Առաջինն ավտովթարի վայր ժամանած փրկարարը պատմել է, թե որոնք են եղել արքայադուստր Դիանայի վերջին խոսքերը

24 տարի առաջ, 1997 թ․-ի օգոստոսի 31-ի արքայադուստր Դիանանա ավտովթարի զոհ դարձավ:

Լեդի Դին իր սիրեցյալի՝ միլիոնատեր Դոդի ալ-Ֆայդեի հետ էր, երբ մեքենան մխրճվեց Ալմա կամրջի մոտ տեղակայված թունելի պատի մեջ:

Վարորդ Անրի Փոլն ու ալ-Ֆայդեը մահացան տեղում, իսկ Դիանան՝ հիվանդանոցում, վթարից 2 ժամ անց:

Առաջինը դեպքի վայր ժամանած փրկարար Քսավյե Գուրմելոն էր արքայադստերն առաջին օգնություն ցուցաբերել:

Դիանայի մահվան 20-ամյակի կապակցությամբ նա որոշել է բրիտանական «The Sun» թերթին պատմել, թե ինչ է տեսել վթարի վայրում և որոնք են եղել արքայադստեր վերջին խոսքերը:

-Կինը, որը ինչպես հետո իմացա արքայադուստր Դիանան էր, պառկած էր մեքենայի հետնամասում: Նա շարժվեց և ես հասկացա, որ դեռ ողջ է: Նկատելի էր նրա աջ ուսի վնասվածքը: Ես սկզբում կարծեցի, որ ոչ մի լուրջ բան չկա դրանից բացի: Նրա վրա ընդհանրապես արյուն չկար:

Հետո միայն Քսավյեն պետք է բժիշկներից իմանար տուժածի բազմաթիվ վնասվածքների ու ներքին արյունահոսության մասին: Իսկ մինչ այդ, մեքենայի մեջ Դիանայի գիտակցությունը տեղն էր և նա կարողանում էր խոսել:

Նա բացեց աչքերն ու ասաց․

-Աստված իմ, ի՞նչ է պատահել:

Ես բռնել էի նրա ձեռքն ու խնդրում էի չանհանգստանալ ու չշարժվել,- պատմում է Գուրմելոն: Այնուհետև մենք նրան մի փոքր թթվածին տվեցինք: Մինչև մեքենայից դուրս բերելը ես նրա կողքն էի: Հենց այդ պահին էլ Դիանան վատացավ ու կորցրեց գիտակցությունը: Ես տեսա, որ նրա մոտ սրտի կանգ է գրանցվել: Նա դադարել էր շնչել: Ես սրտի մերսում արեցի, ինչից վայրկյաններ անց նա նորից սկսեց շնչել: Ես մեծ թեթևություն զգացի, քանի որ, աշխատելով արտակարգ իրավիճակներում, դու ձգտում ես կյանքեր փրկել: Ինձ թվաց հենց դա էլ ես արել էի:

Քսավյեի խոսքերով՝ ինքը վստահ էր, որ Դիանան կապրի:

-Որքանով տեղյակ եմ՝ շտապ օգնության մեքենայի մեջ Դիանան դեռ ողջ էր: Եվ ես հուսով էի, որ նա կապրի: Հետո միայն իմացա, որ 2 ժամ անց արքայադուստրը մահացել է:

Արքայադուստր Դիանան թաղված է Նորթհեմփթոնշիրում՝ Սփենսերների ընտանեկան գերեզմանատանը, լճի կենտրոնում գտնվող կղզում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Չառլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային
10 դաժան ճշմարտություն, որ ոչ ոք չի ուզում լսել, բայց մեր երջանկությունը կախված է դրանցից
10 փաստ տղամարդկանց մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուր իմաստուն կին
Ընդամենը 6 վայրկյան, որը կարող է փոխել ամեն ինչ
10 խորհուրդ երիտասարդներին՝ աշխարհի ամենահաջողակ մարդկանցից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
Ո՞ր նշանները կարող են վկայել լյարդի խնդիրների մասին
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդիկ առանց սեքսի կարող են ապրել առավելագույնը 3 շաբաթ
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Փորձեք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին
Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Իմաստուն առակ․ «Ավելին, քան փողը»
Մթերքներ, որոնք օգնում են ապրել մինչև 100 տարի․ Բժիշկ Մյասնիկով
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Խոխոբ. հավի միս պատրաստելու ամենահամեղ տարբերակը
Թեստ՝ սրատեսների համար․ Քանի՞ ուղտ կա այս նկարում
Վտանգավոր հիվանդություններ, որոնք հնարավոր է ախտորոշել մաշկի հոտով