Սիրահարված տղամարդկանց ժեստերը

Like on FB:

Աղջկա հետ խոսելիս երիտասարդի զգացմունքները կարող են մատնել նրա թեթեւ հպումը իր իսկ մազերին:

Նա դա կարծես շատ հանգիստ է անում:

Բայդ դա շատ պարզ բացատրություն ունի. մարդկանց մազերը ասոցացվում են նրանց սեքսուալության հետ: Սահեցնելով ձեռքը մարզերի վրայով՝ նա այդ կերպ ընդգծում է իր տղամարդկային գրավչությունը:

Եթե տղամարդն առանց ակնհայտ պատճառի սկսում է շտկել փողկապը կամ ժամացույցը, ձեռք տալ կոճակներին կամ այլ աքսեսուարների, հնարավոր է, նա ուժեղ անհանգստություն է զգում: Դա բնորոշ է սիրահարված երիտասարդներին:

Բայց, հնարավոր է, նա պարզապես մտահոգված է իր արտաքին տեսքով: Ցանկանում է դուր գալ զրուցակցուհուն եւ ենթագիտակցորեն ուզում է իրեն կարգի բերել:
Եթե տղամարդը որոշ ժամանակ անց է կացնում հայելու առջեւ, ապա փորձում է ավելի գրավիչ լինել եւ ցանկանում է դուր գալ կանանց:

Սիրահարված մարդու ոչ վերբալ ժեստերն անպայման սեքսուալ ակնարկ են պարունակում: Սա բացատրվում է նրանով, որ նա տարված է իրեն դուր եկող կնոջով: Եւ անգամ ենթագիտակցորեն ցանկանում է գրավել նրա ուշադրությունը՝ ընդգծելով իր «տղամարդկային առավելությունը»: Նրանք լայն են դնում ոտքերը, ոչ միայն նստած վիճակում, այլեւ՝ կանգնած: Հաճախ են ձեռքները գոտուն կամ գրպանը տանում, պարզապես ձեռքը պահում են մարմնի այդ մասում՝ իրենց դուր եկած կնոջ հետ շփման ժամանակ:

Տղամարդու վարքագիծը շատ բան կարող է ասել նրա զգացմունքների մասին: Երիտասարդը կարող է չնկատելով՝ կրկնել աղջկա վարքագիծը, նրա շարժումները: Սա վկայում է նրա սիրահարվածության մասին: Եթե նա հաճախ է թեքվում աղջկա կողմը, ապա մտածում է ծանոթության շարունակության եւ երկարատեւ հարաբերությունների մասին:

Աղջկա նկատմամբ իր զգացմունքների դրսեւորման արտահայտությունն է նրա անձնական տարածք ներխուժելը: Դա պայմանավորված է նրան ավելի մոտ լինելու ցանկությամբ, որպեսզի հնարավորոթյուն ունենա իբր պատահականորեն նրան կամ նրա իրերին դիպչելու:
Ակնհայտ շփոթմունքը, կաշկանդվածությունը նույնպես խոսում է երիտասարդի՝ աղջկա նկատմամբ ունեցած զգացմունքների մասին: Նա անգամ կարող է կարմրել:

Նրա իսկական հետաքրքրվածության մասին կարող է խոսել նրա սեւեռուն հայացքը: Սիրահարված երիտասարդը միշտ ցանկություն է ունենում ավելի երկար նայել իր սիրեցյալին:

Վերոնշյալ նշանները, առանձին վերցված, դեռ չեն նշանակում, որ նա ձեր նկատմամբ անտարբեր չէ: Բայդ դրանց բոլորի՝ միասին առկայությունը կհուշեն ձեր նկատմամբ նրա անկեղծ զգացմունքների մասին: Մի կասկածեք, որ դրանք ձեզ սիրահարված տղամարդու ժեստեր են:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում