«Լավ է լինել միայնակ, քան…». 5 փաստարկ, թե ինչու պետք չէ վախենալ միայնությունից

Like on FB:

Շատ կանայք այսօր սարսափելի վախենում են միայնությունից։ Ոմանք նախընտրում են լարված հարաբերությունները չսիրած մարդու հետ, միայն թե մենակ չմնան։ Նրանք գտնում են, որ միայնակ կինն ուրիշների աչքերում անհաջողակ է։

Սակայն մենակ մնալը ոչ սարսափելի է և ոչ էլ՝ ամոթ։ Դուք կարող եք ոչ ոքի հետ էլ չհանդիպել, բայց ձեզ միայնակ չզգալ։

Այսօր zNews-ը կփորձի համոզել ձեզ, որ հարաբերությունների բացակայությունն էլ իր առավելությունները ունի։

1. Լավ է մենակ լինել, քան սխալ մարդու կողքին

Կապել ձեր կյանքը տղամարդու հետ, որը ձեզ սեր և ուշադրություն չի նվիրելու, մեծ և շատ տարածված սխալ է։ Ձեր կողքին պետք է այնպիսի մարդ լինի, որին դուք կվստահեք և որի հետ ձեր հայացքները կհամընկնեն։

2. Լավ է լինել միայնակ, քան մարդու կողքին, որը ձեզ չի գնահատում։

Տղամարդը, որը ձեզ միայն որպես իր ընտրություն է վերաբերում, այլ ոչ որպես առաջնահերթություն, միանշանակ ձեզ արժանի չէ։ Միմյանց կես բառից հասկանալը, զուգընկերոջ կարծիքը լսելը և նրա քայլերը գնահատելը. ահա սրանք են երջանիկ ու ներդաշնակ հարաբերությունների գրավականը։

3. Լավ է մենակ լինել, քան ժամանակ անցկացնել վատ միջավայրում։

Մի վախեցեք ճաշել սիրելի ռեստորանում, կինո գնալ կամ գնումների՝ միայնակ։ Դուք պարտավոր չեք ժամանակ անցկացնել մարդկանց կողքին, որոնք ձեզ հաճելի չեն, միայն նրա համար, որ կարծում եք, թե այդ բաները մենակ անելը ամոթ է կամ տարօրինակ։

4. Լավ է մենակ լինել, քան նրա հետ, ով խանգարում է ձեզ լինել այնպիսին, ինչպիսին դուք կաք։

Տղամարդու հետ, որը չի կարողանում ընդունել ձեր թերությունները և մշտապես փորձում է փոխել ձեզ և հարմարեցնել իրեն, դժվար թե ստացվի առողջ և երկարատև հարաբերություններ պահպանել։ Պահպանեք ձեր անհատականությունը և անպայման կհայտնվի նա, որը կգնահատի ձեզ և կսիրահարվի առանց նախապայմանների։

5. Լավ է լինել միայնակ, քան արթնանալ անծանոթի կողքին։

Պատահական կապերը չեն օգնի ձեզ հաղթահարել մենությունը։ Զուգընկերոջ ընտրությանը պատասխանատվությամբ վերաբերեք և միայն նրանց հետ հարաբերություններ ստեղծեք, ում հետ կցանկանաք ծերանալ։

Ինչպես արդեն ասվեց վերևում՝ միայնությունը հիվանդություն չէ և ոչ էլ ամաչելու առիթ, այլ միայն կյանքի ժամանակավոր փուլ։ Սովորեք միայնակ ժամանակ անցկացնել և դրանից հաճույք ստանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում