Կանացի անկյուն. Առանց հաճույքի սեռական ակտի վտանգները

Like on FB:

Տարածված կարծիք կա, որ սեռական հարաբերություններից չբավարարված կնոջը մատնում է իր ագրեսիվ պահվածքը: Եվ դա, ըստ մասնագետների, հիմնավորված է: Բելֆաստի Թագավորական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ առանց օրգազմի սեքսը բերում է սթրեսային վիճակի, հանգեցնում մաստոպատիա և միոմա հիվանդություններին:

«Օրգազմի բացակայությամբ սեռական հարաբերությունը ոչ միայն ժամանակի կորուստ է, այլ նաև չարդարացված սթրես կնոջ օրգանիզմի համար»,- պնդում են բրիտանացի հետազոտողները: Բացի այդ, մասնագետները նշում են, որ զուգընկերների սեռական հարաբերություններում անօրգազմիան լուրջ սպառնալիքներ է ներկայացնում: Սեքսոլոգները ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը համարում են այն, որ կանայք անհարմար են զգում ասել, թե անկողնում իրենց ինչն է հատկապես դուր գալիս:

Պարզվում է, որ շատ կանանաց մոտ սխալ պատկերացումներ կան սեքսի մասին: Եթե սեռական ակտի ժամանակ կատարվելիքը կանանց կողմից համարվում է ճիշտ (այն, ինչ կարդացել կամ դիտել են ֆիլմերում), ապա նրանք երբեք չեն խնդրի զուգընկերոջը, որ նա փոխի այդ «օրինակը», եթե անգամ դրանից ոչ մի ֆիզիոլոգիական հաճույք չեն ստանում: Բացահայտ խնդրելուն այն, ինչ իրենց դուր է գալիս իրականում, կանանց խանգարում է ամենագլխավոր մտավախությունը` տղամարդը ճիշտ չի հասկանա ու կմերժի:

Օրգազմի ժամանակ կատարվում է բնական մաքրում. օրգանիզմից դուրս է գալիս կուտակված արյունը, ինչը նպաստում է ախտահարիչ բակտերիաների ոչնչացմանը: Մինչդեռ, առանց օրգազմի սեռական հարաբերությունները մեծացնում են ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Սեռական մերձեցման ժամանակ կնոջ արյան մեջ արտադրվում են մեծ քանակությամբ էստրոգեններ, որոնք մղվում են դեպի սեռական օրգաններ և կաթնային գեղձեր: Օրգազմից հետո դրանց քանակն արագորեն կարգավորվում է. մոտ 7-12 րոպեից դառնում է սովորական: Բայց, եթե օրգազմ տեղի չի ունեցել, ապա արյան բնականոն հոսքը վերականգնվում է միայն մեկ ժամ հետո: Էստրոգեններով հագեցված կուտակվցած արյունը կարող է հանգեցնել մաստոպատիայի զարգացմանը և միոմետրիա հյուսվածքի աճին: Այս հյուսվածքով արգանդը երեսպատվելու արդյունքում առաջանում է միոմա: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տվյալ հիվանդությամբ տառապող կանաց 68 %-ը չի ապրում օրգանիզմին անհրաժեշտ օրգազմներով ուղեկցվող կանոնավոր սեռական կյանքով:

Ի վերջո, օրգազմի բացակայությունը բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի վրա: Առանց հաճույքի սեռական ակտն առաջացնում է ընդհանուր ընկնճվածություն, վատ ինքնազգացում եւ դժգոհություն: Եթե կինն անընդհատ լինում է չբավարարված, ապա նա կարող է ունենալ նևրոզ և հիստերիկ ռեակցիաների դրսևորմամբ փսիխոզ, գլխացավեր ու դեպրեսիա:

Շատ դեպքերում օրգազմի բացակայությունը խթանում է կուտակման երևույթները սեռական օրգաններում, խախտվում է դաշտանային ցիկլը, կարող է հանգեցնել նաև արգանդի արնահոսության: Գինեկոլոգները զգուշացնում են, որ պետք չէ մատների արանքով նայել օրգազմի բացակայությանը՝ համարելով, որ առանց դրա կարելի է վարել բավականին նորմալ կյանք: Ուռուցքային գործընթացները կամ կանացի սեռական ծանր հիվանդությունները օրինաչափ են նման կյանքի վարվման արդյունքում: Իհարկե, դա դեռ ինքնաքարկոծման կամ զուգընկերոջը մեղադրելու պատճառ չէ: Այդուհանդերձ, պետք է մտածել, թե ինչով է պայմանավորված օրգազմ ունենալու անընդունակությունը: Սեռական հարաբերության ժամանակ հետևեք, թե ինչ է կատարվում ձեր մարմնի հետ, ինչ եք զգում և ինչ եք ցանկանում սիրով զբաղվելիս: Օգնել կարող է հոգեբանի խորհրդատվությունը: Հաճախ լիցքաթափման բացակայությունը զույգերի զգացական խնդիրների արտացոլումն է: Դրանց գրագետ ուղղումը կարող է ինքնաբերաբար վերականգնել սեքսի ուրախությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Կյանքի ուժը սեռական էներգիայի մեջ է. Ի՞նչ անել և ինչի՞ց սկսել
Նշաններ, որ ավելորդ քաշը էստրոգենի բարձր մակարդակի հետևանք է
ԹԵՍՏ. Գիտե՞ք՝ նշված տարբերակներից որ ձևն է ճիշտ
Այս նշանները վկայում են, որ օրգանիզմին չի բավականացնում կալցիումի մակարդակը
ԹԵՍՏ. Ստուգեք Ձեր հնարամտությունը

Latest

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Photo)
Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց