Պարզ հոգեբանական-երկրաչափական թեստ, որը 90% ճշգրտությամբ բացահայտում է ձեր բնավորության ուժեղ և թույլ կողմերը

Like on FB:

1978 թվականին սոցիալ-հոգեբանական պատրաստվածության մասնագետ Սյուզան Դելինգերն աշխարհին ներկայացրեց իր հոգե-երկրաչափական թեստը։

Այսօր շատ գործատուներ աշխատանքի ընդունվել ցանկացողներին առաջարկում են անցնել այս թեստը, քանի որ այն մեծ ճշգրտությամբ ցույց է տալիս մարդու ուժեղ և թույլ կողմերը։

Նայեք այս երկրաչափական պատկերներին

Նրանցից ո՞րն է ձեզ ավելի մոտ։ Ընտրեք այն պատկերը, որն ասոցացնում եք ձեզ հետ։

 

 

Քառակուսի

Աշխատասիրություն, գործն ավարտին հասցնելու պահանջ, համառություն. ահա այս մարդկանց հիմնական գծերը։ Համբերատարությունն ու կայունությունը նրանց դարձնում են իրենց ոլորտի լավագույն մասնագետները։ Դրան նաև նպաստում է նոր ինֆորմացիա ստանալու ուժեղ պահանջը։ Այս մարդիկ շատ ուշադիր են դետալների նկատմամբ։ Կանխատեսելի կյանքը նրանց իդեալն է։ Նրանք սիրում են կարգուկանոն։ Ամեն դեպքում, նրանց ռացիոնալությունն ու էմոցիոնալ չորությունը խանգարում են արագ կապ հաստատել մարդկանց հետ։

Եռանկյունի

Եռանկյունին ընտրում են էներգիայով լի ու ուժեղ անհատականություն ունեցող մարդիկ։ Նրանց բնավորության առանձնահատկությունը գլխավորի վրա կենտրոնանալու ունակությունն է։ Նրանք կարողանում են խորն ու արագ վերլուծել իրավիճակն ու կենտրոնանալ խնդրի վրա՝ մեծ նշանակություն չտալով մանրուքներին։ Նրանք շատ ինքնավստահ մարդիկ են, որոնք ուզում են ամեն ինչում ճիշտ լինել։ Այս պատկերն ընտրած մարդիկ միշտ մրցակցում են ուրիշների հետ։ Հաճախ դժվարությամբ են ընդունում իրենց սխալները։ Նրանց համար շատ կարևոր է կարիերան, ու նրանք ձգտում են բարձր կարգավիճակի։ Նրանց գլխավոր բացասական գիծն ուժեղ էգոցենտրիզմն է։

Զիգզագ

Զիգզագն ընտրում են ստեղծագործ անհատականություն ունեցող մարդիկ։ Այս մարդիկ օժտված են ինտուիցիայով ու զարգացած միտք ունեն։ Նրանք չեն կենտրոնանում դետալների վրա, կարողանում են ստեղծել ներդաշնակ պատկերներ ու ամեն ինչում գեղեցկություն տեսնել։ Զիգզագները չեն կարողանում ջանք թափել այնտեղ, որտեղ կան խիստ պարտականություններ։ Աշխատանքում նրանց համար կարևոր է անկախությունը։ Երբ նա գտնվում է այնտեղ, որտեղ իրեն հարմարավետ է զգում, սկսում է աշխատել՝ կիրառելով նոր մեթոդներ ու գաղափարներ։ Այսպիսի մարդիկ իդեալիստներ են, նրանց հատուկ են միամտությունն ու ոչ պրակտիկ լինելը։ Նրանք զուսպ են, ինչը երբեմն խանգարում է կյանքի կոչել այն գաղափարները, որ ունեն։

Շրջան

Ամենից առաջ շրջանն ընտրածները հետաքրքրված են լավ միջանձնային հարաբերություններով։ Շատ բարյացկամ մարդիկ են։ Ունակ են ամուր ընտանիք ստեղծելու։ Նրանց հատուկ են բարձր զգացմունքայնությունն ու ուժեղ կարեկցանքը։ Լավ են «կարդում» մարդկանց ու կարողանում են արագ ճանաչել խաբեբաներին։ Խաղաղություն պահելու համար կարող են զիջել սեփական դիրքերը, որովհետև նրանց համար ամենադժվար բանը կոնֆլիկտի մեջ մտնելն է։ Այս մարդկանց խորթ է վճռականությունը, ու նրանք հաճախ չեն կարողանում իրենց ներկայացնել այնպես, ինչպես կուզեին։ Բարոյականության ու արդարության հարցերում ունեն հստակ արժեքներ։

Ուղղանկյուն

Ուղղանկյունն ընտրում են մարդիկ, ովքեր դժգոհ են իրենց այժմյան կենսակերպից ու գտնվում են ավելի լավի փնտրտուքների մեջ։ Այս մարդկանց բնավորության գիծ է անցումային շրջանի ժամանակ անկանխատեսելի արարքները։ Որպես կանոն, ունեն ցածր ինքնագնահատական ու նոր բան են փնտրում՝ ավելի լավը դառնալ ձգտելու մեջ։ Անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է, և համարձակ են։ Նրանք բաց են նոր մտքերի համար ու հեշտ են դրանք դարձնում իրենցը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Կչեղարկվի՞ Սնուփ Դոգի երևանյան համերգը․ երգչի թիմը հայտարարություն է տարածել (Photo)
Տեղեկություններ Թաղավարդից
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
ՀԶՈՐ ԱՌԱԿ. Հայրը որդուն տվեց մեխով լի պարկն ու ասաց՝ երբ կզայրանաս, մի մեխ խփիր գերանին․․․
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել հայ հեղինակների հայտնի ստեղծագործությունները
Կարեն Ջավալյանը `Քյոխը, հրաժարվել է զենքը վայր դնել
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Ամեն բանում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը». Քսենիա Սոբչակը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին (Video)
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Ինչպես են բերման ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Ինչպես է բերետավորը հարվածում կնոջը (Video)
Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին
Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում
Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետեւից եկած որդուն
Իշխանությունը թալանեց մեր հաղթանակները. Լևոն Քոչարյան (Video)