Կրծքում ցավի 6 հնարավոր պատճառ. ե՞րբ է պետք սկսել անհանգստանալ

zNews-ը ներկայացնում է կրծքում ցավի 6 հնարավոր պատճառ:

1. Կրծքագեղձերի ֆիբրոզ-կիստոզային փոփոխություններ

Այս բարորակ վիճակն արձանագրվում է հորմոնալ փոփոխությունների հետևանքով: Կնոջը կարող է աննշան ցավ անհանգստացնել երկու գեղձերում դաշտանից առաջ կամ դրա ժամանակ:

2. Անհարմար կրծկալ կրել

Կրծկալ կրելը, որը չափով հարմար չէ և չի պահում կուրծքը, կարող է նպաստել ցավի առաջացմանը: Կրեք պահող կրծկալ, որը ձեզ իդեալականորեն հարմար է, նաև սպորտով զբաղվելիս հատուկ սպորտային կրծկալ հագեք:

3. Որոշ դեղամիջոցների օգտագործում

Կրծքում ցավը կարող է որոշ դեղամիջոցների, այդ թվում՝ հորմոնալ դեղամիջոցների, օրալ հակաբեղմնավորիչների, հակադեպրեսանտների կողմնակի ազդեցություն լինել:

4. Մաստիտ

Կրծքագեղձերի վարակիչ հիվանդություն է: Կերակրող մայրերն այս խնդրի ռիսկի գոտում են, սակայն ցանկացած կին կարող է վարակվել: Այս հիվանդությունն արտահայտվում է կարմրությամբ, տեղային ջերմաստիճանի բարձրացմամբ, կրծքագեղձի այտուցով, ջերմությամբ, մարմնի թուլությամբ:

5. Կրծքագեղձի վիրահատություն

Վիրահատությունից հետո առաջացող սպին կարող է ցավ առաջացնել:

6. Փարթամ կուրծք

Մեծ կրծքով աղջիկները դժվարություններ են ունենում քնելիս և սպորտով զբաղվելիս: Փարթամ կուրծքը կարող է ցավ պատճառել իր չափի պատճառով: Պետք է հարմար կրծկալ կրել, որում կինը հարմարավետ կզգա:

Ե՞րբ է պետք բժշկի դիմել

Եթե ցավը՝

  • Շատ ուժեղ է
  • Կապված չէ դաշտանային ցիկլի հետ
  • Մշտական է
  • Ուղեկցվում է այլ ախտանիշերով (ծծապտուկից արտադրություններով)

Ցիկլային և ոչ ցիկլային ցավ

Կա կրծքում ցավի 2 տեսակ՝ ցիկլային և ոչ ցիկլային
Առաջինը կապված է դաշտանային ցիկլի հետ, տուժում են երկու գեղձերը, հաճախ դրսևորվում է ցավով և ծանորության զգացումով, առաջանում է ցիկլի սկզբից առաջ, սովորաբար անհանգստացնում է ավելի երիտասարդ կանանց:

Ոչ ցիկլային ցավը կապված չէ դաշտանային ցիկլի հետ և սովորաբար մեկ կրծքագեղձն է տուժում (կամ դրա մի մասը): Առավել հաճախ հանդիպում է 30-50 տարեկան կանանց շրջանում: Ցավը սուր և այրող է լինում:

Ինչպես ազատվել կրծքի ցավից տնային պայմաններում

  • Կրծի վրա սառը կամ տաք կոմպրես արեք
  • Սննդակարգից ժամանակավորապես բացառեք սուրճը, թեյը և կոֆեինի այլ աղբյուրները
  • Սահմանափակեք ճարպերի ստացումը, ավելի շատ մրգեր, բանջարեղեն և ամբողջական հատիկեղենով մթերքներ կերեք
  • Փոխեք ձեր կրծկալը, եթե անհարմար է
  • Ռելաքսացիայի մեթոդներից օգտվեք
  • Անալգետիկներ (ասպիրին, իբուպրոֆեն) օգտագործեք՝ դա նախապես քննարկելով բժշկի հետ
  • Բժշկի հետ խորհրդակցեք հավելումներ (մագնեզիում, վիտամին E) օգտագործելու նպատակահարմարության վերաբերյալ

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․