9 սովորություն, որոնք լավն են թվում, բայց իրականում փչացնում են ձեր կյանքը

Like on FB:

Այնպես է ստացվել, որ որոշ սովորություններ մենք լավն ենք համարում, մյուսներն էլ վտանգավոր և վնասակար:

Սակայն պարզվում է, որ ամեն բան այդքան միանշանակ չէ:

zNews-ը որոշել է պարզել, թե որ սովորություններն են դրականից բացասական դառնում որոշակի հանգամանքների դեպքում:

1. Քնել այնքան, որքան կամենում ես

Ինչու է այս սովորությունը վատը համարվում. Սա այնքան վատ է օրգանիզմի համար, որքան քնատ մնալը: 9 ժամից ավել տևող քունը կարող է հանգեցնել դեպեսիայի, ազդել ուղեղի աշխատանքի վրա, բարձրացնել շաքարախտով հիվանդանալու հավանականությունը, սրտի հետ խնդիրներ առաջացնել, ողնաշարի ցավ և այլն:

Որն է ճիշտը. 7-8 ժամը լրիվ բավական է, որպեսզի ձեր օրգանիզմը «վերալիցքավորվի»:

2. Շատ ջուր խմել

Ինչո՞ւ է այս սովորությունը վատ. Ջրային ինտոքսիկացիան կարող է բերել առողջական շատ լուրջ խնդիրների՝ երիկամային անբավարարության, թոքերի և գլխուղեղի այտուցի: Առողջ երիկամները կարող են մեկ ժամվա ընթացքում 1 լիտրից ոչ ավել ջուր մշակել: Այնպես որ, եթե կարճ ժամանակահատվածում մի քանի լիտր ջուր խմեք, օրգանիզմին լրջորեն կվնասեք:

Ո՞րն է ճիշտը.

Արթնանալուց անմիջապես հետո մեկ բաժակ ջուր խմեք: Դա օգնում է արագ թարմանալ և նպաստում է ստամոքսի ճիշտ աշխատանքին: Նաև ջուր խմեք, երբ սովի զգացում եք ունենում. ձեր օրգանիզմը հաճախ է շփոթում ծարավն ու սովը: Սենյակակին ջերմաստիճանի ջուր խմեք, քանի որ սառը ջուրը գլխացավ և անոթների սպազմ է առաջացնում:

3. Ատամները լվանալ ամեն անգամ ուտելուց հետո

Ինչու է դա վատ. Ուտելուց հետո բերանի խոռոչում թթվայնությունը աճում է, այդ պատճառով ատամները լվանալը բերում է ատամների դեմիներալիզացիայի և նպաստում է էմալի արագ քայքայմանը:

Որն է ճիշտը. Ատամները լվացեք օրական 2 անգամ առավոտյան և երեկոյան՝ 2-3 րոպեի ընթացքում: Ատամները լվացեք ուտելուց առնվազն 30 րոպե հետո, որպեսզի չվնասեք ատամների էմալը:

4. Փռշտոցը պահել և փռշտալ՝ բերանը ձեռքով փակելով

Ինչո՞ւ է սովորությունը վատ. Փռշտալու ժամանակ 120 մ/վ արագությամբ օդի հոսանք է դուրս գալիս: Իսկ ներսում մնալով այն վնասում է ներքին օրգանները: Իսկ բերանը ձեռքով ծածկելը նպաստում է միկրոբների տարածմանը: Եթե բերանը չեք ծածկում, ապա կաթիլները տարածվում են մինչև 2-3 մետր: Իսկ եթե ծածկում եք նստում են ձեռքի վրա և այդ ժամանակ ինչին որ դուք կպնեք ձեռքով, միկրոբները կնստեն դրանց վրա:

Ինչպես վարվել. Էթիկետի համաձայն, առանց բերանը ծածկելու փռշտալը անշնորհքություն է:

Եթե քիթը քոր եկավ, անձեռոցիկ կամ թաշկինակ վերցրեք և դրանց մեջ փռշտացեք: Եթե ձեռքի տակ չկա հարմար բան, փռշտացեք ձեր թևքով, կամ դաստակով ծածկելով բերանը:

5. Կատարել բոլոր խոստումները

Ինչո՞վ է սա վատ.

Իհարկե, խոսքին հավատարիմ մնալը լավ է, բայց միշտ չէ, որ ամեն բան այնպես է ստացվում, ինչպես մենք ենթադրում ենք: Հանգամանքները փոխվում են և երբեմն տված խոստումը կատարելը անհնարին կամ խնդրահարույց է դառնում: Սակայն պատասխանատու մարդը չի հրաժարվում իր խոստումից և գործում է ի վնաս իրեն:

Որն է ճիշտ. Եթե դուք գիտակցում եք, որ ձեր տված խոստումը ձեր ուժերից վեր է տվյալ պահին, պետք չէ սուպերհերոս խաղալ և կյանքի գնով փորձել անել անհնարինը: Ավելի լավ է ազնվորեն ասեք, որ չեք կարող և հիմնավորեք ձեր մերժումը: Իսկ ընդհանրապես մի տվեք խոստումներ, եթե վստահ չեք 100 տոկոսով, որ կարող եք պահել ձեր խոսքը:

6. Միշտ «այո» ասել

Ինչով է սա վատ. Մշտապես «այո» ասելը հաճախ հակասում է ձեր շահերին:

Որն է ճիշտ է. Արեք այն, ինչ ցանկանում եք, և մի արեք այն, ինչ չեք ցանկանում: Գործեք ըստ հանգամանքների և ոչ ի վնաս ձեզ: Սովորեք «ոչ» ասել՝ առանց մեղքի զգացումի:

7. Մշտապես աշխատել օգտակար գործեր անել

Ամեն րոպե օգուտ բերելու ձգտումը բերում է նրան, որ մարդը դադարում է տեսնել բացարձակ ոչինչ չանելու ցանկության, ծուլության և թուլացման միջև տարբերություն, որը պետք է օրգանիզմին: Ձեզ նվիրած ժամանակը սկսում եք ընկալել որպես ընտանիքից կամ աշխատանքից գողացված ժամանակ:

Որն է ճիշտը. Կա կարևոր գործերի ժամանակ, երբ պետք է արդյունավետ աշխատել և օգտակար լինել, և կա ժամանակ թուլանալու և հանգստի համար: Սովորեք ընդունել հանգիստը որպես կյանքի անբաժանելի մաս:

8. Չափազանց խնայող կենսակերպ վարել

Ինչով է սա վատ. Թույլ չտալ ձեզ այն, ինչ ուզում եք, նույնքան վտանգավոր է, որքան իմպուլսիվ գնումներ կատարելը: Դա փչացնում է ձեր տրամադրությունը, ջղայնացնում է, թույլ չի տալիս հանգստանալ:

Որն է ճիշտը. Միջոցներ նախատեսեք չնախատեսված ծախսերի և զվարճանքների համար: Պարտադիր չէ, որ դրանք կարևոր և օգտակար լինեն ինչպես մեքենայի վերանորոգումը կամ վիտամիններ գնելը:

9. Վերլուծել անցյալի ամեն մի քայլը

Ինչով է դա վատ. Կարելի է վերլուծել աշխատանքի որակը, կայացրած որոշման ճիշտ կամ սխալ լինելը, բայց երբեմն պետք է կարողանաք բաց թողնել իրավիճակը, քանի դեռ վերլուծությունը ինքնաքայքայման չի վերածվել: Անցյալի մասին մտքերը, ինչպես նաև չափազանց շատ վերլուծելը, խանգարում են ապրել ներկայով և ծրագրել ապագան:

Որն է ճիշտը. Ապրեք ներկայով. և սա ոչ թե պարզապես բառեր են, այլ մտածելակերպ: Փորձեք վերլուծել միայն այն գործողությունները, որոնք պետք է ուղղեք: Դադարեք խղճալ ձեզ և սցենարներ մտածել, թե ինչպես պետք է վարված կամ պատասխանած լինեիք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում