ են: Տեսնում են մահացած թռչունի՝ ամբողջ օրը անտրամադիր են, մտախոհ, հանկարծ հիշել են կյանքի ունայնության մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Բաներ, որոնց նկատմամբ տղամարդիկ անտարբեր են անկողնում
Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
6 բան, որ չի կարելի անել սեռական հարաբերությունից առաջ
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Թեստ․ Իսկ դու կարո՞ղ ես կռահել, թե որ հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
Կանացի 5 սխալներ ինտիմ մերձեցման ժամանակ, որոնք փչացնում են հարաբերությունները
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
«Կանանց անկյուն»․ Անձնական հիգիենայի պահպանման 10 կանոն
Ութ նշան, որ կինը տղամարդու հետ լինելու կարիք ունի

Latest

Սոդայի օգտագործման 15 եղանակ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ
Թեստ. Կկարողանա՞ք արդյոք անսխալ անվանել աշխարի ամենամեծ բաները
Իսկ դուք այստեղ նկատեցի՞ք կանաչ Lamborghini-ն. միայն սուր աչք ունեցողներն են այն տեսնում (Photo)
4 նշան, որ տղամարդը պատրաստվում է ձեզ լքել. շատերը նախընտրում են դրանք չնկատել
Այս ԹԵՍՏԸ կարող են անցնել միայն բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ
Հարց իսկական «Շերլոկ Հոլմսերի» համար. Ձեզ փակել են սենյակում հոգեկան հիվանդի հետ ու տվել 3 հնարավորություն. 3-ից ո՞րն է ճիշտ
9 խորհուրդ պրոֆեսիոնալներից, որոնք կօգնեն Ձեզ երկար ժամանակ պահպանել մազերի լավ տեսքը
Հանելուկ թագավորի և թագուհու՝ թույնով լի բաժակների մասին
5 աննրբանկատ հարցեր, որոնք նյարդայնացնում և հունից հանում են աղջիկներին