Հրապուրելու 5 գաղտնիք՝ ֆրանսիական եղանակով

Like on FB:

1. Մի դադարեք գնալ ժամադրության

Երբ մենք գտնում ենք քիչ թե շատ հարմար մեկին, ուզում ենք կանգ առնել: Մենք հոգնում ենք անընդհատ սեթեւեթելուց, զգացմունք կեղծելուց եւ զգոն լինելուց: Եթե ընտրությունն արված է, արժե՞ շարունակել խաղը:

Հեղինակի խորհուրդը. «Ցավոք, այդ մոտեցումը վնասում է տղամարդու հետ մեր հարաբերություններին: Քանի որ «փակվել չորս պատի մեջ եւ շունչ քաշել» սկզբունքը շուտով կհանգեցնի անբավարարվածության զգացման: Երբ զույգը ամեն ինչ անում է միասին եւ մերժում է «թարմությունը», ընդ որում՝ բացառում է ֆլիրտը եւ ընկերների հետ շփումը, ձանձրույթը սպասեցնել չի տա»:

2. Մինչեւ վերջ մի անկեղծացեք

Մտերմանալով տղամարդուն՝ մենք ուզում ենք դառնալ նրա մի մասնիկը եւ նրան դարձնել մերը: Բայց այդ դեպքում զուգընկերը սկսում է ձեզ ընկալել որպես մանկությունից ծանոթ եւ հասկանալի մեկին: Բայց ախր սովորականը կորցնում է արժեքը:

Հեղինակի խորհուրդը. «Վերջերս Ֆրանսիայում ճամփորդելիս նկատեցի, թե ինչպես են ֆրանսուհիները խաղարկում խանդը՝ իրենց սիրային հարաբերություններին «պղպեղ» ավելացնելու համար: Ես ու ընկերուհիս, որը մի երիտասարդ ամերիկուհի է, հենց վերադարձանք Բուրգունդիայից, նա սկսեց պատմել մի հետաքրքիր դեպք, որը տեղի էր ունեցել մեզ հետ՝ ճանապարհին: Ախր ես գիտեի, որ նրա անսովոր ոգեւորությունը ծագել էր մեր զրուցակից ֆրանսիացուն տպավորելու ցանկությունից: Մի քանի տարի առաջ նրանք ունեցել էին սիրավեպ, եւ այդ էր պատճառը, որ «օդում ցոլում էին կայծեր»: Մի խոսքով, նա ուզում էր խանդ արթնացնել եւ հիշեց, թե ինչպես էինք զվարճացել տղամարդկանց հետ բարում»:

3. Սիրախաղն օգտակար է բոլորին

Մենք հաճախ նաեւ հրաժարվում ենք սեթեւեթլուց՝ զգուշանալով, թե դավաճանությամբ կամ կեղծիքով կկործանենք հարաբերությունները: Բայց արդյունքում վաստակում ենք տղամարդու ուշադրության իսպառ կորուստը, քանի որ պարզվում է, որ մենք բացի նրանից էլ ոչ մեկին պետք չենք: Բայց կնոջ մեջ հրապուրում է ինչ-որ յուրահատուկ բան, այն, ինչը նրան տարբերում է մյուս բոլորից եւ հետաքրքրում է շատերին:

Հեղինակի խորհուրդը. «Դրա մեջ անազնիվ ու նենգ ոչինչ չկա: Պարզապես թեթեւ սիրախաղը եւ խանդի կաթիլը կարող են կենդանացնել հարաբերությունը եւ մեր կյանքը դարձնել փոքր-ինչ ավելի հետաքրքիր: Ֆրանսուհիները գիտեն՝ տղամարդուն ցույց տալը, որ կան նաեւ այլ տղամարդիկ, որոնք քեզ համարում են հրապուրիչ, շատ ավելի ուժեղ հնարք է, քան նվնվոցը, թե ինչու՞ իմ հանդեպ ուշադիր չես»:

4. Մեկը մյուսի սեփականությունը չէ

Լիովին մեկին պատկանելը հաճելի է միայն սկզբում, երբ ուզում ես սիրելիի հետ լինել մեկ ամբողջություն: Սակայն ժամանակի ընթացքում ուզում ես վերադարձնել անհատական տարածքը, եւ նա, ով շարունակի հավակնել դրան, կվերածվի իսկական թշնամու:

Հեղինակի խորհուրդը. «Ֆրանսուհիները հասկանում են, որ տղամարդը սկսում է թուլացնել զգոնությունը, հենց որ հասկանում է, որ կինը դարձել է իր սեփականությունը: Ուստի նրանք մնում են խորհրդավոր նույնիսկ իրենց ամուսինների համար: Դա կարող լինել օրվա ընթացքի կտրուկ փոփոխություն, մի որեւէ զարմանալի եւ անսպասելի արարք, հանկարծակի ուղեւորություն ընկերուհու հետ: Այս նուրբ գործողությունները հերիք են՝ հասկացնելու տղամարդուն, որ նա մինչեւ վերջ չի բացահայտել իրեն, եւ ինքը նախկինի պես գաղտնիք է»:

5. Տղամարդիկ սիրում են գոհ կանանց

Կարծիք կա, թե իսկական տղամարդը, հենց միայն հայտնվելով կնոջ կյանքում, կարող է լուծել նրա բոլոր խնդիրները: Իրականում խնդիրները երբեք չեն անհետանում, քանի որ դրանք մեր կյանքի մի մասն են: Բայց սեւեռումն ինչ-որ մեկի վրա, ով պատասխանատու է կամ մեղավոր է ամեն ինչի համար, հյուծիչ է:

Հեղինակի խորհուրդը. «Ֆրանսուհու «գաղտնի այգին» անկակասկած օգնում է նրան միանալու իր ուժերի աղբյուրին, լրացնելու էներգիայի պաշարը եւ վերականգնելու կապը իր իսկ հոգեկան աշխարհի հետ: Վերադառնալով «իրական կյանք»՝ նա կրում է իր մեջ գաղտնիքի մասնիկ: Տղամարդը, զգալով ինչ-որ նոր բան՝ աուրա, որը փոքր-ինչ փոխվել է, ինչ-որ գաղտնիք, սկսում է էլ ավելի ուշադիր լինել նրա հանդեպ: Դա անում է ոչ թե այն պատճառով, որ կինը խնդրել է, այլ որ կինը հուշել է, որ իր կենսական ուրախությունը միայն նրանով չէ պայմանավորված»:

Բացի ֆրանսուհիների՝ վերը թվարկված կանոններից, հեղինակը խորհուրդ է տալիս նաեւ հարաբերություններում ավելացնել խաղի, ռոմանտիկայի մի կաթիլ, եւ ամենակարեւորը՝ չշտապել: «Եւ վերջապես, եթե քո կյանքում կա տղամարդ, որը իսկապես քամահրում է քեզ եւ վատ է պահում իրեն, բաց թող նրան: Եվ դա արա՝ մեղմություն եւ գութ ցուցադրելով: Եթե նրան վիճակված է լինել քո կյանքում, նա կվերադառնա: Եթե ամուսնացած ես, պատրաստիր ռոմանտիկ անակնալ նրա եւ քեզ համար: Միայն թե հիշիր՝ շատ մի ջանա: Պարզապես վայելիր»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ. Պարզեք, թե որքան փչացած եք դուք
Մարդկանց 97 %-ը չի կարողանում այս նկարում գտնել ձիուն
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
VIDEO. Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին. երգչուհու հուզմունքն ու երեկույթի տեսանյութը
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
Ամենօրյա սեքսի 15 առավելությունները
Ի՞նչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ
Տղամարդկային 6 պահանջարկ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
Ինչպես ազատվել կոնքերի հատվածում ավելորդ ճարպերից. 3 քայլ

Latest

VIDEO. Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին. երգչուհու հուզմունքն ու երեկույթի տեսանյութը
«Փորձեք երջանկեցնել թեկուզ մեկ հոգու և երկրագնդի վրա բոլորը երջանիկ կլինեն». Յուրի Նիկուլինի 14 լավագույն մտքերը
Ինչպես ազատվել կոնքերի հատվածում ավելորդ ճարպերից. 3 քայլ
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
Նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ տղամարդն իր մեջ արդեն որոշել է հարաբերություններին վերջ տալ
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
«Երեխաներն ու սմարթֆոնները. ամեն ինչ ավելի վատ է, քան թվում է». բժիշկ Նիկոլաս Կարդարաս
Նախանշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Այս համեմունքն օգնում է 3 անգամ ավելի արագ կորցնել ավելորդ քաշը