Մինչև քանի տարեկանն է կինը սեռական հակվածություն ունենում

Like on FB:

Տարիքի հետ ուժեղ և թույլ սեռի ներկայացուցիչներին ավելի ու ավելի է անհանգստացնում այն հարցը, թե մինչև քանի՞ տարեկանը կինը կարող է սեռական հարաբերություն ունենալ: Հետաքրքրությունը պայմանավորված է ամուսինների ինտիմ կյանքի աստիճանական մարումով և սեռական հարաբերությունների հաճախության նվազումամբ:

Այս պարագայում պետք է դիմել պաշտոնական վիճակագրությանը և բժշկական հետազոտություններին:

Կանանց մոտ սեռական հակվածությունը՝ լիբիդոն, շարունակում է մնալ գրեթե մինչև 80 տարեկանը, իսկ երբեմն՝ ավելի: Այս եզրակացությանն են հանգել գիտնականները՝ իրենց հետազոտութունների արդյունքում:

Այնուամենայնիվ, գործնականում ամեն ինչ այդքան վարդագույն չէ: Ըստ վիճակագրության՝ 60-ից բարձր կանանց միայն 55% ինտիմ կյանք ունի: 65 տարեկանից հետո այդ ցուցանիշը իջնում է մինչև 40%: 75 տարեկանից բարձր կանանց շրջանում միայն 17% է ցանկանում տղամարդ և սեռական հարաբերություն ունի: Ավելին, սեռական հարաբերության որակը շատ դեպքերում մնում է կայուն բարձր:

Հարկ է նշել, որ այս դեպքում մեծ դեր կատարում է ոչ միայն տիկնոջ լիբիդոն, այլև նրա զուգընկերոջ:

Տարիքային փոփոխությունները օրգանիզմում և դրանց ազդեցությունը լիբիդոյի վրա

Խոսելով այն մասին, թե մինչև քանի՞ տարեկանն է կինը տղամարդու կարիք զգում, անհրաժեշտ է խնդիրը համընդհանուր դիտարկել: Սեռական ցանկության նվազումն առավել հաճախ պայմանավորված է տիկնոջ մարմնում տեղի ունեցող փոփոխություններով: Առաջին հերթին, դա կապված է դաշտանադադարի և դրան հաճախ ուղեկցող հիվանդությունների հետ:

Լիբիդոյի նվազումը կարող պայմանավորված լինել հետևյալ պատճառներով.

  • իգական սեռական հորմոնների արտադրության կրճատմամբ,
  • հեշտոցային չորությամբ,
  • հեշտոցի պատերի առաձգականության նվազմամբ,
  • սեռական օրգանների հատվածում ցավի զգացողությամբ:

Սրանք հանգեցնում են անհարմարության, օրգազմի թուլացման և սեռական մերձեցման լիակատար մերժման:

Տարիքով զույգերի դեպքում խնդիրներ են ի հայտ գալիս նաև տղամարդկանց մոտ: Շատերի մոտ առաջանում է իմպոտենցիա և այլ խանգարումներ, որոնք սեքսն անհնար են դարձնում:

Իրավիճակը կարող է փրկել որակյալ մասնագետի ժամանակին միջամտությունը, որը կառաջարկի պոտենցիան ուժեղացնող մի քանի դեղամիջոց և այլ միջոցներ, որոնք կարող են զգալիորեն բարելավել սեռական կյանքի որակը գրեթե ցանկացած տարիքում:

Մինչև քանի տարեկանը կինը կարող է սեռական հարաբերություն ունենալ

Խոսելով այն մասին, թե մինչև քանի՞ տարեկանը կարելի է ունենալ սեռական հարաբերություններ, հարկ է նշել, որ, իրականում, սահմանափակումներ չկան: Այս դեպքում ամեն ինչ կախված է օրգանիզմի հնարավորություններից և զուգընկերների ցանկությունից:

Ի տարբերություն տղամարդկանց, կանայք պոտենցիայի խնդիր չունեն: Հաճախ տարիքի հետ ավելի շատ հոգեբանական անհարմարություններ են առաջանում, քան ֆիզիոլոգիական: Ընդունված է կարծել, որ սեքսը հիմնականում երիտասարդների զբաղմունքն է: Շատ աղջիկներ այն ընկալում են որպես հնազանդության նշան: Արդյունքում, տղամարդկանց մոտ սեռական ցանկության անկումից հետո, շատ կանայք անկեղծորեն թեթևություն են զգում, որ այլևս կարիք չկա, այսպես կոչված, ամուսնական պարտականությունը կատարելու:

Այնուամենայնիվ, կան նաև այնպիսիք, ովքեր կողակցին ցանկանում են նույնիսկ ծերության շրջանում, պարբերաբար օրգազմ են ունենում և ամեն ինչ անում են, որպեսզի վառ գույներ հավելեն սեռական կյանքին: Այս դեպքում օգտագործվում են հաբեր, տարբեր սեքս խաղալիքներ և այլն: Մասնագետների կարծիքով ՝ դա ճիշտ մոտեցում է, որը կարող է երկարացնել ոչ միայն սեռական ակտիվությունը, այլև կյանքն՝ ընդհանրապես:

Սեքսի օգուտներն ու վնասները՝ տարեց կանանց համար

Քննարկելով այն հարցը, թե որքա՞ն ժամանակ է կինը պահպանում սեռական ակտիվությունը և ե՞րբ է տեղի ունենում ցանկության նվազում, կարևոր է չմոռանալ, որ սեքսը ոչ միայն հաճույք է, այլև ամենատարբեր հիվանդությունների զարգացման կանխարգելում:

Մեծահասակների շրջանում սեռական հարաբերության դրական կողմերը ներառում են.

  • կյանքի տևողության բարձրացումը,
  • արյան ճնշման կարգավորումը,
  • արյան շրջանառության կարգավորումը և բջիջները թթվածով մատակարարումը,
  • սրտանոթային համակարգի հիվանդությունների թվի նվազումը,
  • սեքսը էներգիայի և դրական հույզերի աղբյուր է երկու զուգընկերների համար էլ՝ անկախ նրանց տարիքից:

Միևնույն ժամանակ, չես կարող անտեսել նաև թերությունները.

  • վարակի ռիսկը,
  • հղիանալու ռիսկը:

Կանանց դաշտանադադարի սկսվելուց հետո շատերը հանգստանում են՝ կարծելով, թե վերարտադրողական տարիքը հետևում է մնացել և դադարում են պաշտպանվել: Արդյունքում, զույգի համար անսպասելիորեն, մի քանի ամիս անց բժիշկները հղիություն են հայտնաբերում: Դրա ընդհատումը, ինչպես նաև այն կրելն առողջության համար վտանգավոր է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Կյանքի ուժը սեռական էներգիայի մեջ է. Ի՞նչ անել և ինչի՞ց սկսել
Նշաններ, որ ավելորդ քաշը էստրոգենի բարձր մակարդակի հետևանք է
ԹԵՍՏ. Գիտե՞ք՝ նշված տարբերակներից որ ձևն է ճիշտ
Այս նշանները վկայում են, որ օրգանիզմին չի բավականացնում կալցիումի մակարդակը
ԹԵՍՏ. Ստուգեք Ձեր հնարամտությունը

Latest

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Photo)
Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց