5 կարևոր հատկանիշ հարաբերություններում

1. Ընտրեք մարդուն այնպես, ասես կույր լինեք:

Աչքերը փակեք ու զգացեք, թե ինչ եք մտածում այդ մարդու մասին: Նրա բարության, հավատարմության, խորաթափանցության, նվիրվածության, ձեր մասին հոգ տանելու ունակության մասին:

Չնայած մեր մշակութային առանձնահատկությունները շատ բաների վրա են ազդում եւ այն, ինչ մենք տեսնում ենք մեր շրջապատի աչքերով, երբեմն շատ ավելի էական են մեզ համար, բայց առավել կարեւոր է, թե ինչ ենք մենք մեր ներքին հայացքով տեսնում, երբ մեր աչքերը փակ են:

2. Գոյություն ունի մեկ կարեւոր տարբերություն երկարատեւ ու հուսալի եւ կարճատեւ հարաբերությունների համար համապատասխանող մարդկանց միջեւ:

Այդ տարբերությունը սովորելու ունակությունն է: Մի իսպանական ասացվածք կա այն մասին, որ ով ունակ չէ սովորել նորովի նայել ամեն ինչին, նրան հետաքրքիր չէ ոչ աշխարհը, ոչ դրա կառուցվածքը, ոչ էլ մարդիկ։ Նա շատ հաճախ է փակվում ու ասում «ոչ, ամեն ինչ կարող է միայն այսպես լինել ու վերջ»: Երկարատեւ հարաբերությունների համար ավելի լավ է ընտրեք նրան, ով ավելի բաց է եւ ունակ է փոխվել:

3. Ընտրեք նրան, ով ուզում է լինել ձեզ նման՝ միաժամանակ եւ ուժեղ, եւ զգայուն:

Հատկանիշներ, որոնք սովորաբար կանանց են բնորոշ՝ ուժն ու քնքշանքը: Զգայունություն ասելով՝ նկատի ունենք կյանքով լի լինելու եւ շուրջը կատարվածն ընկալելու ունակությունը: Ոմանց այս հարցում օգնել է պետք: Բայց հիմնականում մարդիկ հենց այդպիսին են՝ գուցե պարզապես չեն կարողանում արտահայտել դա: Եվ դրա համար էլ այդքան կարեւոր է նախորդ կետը՝ սովորելու ունակությունը: Կարելի է բարի ու սիրող լինելու ու առհասարակ աշխարհի լավագույն սիրեկանը դառնալու մեծ ներուժ ունենալ, բայց եթե չսովորես ու չզարգացնես այդ ներուժը՝ ոչինչ չի ստացվի:

4. Ընտրեք նրան, ով ցույց է տալիս, որ ցավ է զգում, երբ դուք նրան ցավ եք պատճառում: Եվ նաեւ հակառակը:

Ընտրեք նրան, ով ձեզ ցավ պատճառելով տեսնում է ձեր ցավն ու զղջում դրա համար: Դա շատ կարեւոր է: Կան ցավն արտահայտելու բազմաթիվ միջոցներ, ոմանք մեկուսանում են առաջին իսկ աննշան խնդրի դեպքում: Մանավանդ էքստրավերտներին շատ է զայրացնում, երբ նրանց զուգընկերը մեկուսանում է, բայց պետք է հասկանալ, որ դա էլ է ցավն արտահայտելու միջոց ու եթե մարդը ունակ է ողջամիտ ժամկետում դուրս գալ այդ մեկուսացած հոգեվիճակից ՝ ուրեմն ամեն ինչ նորմալ է: Իսկ մտահոգվել պետք է, երբ դիմացինը որեւէ կերպ չի արձագանքում, երբ դուք սխալ կամ վատ բան եք անու նրա հանդեպ: Դա նշանակում է, որ նրա զգացմունքների հետ մի բան այն չէ, կամ որ նա ներքուստ արդեն հրաժարվել է ձեզնից դրա համար էլ չի արձագանքում: Մինչեւ մեր կյանքի միակ ու մշտական ուղեկցին գտնելը մենք բազմաթիվ հարաբերություններ ենք ունենում, ու շատ անգամ հարաբերությունները սկսվում են բարձր ակնկալիքներով ու ավարտվում հիասթափությունով: Շատ հնարավոր է որ դուք հենց նման մեկին կհանդիպեք, որն արդեն հիասթափված է իր նախորդ հարաբերություններից: Դրա համար էլ շատ կարեւոր է ցույց տալ ցավը ու զգալ ուրիշի ցավը: Առանց վեճերի, առանց լարվածության ու կշտամբանքի հարաբերություններ հնարավոր չեն: Դրանից ամբողջովին խուսափելն անհնար է: Բայց չի կարելի անընդհատ վիրավորել ու հարվածել նույն ցավոտ տեղին: Երբ մարդը հիասթափված է իր նախկին փորձից ու շատ վիրավորանք է կուտակել հոգում, հնարավոր է, որ նա փորձի դա նոր զուգընկերոջ վրա բարդել: Բայց պետք է կարողանալ ժամանակին կանգ առնել, երբ տեսնում ես, որ ցավ ես պատճառում քո սիրած անձնավորությանը

5. Ընտրեք նրանց, ովքեր իրենց սեփական ներաշխարհն ունեն:

Կարեւոր չէ թե ինչ՝ կրոն, մեդիտացիա, բույսեր աճեցնելու սեր .. Ընտրեք նրանց, ովքեր իրենց սեփական ճանապարհով են գնում ու ձեզ ընկալում որպես ուղեկից այդ ճանապարհին: Այդ մարդիկ կարողանում են միաձուլվել ուրիշներին , բայցեւայնպես մնալ առանձին, ինչը շատ կարեւոր է: Հարաբերությունները ունեն իրենց բնորոշ ցիկլերն ու ռիթմերը, ու գալիս է մի պահ, երբ անհրաժեշտ է միաձուլվել ու մեկ ամբողջ դառնալ, կամ էլ մի պահ, երբ անհրաժեշտ է հեռու լինել իրարից, բայց նույնիսկ տարածության ու ժամանակի մեջ չկորցնել կապը: Նմա՛ն հարաբերությունների է պետք ձգտել: Իսկ եթե կապը ընդհատվում է առաջին իսկ դժվար փորձությունից կամ եթե չկա միասնականության եւ ախախտելի կապի զգացում, ուրեմն դա այն չէ, ինչ ձեզ պետք է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սեքսի մասին ամենազավեշտալի առասպելները
Կանացի սեքսուալության տեսակները
Ի՞նչն է հուզում Ձեր զուգընկերոջն անկողնում. 4 անսպասելի փաստ
5 ամենատարածված մտքերը, որոնք սե…սի ժամանակ անցնում են մարդկանց գլխով
Բրիտանացի մաթեմատիկոսները հաշվարկել են տղամարդու օրգազմի հուսալի բանաձեւը
Ինչպես գրավել քեզ դուր եկած աղջկա սիրտը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Թևատակերի հատվածում ցավի 7 հիմնական պատճառները
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2025 թվականին
Էսկիմոսների տները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում (Photo)
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ. Գիտե՞ք այս կենդանիների խմբերի անվանումները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց