Ես նեյրոկենսաբան եմ և ողջ կյանքում ուսումնասիրում եմ մարդու ուղեղը․ կա միայն չորս բան, որոնք անհրաժեշտ են երջանկության համար

Համացանցում բազմաթիվ խորհուրդներ կան այն մասին, թե ինչպես հասնել երջանկության, և խորհուրդ են տալիս այն մարդիկ, որոնք գաղափար անգամ չունեն, թե ինչի մասին են խոսում։ Մի հավատացեք նրանց։

Այս հարցում ավելի լավ է հավատալ նեյրոկենսաբաններին, որոնք օրերով ուսումնասիրում են ձեր գլխի մոխրագույն նյութը և բոլորից լավ գիտեն, թե ինչ է ձեզ պետք երջանկության համար։ Իսկ թե ինչ են ասում նրանք այդ մասին, պարզենք zNews-ի հետ միասին։

1. Գլխավոր հարցը

Եթե ձեզ վրա թախիծ է իջել, ձեզ մի կարևոր հարց տվեք․

«Ինչի՞ համար եմ ես շնորհակալ ճակատագրին»։

Բայց մի՞թե շնորհակալության զգացումը կենսաբանական ազդեցություն է գործում մեր ուղեղի վրա, կհարցնեք դուք։ Պարզվում է, որ՝ այո։

Իսկ գիտեք, թե ինչպես է աշխատում հակադեպրեսանտ բուպրոպիոնը։ Նա խթանում է նեյրոմեդիատոր դոֆամինի արտադրությունը։ Ինչպես և շնորհակալության զգացումը։

Իսկ գիտե՞ք, թե ինչ է անում ֆլուոքսետինը։ Խթանում է նեյրոմեդիատոր սերոտոնինի արտադրությունը։ Ինչպես և շնորհակալության զգացումը։

Այո, շնորհակալության զգացումի գլխավոր ազդեցություններից մեկը սերոտոնինի մակարդակի բարձրացումն է։ Երբ դուք մտածում եք այն մասին, թե ինչի համար եք շնորհակալ ճակատագրին, դուք կենտրոնանում եք կյանքի դրական կողմերի վրա։ Այս պարզ գործողությունը բարձրացնում է սերոտոնինի արտադրությունը ուղեղի առաջնային կեղևում։

2. Բարձրաձայնեք ձեր բացասական զգացողությունները

Վա՞տ եք զգում։ Բնորոշում տվեք ձեր վիճակին։ Ինչ է դա՝ տխրությու՞ն, տագնա՞պ, վիրավորա՞նք․․․Դա բավական է, որ ձեզ ավելի լավ զգաք։ Կարծում եք սա զառանցա՞նք է։ Իսկ ձեր ուղեղն այդպես չի կարծում։

3. Որոշում կայացրեք

Երբևէ պատահե՞լ է, որ ինչ որ որոշում կայացնեք և թեթևություն զգաք դրանից հետո։ Դա պատահականություն չէ։

Նեյրոկենսաբանությունը ցույց է տալիս, որ որոշումներ կայացնելը նվազեցնում է անհանգստությունն ու տագնապի զգացողությունը, ինչպես նաև օգնում է լուծել խնդիրները։

Բացի այդ, որոշումներ կայացնելն օգնում է նվազեցնել ստրիատումի ակտիվությունը, որը սովորաբար դրդում է մեզ բացասական ազդակների և գործողությունների։

4. Հպվեք մարդկանց

Հետազոտություններից մեկի ժամանակ մասնակիցները համակարագչային խաղ էին խաղում՝ գնդակների նետում։ Մի մասնակիցը նետում էր գնդակը, մյուսը հետ էր գցում։ Իրականում մի կողմից մարդ էր նստած, մյուս կողմից համակարգիչն էր։ Սակայն մարդկանց ասել էին, որ համակարգչի կողմից էլ խաղացողին մարդ է ղեկավարում։ Եվ ինչ էր տեղի ունենում, երբ այդ «մյուս մարդիկ» հրաժարվում էին նետել գնդակը։ Մասնակցի ուղեղն այնպես էր արձագանքում, ինչպես նա արձագանքում է ֆիզիկական ցավին։ Այսինքն մեր ուղեղը ընկալում է մերժվածությունը այնպես, ինչպես կոտրված ոտքի ցավը։

Սոցիալական մերժվածությունն ազդում է ուղեղի կենտրոնական և առաջնային կեղևի վրա, այնպես, ինչպես ֆիզիկական ցավը։

Ավելի պարզ ասած՝ ուղեղի համար շատ կարևոր է մարդկանց հետ հարաբերությունները։ Ուզու՞մ եք դրանք նոր մակարդակի բարձրացնել։ Ուրեմն ֆիզիկապես հպվեք մարդկանց (իհարկե, միայն մտերիմներին)։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․