
Երազները մեր ենթագիտակցության հուշումներն են:
Այն ամենը, ինչը չի կարողանում արտացոլել սթափ ուղեղը, մեր ենթագիտակցությունը փորձում է հայտնել երազների միջոցով:
Կան առարկաներ, որոնք երազում տեսնելիս կարևոր է հիշել և ուշադրություն դարձնել:
Դրանք կարող են նախազգուշացումներ լինել:
Տուփ
Եթե դուք երազում տուփ եք տեսնում, ապա ձեզանից որևէ բան են թաքցնում: Դատարկ տուփը նշանակում է հիասթափության զգացում: Եթե տուփերը շատ են, ապա զգացմունքների հետ խնդիրներ կան, և դուք դա ամեն կերպ թաքցնում եք:
Հեռախոս
Զանգահարող հեռախոսը նշանակում է, որ ձեր որևէ մասը վերջապես միանում է կյանքի ճիշտ ընթացքին, ինչը ձեզ պակասում էր: Եթե դուք չեք պատասխանում զանգին, ապա ներքուստ համաձայն չեք այդ փոփոխություններին:
Թռիչք
Երազների նման տեսակը կարծես թակում է ենթագիտակցությունը: Այն կարող է նշանակել, որ դուք դժվարությունների առաջ եք կանգնած և փորձում եք ամեն կերպ վեր բարձրանալ:
Լուսին
Սա խորհրդանշում է ձեր այն ստեղծագործական կողմը, որը դուք թաքցնում եք և վախենում բացահայտել:
Ճանապարհ
Դա ձեր կյանքի ճանապարհորդության խորհրդանիշն է: Եթե այն լուսավոր է և կանաչապատ, ապա ձեզ սպասում է երկար ու դրական ուղի: Զգուշացեք ապագա խնդիրներից, եթե ճանապարհը խավար է և պատված քարերով:
Ծաղիկներ
Նորածիլ ծաղիկը խոսում է մոտ ապագայում ձեր ձեռքբերումների մասին: Փարթամ ծաղիկները ձեր ջանքերի պտուղների կանխատեսումն են: Եթե ծաղիկները թոռոմած են, ապա ձեր կյանքի տվյալ էջը պետք է փակված համարել:
Ջուր
Այն մեր կյանքի սկզբունքների խորհրդանիշն է: Եթե տեսնում եք օվկիանոս, ապա համարձակության ժամանակն է, սպասվում են մեծ փոփոխություններ, որոնցից դուք հաստատ ձեռքբերումներ կունենաք:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ