Հայրն ասում էր, որ 18-ամյա աղջիկը տնից փախել է. ահա, թե որտեղ գտան դժբախտին 24 տարի անց

Like on FB:

2008 թ. աշխարհը ցնցեց Յոզեֆ Ֆրիթցլի՝ ավստրիական Ամշթեթթեն քաղաքից տարեց էլեկտրիկի գործը:

Դրանից քառորդ դար առաջ նրա ընտանիքին դժբախտություն էր պատուհասել: Տեղի ունեցածը ներկայացնում է zNews-ը:

Յոզեֆի 18-ամյա դուստրը՝ Էլիզաբեթը, փախել էր տնից:

Դեռահասի ընկերների խոսքով՝ աղջիկն արդեն հոգնել էր բռնակալ հոր վարքից և արդեն որոշ ժամանակ ծրագրում էր փախչել:

Սակայն ընկերներից ոչ մեկը չգիտեր՝ նա ուր էր անհետացել:

Ոստիկանությունը նրան չկարողացավ գտնել և ժամանակի ընթացքում գործը փակեցին:

Միայն 24 տարի անց պարզվեց, որ այդ ամբողջ ընթացքում Էլիզաբեթն անցկացրել էր սեփական տան նկուղում:

Ավելի ուշ պարզվեց, որ Յոզեֆը փորձել էր հարազատ աղջկան շեղել 11 տարեկանից:

Աղջկա անհետանալուց 2 տարի առաջ Ֆրիթցլը տան նկուղի մի մասը վերափոխել էր յուրատեաակ բանտի:

1984 թ. օգոստոսի 29-ին նա 18-ամյա աղջկան փակել էր նկուղում: Այնտեղ աղջիկն անցկացրել էր կյանքի մեծ մասը:

Ֆրիթցլը պարբերաբար բռնաբարել էր աղջկան: Բանտարկության ընթացքում Էլիզաբեթը 7 երեխա էր ունեցել:

Նրա մի որդին մահացել էր ծնվելուց 3 օր անց՝ զրկված որևէ բուժօգնությունից:

3 երեխաներին Ֆրիթցլը կնոջն էր հանձնել: Նա ամեն ինչ այնպես էր դասավորել, որ փախած աղջիկն ինքն էր երեխաներին ծնողներին տվել: Իսկ 4-ն ապրում էին մոր հետ նկուղում՝ ծնված օրից արևի լույս չտեսնելով:

Պատմությունն ավարտվեց միայն 24 տարի անց:

Երբ Էլիզաբեթի ավագ դուստրը՝ Քերսթինը, լրջորեն հիվանդացավ, Ֆրիթցլը սիպված եղավ նրան հիվանդանոց տանել: Բժիշկները նրան երիկամային անբավարարություն ախտորոշեցին և պահանջեցին երկու ծնողների ներկայությունը: Յոզեֆի կեղծ նամակներն այն մասին, որ Էլիզաբեթը, իբր, աղանդավոր էր, ոստիկանության փորձագետի կասկածը հարուցեցին:

Այդ ժամանակ սրիկան ստիպված եղավ դստերը հանել նկուղից և հիվանդանոց տանել: Այնտեղ նրանց անմիջապես ձերբակալեցին և բաժանեցին իրարից: Միայն երբ վախեցած կնոջն ասացին, որ ո՛չ նա, ո՛չ իր երեխաները չեն վերադառնա Յոզեֆի մոտ, Էլիզաբեթն ամեն ինչ պատմեց: Գենետիկ թեստից հետո ոստիկանությանն ամեն ինչ պարզ դարձավ:

73-ամյա ինժեներ-էլեկտրիկին դատապարտեցին ցմահ ազատազրկման, որը նա հիմա էլ կրում է հոգեպես հիվանդների համար բանտում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
8 ազդանշան, որոնց միջոցով աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում