Սիրված կնոջ 7 գաղտնիքները

Like on FB:

Անշուշտ, սերը հախուռն գործընթաց է, բայց ինչ-ինչ օրինաչափություններ այնուամենայնիվ կան։ Հարցումները ցույց են տալիս, որ ծանոթության սկզբում տղամարդկանց գրավում է միայն արտաքինը։ Նրանց դուր են գալիս կնոջ կազմվածքը, աչքերը, մազերը։

Սակայն տեւական կապի համար ուժեղ սեռը գնահատում է ոչ միայն ընտրյալի գեղեցկությունը, այլեւ ինտելեկտն ու հումորի զգացումը։ Բայց դրանք էլ բոլոր բաղադրիչները չեն, որոնցով խմորվում է տղամարդկանց հիացմունքը։ Այսպիսով, տեսնենք, թե ինչ են սիրում պարոնները տիկնանց մեջ։

1. Առեղծվածայնությունն ու պչրանքը

Ուժեղ սեռի ներկայացուցիչներին բոլոր դարերում դուր է եկել, երբ իրենց գայթակղել ու մոլորեցրել են։ Նրանք հիմա էլ հաճույքով ներգրավվում են այդ խաղի մեջ, այնպես որ ամենեւին սիրահետման արվեստը ժամանակավրեպ մի համարեք։ Գայթակղել կարելի է տարբեր ձեւերով, օրինակ՝ հայացքով, մերթ սեւեռուն, մերթ երազկոտ, մերթ կանչող, մերթ սառը։ Եվս մի միջոց՝ պարբերաբար զուգընկերոջը շփոթեցրեք ձեր դարձվածքներով: Ենթադրենք՝ այն հարցին, թե ինչո՞ւ ես այսօր ամբողջովին սպիտակ հագել, անորոշ պատասխան տվեք, էդպես ստացվեց։

2. Ինքնավստահություն

Հնարավոր է, որ տղամարդիկ էներգետիկ սնունդ են ստանում նման կանանցից, գումարած՝ շոյվում է նրանց ինքնասիրությունը, հպարտ, իրեն բարձր գնահատող ընկերուհի ունենալը նույնն է, թե առաջին տեսակի տղամարդկանց էլիտար ակումբի անդամատոմս ունենաս։ Եթե այդ կինը ընտրել է իրեն, նշանակում է՝ ինքն էլ շլացուցիչ է։ Ուստի շտապ բարձրացրեք ինքնագնահատականը։ Ձերբազատվեք ձեր մարմնի համար ամոթի զգացումից, ինչպիսին էլ որ այն լինի ու սովորեք գրագետ ներկայացնել ձեր արժանիքները։ Գեղեցիկ ոտքերն ընդգծեք կարճ փեշով, իսկ խելոք մտքերը բարձրաձայնեք, ոչ թե մտքում պահեք։ Եվ գլխավորը՝ սովորեք սիրել ոչ միայն տղամարդուն, այլև ձեզ։ Այդ դեպքում նա ձեզ շատ ավելի ուժեղ կսիրի։

3.Վհուկի բնավորություն

Ուղնուծուծով վհուկներից վախենում են, բայց կիսավհուկները շատ ցանկալի են։ Ինչո՞ւ է վհուկն այդպես գրավում ուժեղ սեռին։ Նա տղամարդուն մշտական լարվածության մեջ է պահում, սրում հարաբերությունները, սովորական դարձնում։ Նման կինն արտառոց է ու անկանխատեսելի, նա թույլ չի տալիս տղամարդուն թուլանալ և ձանձրանալ: Բայց շատ մի չարաշահեք այդ դերը։ Մի բան է մի քիչ պղպեղ ցանել տղամարդու հետ հարաբերություններին և միանգամայն այլ բան՝ անտանելի բնավորությամբ հիստերիկի վերածվել։

4. Խնամված տեսք

Չի կարելի մտածել, որ տղամարդկանց դուր են գալիս միայն երկարոտ մոդելանման աղջիկները: Հազարավոր տղամարդկանց համար, օրինակ, Մերիլին Մոնրոն մինչև օրս սեքսի խորհրդանիշ է։ Մինչդեռ նրա չափսը 48 էր։ Այնպես որ մոռացեք չարաբաստիկ 90-60-90-ի մասին։ Ըստ հարցումների՝ տղամարդու տեսանկյունից իդեալական կինը պետք է ունենա մոտ 57 կգ քաշ, 163 սմ հասակ, միջին չափսի կուրծք, սլացիկ, բայց ոչ չոր կազմվածք և, գլխավորը, խնամված լինի։ Տղամարդիկ միշտ ուշադրություն են դարձնում կանանց ձեռքերին (չափից ավելի երկար եղունգներ չեն սիրում, բայց ըստ արժանվույն են գնահատում գեղեցիկ մանիկյուրը), ոտքերին (բարձր կրունկը պարտադիր է) և շրթունքներին։ Ի դեպ, շատ պարոններ տանել չեն կարող վառ կարմիր շրթներկը՝ այն չափից ավելի գռեհիկ համարելով։

5. Շռայլ հաճոյախոսություններ

«Չի կարելի գերագնահատել գովասանքի ու խրախուսման նշանակությունը տղամարդկանց համար»,– հավաստիացնում է ամերիկյան հոգեբան Բարբառա դե Անջելիսը։ Նրանք դրա կարիքն ավելի շատ ունեն, քան պատկերացնում եք։ Եվ քանի որ այդպես է, ուշադրության արժանացրեք ձեր ընտրյալի անգամ ամենաաննշան սխրանքները (ինքնուրույն ձվածեղ է պատրաստել, հիանալի մաքրել է գորգը փոշեծծիչով), և նա կսիրի ձեզ, քանի որ նկատել եք, թե ինչ լավն է ինքը։ Այն կինը, որ քաջալերում է, գովաբանում, դաշնակից է, զինակից և միաժամանակ տղամարդկանց նվաճումների խոսափող։ Միայն թե չափը մի անցեք։ Հաճոյախոսություններ արեք այն ժամանակ, երբ ձեր ընտրյալի ինքնասիրությունն առանձնապես խոցելի է։

6. Նրա երազանքն իրականացնելու ցանկություն

Յուրաքանչյուր տղամարդ նվիրական երազանք ունի, և նա ապրում է դրանով ամբողջ կյանքում, բայց, չգիտես ինչու, չի շտապում այն իրականություն դարձնել։ Ուրեմն օգնեք նրան։ Ձեր զուգընկերոջ մեջ առանձնահատուկ զգացմունք կառաջանա ձեր նկատմամբ, դուք կախարդուհի կամ հավերժահարս կդառնաք նրա աչքում, ով կատարել է նվիրական փափագը։ Նա ցանկացել է հոկեյիստ դառնալ, բայց այդպես էլ սառույցի վրա չի՛ սահել։ Չմուշկներ ու համազգեստ գնեք նրա համար։ Երազում է թռչել պարաշյուտով։ Թող նրան թռցնեն ուղղաթիռից իր ծննդյան օրը։ Տենչում է Լուսին թռչել որպես տիեզերական շբոսաշրջի՞կ։ Աերոդինամիկ խողովակը կապահովի տիեզերական զգացողությունները։

7. Ըմբռնում

Եվս մի տղամարդկային նվիրական երազանք՝ ընկերուհին բոլորից լավ հասկանա իրեն։ Ասենք, ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ հնչեցնում են այդ ցանկությունը՝ համարելով այն անիրականանալի։ Բայց չէ՞ որ դուք կարող եք դառնալ այն մարդը, ով սոսկ համերաշխության համար չի ծիծաղում նրա կոպիտ կատակների վրա, ով ոչ թե ներողամտությամբ թույլ կտա ձկնորսության գնալու, այլ իրոք կհասկանա, որ դա պետք է նրան։ Ապրելով մարդու հետ մի քանի տարի՝ հասկանալ, թե ինչն է նրա համար կարևոր, ինչը՝ ոչ։ Եվ ոչ միայն հասկանալ, նաև ընդունել։ Եվ ահա, երբ ձեր ընտրյալը գիտակցի, որ իր կողքին արտասովոր կին է՝ ոչ միայն իր սիրուհին ու երեխաների մայրը, այլև լավագույն ընկեր, ապա ձեզ կատարելատիպ կհամարի, ով արժանի է անսահման սիրո ու գուրգուրանքի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Բաներ, որոնց նկատմամբ տղամարդիկ անտարբեր են անկողնում
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
6 բան, որ չի կարելի անել սեռական հարաբերությունից առաջ
Կենդանակերպի 5 նշան, ովքեր 2022 թվականին հարստանալու մեծ շանսեր ունեն
Կենդանակերպի նշանների ինտիմ գաղտնիքները
Կանացի 5 սխալներ ինտիմ մերձեցման ժամանակ, որոնք փչացնում են հարաբերությունները
Թեստ․Իսկ դու տիրապետո՞ւմ ես մեր համով-հոտով բարբառներին
Թեստ․ Իսկ դու կարո՞ղ ես կռահել, թե որ հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները

Latest

Տղամարդկանց ամենատարածված սխալներն անկողնում
Միայն շատ խելացի և ուշադիր մարդիկ կարող են գտնել այս հանելուկի պատասխանը
Նկարում գտեք երկրորդ` թաքնված վագրին
Քանի անցք կա այս կարմիր զգեստի վրա. մարդկանց միայն 7%-ն է կարողանում ճիշտ պատասխան տալ
Բացառիկ կադրեր՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքից (Video)
Գուշակություն՝ Նոստրադամուսի շրջանակի միջոցով. տվեք ձեզ հուզող ցանկացած հարց և ստացեք դրա ստույգ պատասխանը
Հարսանիքի ժամանակ փեսայի քայլից հարսը հազիվ զսպեց արցունքները. այդպիսի բան նա չէր սպասում (Video)
Համացանցում ներկայացնում էր, թե ամեն ինչ իդեալական է, բայց ինքնասպան եղավ (Photo)
Թեստ․Կկարողանա՞ք հաղթահարել 10 հարցից բաղկացած այս տրամաբանական թեստը