Ձմռանն ընդառաջ բարձրացրեք իմունիտետը․ բնական հրաշալի միջոց

Like on FB:

Շատերն են մտածում իմունային համակարգի ամրապնդման մասին, սակայն քչերը գիտեն, դրա համար թանկարժեք դեղամիջոցներ պետք չեն:

Իրականում իմունային համակարգը կարելի է ամրապնդել նաև բնական միջոցների օգնությամբ:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ արդյունավետ միջոցներից մեկը:

Այս խառնուրդի բաղադրության մեջ պարունակվող կոճապղպեղի և ծովաբողկի արմատներն օգնում են կարգավորել նյութափոխանակությունը և պաշտպանում են մրսածությունից ու վիրուսներից:

Կոճապղպեղի արմատը նյութափոխանակությունը կարգավորող հիանալի միջոց է, մինչդեռ ծովաբողկը մաքրում է բորնխները կուտակված լորձից:

Բացի այդ, այս դեղամիջոցը պարունակում է նաև մեղր ու կիտրոն, որոնք հարստացնում են օրգանիզմը մի շարք օգտակար վիտամիններով ու միկրոտարրերով:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոճապղպեղի ու ծովաբողկի խառնուրդն ամրապնդում է անոթները, օգնում է բուժել աթերոսկլերոզը և բարելավում է հիշողությունը:

Բացի այդ, կոճապղպեղը նպաստում է մարսողության բարելավմանն ու նյութափոխանակության արագացմանը, ինչի շնորհիվ օգնում է բնական ճանապարհով ազատվել ավելորդ կիլոգրամներից ու ձեռք բերել գեղեցիկ և սլացիկ կազմվածք:

Բաղադրությունը`

  • 125 գրամ ծովաբողկի արմատ,
  • 50 գրամ կոճապղպեղի արմատ,
  • 3 հատ կիտրոն,
  • 3 ճաշի գդալ մեղր,
  • 2 ճաշի գդալ դարչին (փոշիացրած):

Պատրաստման եղանակը`

Առաջին հերթին հարկավոր է մաքրել ու կեղևազրկել ծովաբողկի և կոճապղպեղի արմատները: Այնուհետև կիտրոնները և արմատները կտրատել, լցնել կոտորակիչի մեջ և մանրացնել, մինչև ստացվի համասեռ զանգված:

Ստացված խառնուրդին ավելացնել մեղր ու դարչին, այնուհետև լավ խառնել և լցնել ապակյա տարայի մեջ: Պատրաստի դեղամիջոցը հարկավոր է պահել սառնարանում:

Օգտագործման եղանակը`

Ստացված խառնուրդը հարկավոր է ընդունել օրական երկու անգամ մեկական թեյի գդալ: Բուժման կուրսի տևողությունն է երեք շաբաթ:

Այս միջոցը կօգնի բարելավել առողջական վիճակը և կհագեցնի օրգանիզմը առողջարար նյութերով, որոնք հարկավոր են գլխուղեղի աշխատանքի համար:

Բացի այդ, այս խառնուրդի օգնությամբ կարելի է կարգի բերել կազմվածքն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու և մեծ ջանքեր գործադրելու:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 բան, որոնք տղամարդը ցանկանում է ստանալ կնոջից
Տղամարդկանց այս սխալներից հետո կանանց 97 տոկոսը դավաճանում է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց
Մասնագետները պարզել են սեքսի համար լավագույն ժամանակը
Ինչ է կատարվում օրգանիզմում սեքսի ընթացքում և ինչով է այն օգտակար
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Ինչպիսի կանանցից են տղամարդիկ փախչում
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել

Latest

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Photo)
Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց