10 հետաքրքիր փաստ մեր ուղեղի աշխատանքի մասին

Like on FB:

Մեր ուղեղը զարմանալի օրգան է: Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, երազանքի և անգամ անիրագործելի թվացող նպատակի:

Դրա համար հարկավոր է հասկանալ, թե ինչպես է այն աշխատում:

Ձեզ ենք ներկայացնում մեր ուղեղի աշխատանքի հետ կապված 10 զարմանալի փաստեր, որոնք ձեզ կօգնեն օգտագարծել ձեր ողջ պոտենցիալը:

1. Ուղեղի համար իրականությունն ու երևակայությունը նույն բանն են

Ուղեղն արձագանքում է ցանկացած մտքի՝ չհասկանալով որն է իրական, որը՝ երևակայական: Այդ իսկ պատճառով ‹‹վարդագույն ակնոցներ›› դնելը շատ տարածված է մարդկանց շրջանում:

2. Մտավոր աշխատանքը ուղեղը չի հոգնեցնում

Հոգնածության զգացողություն առաջանում է մեր էմոցիաների պատճառով: Ակտիվ գործունության ընթացքում ուղեղով անցնող արյան բաղադրությունը չի փոփոխվում:

3. Հաճախ ուղեղն աշխատում է ավտոպիլոտով

Մեր այսօրվա մտքերի կեսից ավելին, այն մտքերն են, որոնք մենք ուենցել ենք երեկ: Հենց այդ պատճառով էլ հոռետեսներին այդքան դժվար է փոխել իրենց աշխարհհայացքը:

4. Մենք տեսնում ենք այն, ինչի մասին մտածում ենք

Եթե դուք երազում եք Փարիզ գնալ, ապա դուք ամեն քայլափոխին տեսնելու եք բաներ, որ ձեզ դրա մասին են հիշեցնելու: Եթե ցանկանում եք փոխել ձեզ շրջապատող աշխարհը, փոխե՛ք ձեր մտքերը:

5. Ուղեղը պետք է մարզել ինչպես մկանները

Ուղեղը նույնպես պետք է մարզել: Դրան են նպաստում կրթությունը, ֆիզիկական մարզումները մաքուր օդին, ճիշտ սնվելը, բավականաչափ քնելը, ճանապարհորդելը, պարելը և անգամ խաղեր խաղալը:

6. Ուղեղը երբեք չի հանգստանում

Անագամ երբ մենք քնում ենք, մեր ուղեղը չի դադարում աշխատել: Ավելին, քնած ժամանակ ուղեղի ակտիվությունը ավելի բարձր է, քան ցերեկը:

7. Կենսական կարևոր է ժամանակ առ ժամանակ ‹‹անջատվելը››

Բազմաթիվ բացասական մտքերի հորձանուտում չխորտակվելու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ ‹‹անջատվել››: Մի՛ մոռացեք ակտիվ հանգստի մասին, հենց այն է ուղեղի համար լավագույն տարբերակը հանգստանալու համար:

8. Մոռանալու հատկության շնորհիվ մենք պահպանում ենք նյարդային համակարգի ճկունությունը

Նոր բաներ մտապահելու համար ուղեղը պետք է ազատվի հներից: Իհարկե, հիանալի կլիներ, եթե մենք հնարավորություն ունենայինք ինքներս որոշել՝ ինչը հիշել, ինչը մոռանալ:

9. Ուղեղը զգայուն չէ ցավի հանդեպ

Ուղեղն արձագանքում է ցավին, սակայն հենց ինքն այդ ցավը չի զգում որոշակի ռեցեպտորների բացակայության պատճառով: Սակայն սա չի տարածվում բազմաթիվ անոթների, նյարդերի և հյուսվածքների վրա, որոնք շրջապատում են ուղեղը:

10. Մենք կարող ենք փոփոխել մեր ուղեղը

Ցանկացած գործունեություն ստիպում է, որ ուղեղը գեներացնի նոր նեյրոնային հանգույցներ: Եթե մենք շարունակ մտածենք, որ մեզ չի հաջողվի այս կամ այն բանը, ապա այս միտքը պարզապես կամրապնդվի մեր ուղեղում: Իսկ այ եթե մենք մտքում կրկնենք ‹‹ինձ մոտ կստացվի, ինձ կհաջողվի››, ապա ուղեղն ինքը կսկսի ուղիներ գտնել ցանկալիին հասնելու համար: Մենք հնարավորություն ունենք հասնելու այն ամենին, ինչին ցանկանում ենք. պարզապես հարկավոր է հավատալ դրան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
8 ազդանշան, որոնց միջոցով աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում