Կանացի 6 սովորություն, որոնք վանում են տղամարդկանց

Like on FB:

1. Անխնամ լինելը: Կանայք կան, որոնք իրենց անթերի տեսքի են բերում միայն հանուն առանձնահատուկ առիթների, օրինակ` ակումբ կամ ծանոթների հարսանիքին գնալու:

Իսկ իրենց ամենօրյա կյանքում նրանք նույնիսկ նվազագույն ջանքեր չեն գործադրում գրավիչ եւ սեքսուալ տեսք ունենալու համար:

Նրանք սովոր են  նվազագույն միջոցներ կիրառել իրենց կանացիությունն ընդգծելու համար:

Ինքն իր հանդեպ նման անտարբերությունը կարող է վկայել կնոջ ցածր ինքնագնահատականի մասին, իսկ դա հենց այն է, ինչը նվազեցնում է կնոջ գրավչությունը տղամարդկանց աչքում:

2. Անմատչելիություն: Կինը, որը սիրում է պատնեշներ կառուցել իր եւ տղամարդկանց միջեւ, հաճախ կորցնում է իր գրավչությունը: Նույնիսկ ամենավառ գեղեցկուհին կարող է տղամարդկանց բացասական հակազդեցությանն արժանանալ, եթե հարկադրված է շփվում, սիրախաղի հակված չէ, ամեն կերպ անտարբերություն է դրսեւորում զրուցակցի հանդեպ:  Պատահում է, որ այդ եղանակով կինը հասկացնել է տալիս, որ իրեն հետաքրքիր չէ այս կամ այն տղամարդը, որը փորձում է ծանոթանալ իր հետ, բայց երբ դա պահվածքի համակարգված տարր է, դա սպառնում է կնոջ համար տղամարդկանց շրջանում վատ համբավ ստեղծել:

3. Գռեհկություն: Կանացի գռեհկությունը կարող է վանել նույնիսկ ոչ ամենաբծախնդիր տղամարդուն:  Որպես կանոն, այն դրսեւորվում է էժանագին եւ աչք ծակող արտաքինում, ճչանության մեջ,   ձայնի բռի հնչերանգներում, հայհոյախոսության, միաժամանակ մի քանի տղամարդու հետ սիրախաղ անելու ցանկության մեջ, սեքսի մասին չափազանց անկեղծ զրույցներում:

4. Կործանարար հակումներ: Եթե կինն ուզում է գրավիչ լինել արժանի տղամարդու աչքում, հազիվ թե արժե, որ չարաշահի ծխախոտը, ալկոհոլի հակումը եւ մանավանդ` թմրանյութի օգտագործումը: Տղամարդկանցից քչերը կուզենան իրենց ապագա երեխաների համար նման մայր ունենալ:

5. Մարդկանց աչքի առաջ գեղեցկանալը: Դա ամենատարածված սովորություններից է: Եվ թվում է, թե ոչ մի վրդովեցուցիչ բան չկա հարդարանքի պարագաների տուփը հանելու եւ արագ շպարը շտկելու մեջ, սակայն հենց այդ շարժումն է կնոջը զրկում խորհրդավորությունից եւ իդեալականությունից` ցույց տալով, որ նրա գեղեցկությունը միայն բնության ստեղծածը չէ:

6. Չափազանց սեքսուալություն: Օրինակ, երբ կինն ավելորդ սեքսուալության է ձգտում եւ չափազանց ջանասեր է այդ հարցում, ինչը հաճախ արտահայտվում է ավելորդ կոկետության մեջ, շատ կիպ հագուստի, անպատշաճ դեպքերում գայթակղիչ պահվածքի, տղամարդիկ անմիջապես ինտուիցիայով հասկանում են՝ եթե նա այդքան ջանասիրաբար ձգտում է սեքսուալ երեւալ, նշանակում է սեքսուալ չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում