Որո՞նք են կանանց մոտ վաղաժամ մահվան նշանները. գիտնականներ

Միջին տարիքում կանանց մոտ հասակի կարճացումը վկայում է վաղաժամ մահվան ռիսկի մասին: Նման եզրակացության են եկել Շվեդիայի և Դանիայի գիտնականները: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝  արդյունքները հրապարակվել են BMJ Open-ում:

Հետազոտության հեղինակները նշել են, որ 50 տարեկանից հետո շատերի մոտ հասակը կարճանում է, և այս գործընթացը հատկապես արագանում է 70 տարեկանին մոտ: Դրա պատճառների թվում են ողնաշարի սկավառակների հարթեցումը, ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքները և կեցվածքի թեքումը:

Այնուամենայնիվ, մի շարք նոր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հասակի կարճացումը կարող է վկայել սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգի մասին:

Գյոթենբորգի և Կոպենհագենի համալսարանների մի խումբ գիտնականներ հետևել են Շվեդիայի և Դանիայի 2,406 բնակիչների՝ ծնված 1908-1952 թվականներին:

Կանանց հասակը չափել են երկու անգամ՝ երբ նրանք 30-60 տարեկան էին և դրանից 10-13 տարի անց:

Միջին հաշվով, այս ընթացքում հետազոտության մասնակիցների հասակը կարճացել է 0.8 սանտիմետրով, սակայն ոմանց մոտ այն ընդհանրապես չի փոխվել, իսկ մյուսների մոտ հասակը կարճացել է մինչև 14 սանտիմետրով:

Երկրորդ չափումից հետո 17-19 տարվա ընթացքում գիտնականները հետևել են հետազոտվողների մահվան պատճառներին: 19 տարիների ընթացքում մահացել է 625 կին, որոնցից 157-ի մոտ մահվան պատճառ են դարձել սրտանոթային հիվանդությունները, այդ թվում՝ 37-ի մոտ՝ կաթվածը:

Պարզվել է, որ յուրաքանչյուր կարճացած սանդիմետրը մեծացրել է մանվան վտանգը շվեդուհիների մոտ 14% -ով, իսկ դանիուհիների մոտ՝ 21 %-ով: Հասակի՝ 2 սանտիմետրից ավելի կարճացման դեպքում այս ցուցանիշներն աճել են մինչև 74 % և 80 %:

Գիտնականները եկել են այն եզրակացության, հասակի զգալի կրճաման դեպքում կրկնակի աճում է կաթվածից և սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը:

Հետազոտության հեղինակները կոչ են արել ուշադիր հետևել հասակի կարճացմանը՝ սրտանոթային հիվանդությունների զարգացման և սրման վտանգը բացահայտելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․