Կնոջ սեքսուալության բոլոր տարիքները

Like on FB:

16-25 տարեկան

Սա սեքսուալության շեմ մուտք գործելու ժամանակաշրջանն է: Ամեն նոր հանդիպումից նա ակնկալում է ավելի լավ բացահայտել սեփական էմոցիաների և զգացողությունների ուժը:

Կյանքի այս փուլն անցնում է մանկության և դեռահասության տարիների փորձի ուժեղ ազդեցության ներքո, աղջկա հոգեբանության մեջ դեռ գործում են պաշտպանողական նախկին մեխանիզմները:

Ուստի երիտասարդ կանայք հարաբերություններում ավելի շատ փնտրում են պաշտպանվածության զգացում:

Մութ կողմեր՝ զայրույթ, ճնշվածություն, բողոք:

Լուսավոր կողմեր՝ գրավելու ցանկություն, ինքնագնահատականի բարձրացում, սպասելու կարողություն:

25-38 տարեկան

Էմոցիաների բնական կարգավորման ժամանակաշրջան. կինն արդեն ավելի լավ գիտի իր մարմինն ու այն, թե ինչ է պետք անել սեփական մարմնի հետ լեզու գտնելու համար: Նա ծանոթ է բուռն ապրումներին, ուստի սեքսուալ կյանքում ստեղծարար նոտաներ մտցնելու նրա ցանկությունը սկսում է ավելի վառ արտահայտվել:

Մութ կողմեր՝ անբավարարվածություն և անհամբերություն:

Լուսավոր կողմեր՝ համարձակություն, պատրաստակամություն:

38-47 տարեկան

40-ի շեմը ճշմարտության բացահայտման պահն է, երբ պետք է հստակ իմանալ, թե ինչ հարաբերությունների մեջ է կինն ինքն իր, իր մարմնի և ցանկությունների հետ: Մայրության մասին մտքերը մղվում են հետին պլան՝ կրկին ճանապարհ տալով ցանկությանն ու հաճույքին:

Մութ կողմեր՝ գրգռվածություն, թախիծ, ցանկության պակաս:

Լուսավոր կողմեր՝ ուրախություն, հոգևոր բացահայտումներ, ոգեշնչվածություն:

47-50 տարեկան

50-ի շեմին կինը կրկին վերադառնում է սեփական կանացիության և սեքսուալության փնտրտուքներին: Դա ինքնաճանաչման ճանապարհն է, որի ընթացքում կինը պետք է գիտակցի իր պատկանելությունը կանանց աշխարհին:

Մութ կողմեր՝ հուսահատության և հրճվանքի հերթափոխություն:

Լուսավոր կողմեր՝ սեքսուալության վերելք:

50-55 տարեկան

Եթե կարիք լիներ մեկ բառով բնորոշել այս փուլի սեքսուալությունը, ապա ամենաճշգրիտը կլիներ «կրկին»-ը: Հիսունից հետո կանանց մեծ մասի մոտ սկսվում է դաշտանադադարը, և թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիոլոգիական առումով իսկական փոթորիկ է սկսվում: Փոխվում է մարմինը, իջնում է լիբիդոն, դաշտանը դադարում է, և բնականաբար տրամադրության փոփոխություններ են տեղի ունենում:

Մութ կողմեր՝ վախ, միայնակություն, ընկճախտ:

Լուսավոր կողմեր՝ հոգևոր պայծառություն, կյանքի լիարժեքություն, անմիջականություն:

55+ տարեկան

Անհեթեթություն կլինի ասել, որ 65 տարեկանում մարմինը կնոջը ոչ մի անհանգստություն չի պատճառում: Բայց ցանկություն դեռ կա: Եվ եթե դա արտահայտելու հնարավորություն կա, այն կարող է անսպասելի անակնկալներ մատուցել, ինչպիսին են հետ-դաշտանադադարային օրգազմները: Սեքսուալ էներգիան կենտրոնացած է հաճույք ստանալու վրա:

Մութ կողմեր՝ ընկճախտ, միայնակություն, անտարբերություն, էմոցիաների բացակայություն:

Լուսավոր կողմեր՝ ազատություն, հավասարակշռություն, զվարթություն:Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Կյանքի ուժը սեռական էներգիայի մեջ է. Ի՞նչ անել և ինչի՞ց սկսել
Նշաններ, որ ավելորդ քաշը էստրոգենի բարձր մակարդակի հետևանք է
ԹԵՍՏ. Գիտե՞ք՝ նշված տարբերակներից որ ձևն է ճիշտ
Այս նշանները վկայում են, որ օրգանիզմին չի բավականացնում կալցիումի մակարդակը
ԹԵՍՏ. Ստուգեք Ձեր հնարամտությունը

Latest

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Photo)
Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց