Ինչպես Երևանում դիմավորեցին Մալենային

Like on FB:

«Մանկական Եվրատեսիլ 2021»–ին Հայաստանին հաղթանակ բերած 14–ամյա Մալենան ժամանեց Երևան։

Պատանի երգչուհուն դիմավորելու համար օդանավակայանում էին հավաքվել հարազատներն ու երկրպագուները։

Tert.am Life–ը եղել է օդանավակայանում և ներկայացնում է մանրամասները։

Մալենան նշեց, որ շատ հուզված է այսպիսի ընդունելությունից, իր համար անսպասելի էր, որ այսքան մարդ կհավաքվի իրեն դիմավորելու համար։

«Չէի սպասում, որ այսքան մարդ կգա ինձ համար։ Շատ շնորհակալ եմ բոլորին, որ եկել են, բոլորին շատ–շատ սիրում եմ։ Շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար»,– ասաց նա ու հավելեց, որ հաղթանակը փոքր–ինչ կանխատեսելի էր, քանի որ երգի արձագանքը շատ մեծ էր։

«Ես երբեք չէի եղել այսպիսի մեծ բեմում, սկզբում շատ հուզված էի, բայց մի քանի փորձից հետո ամեն ինչ անցավ։ Բուն համերգի օրն արդեն հաճույք էի ստանում իմ ելույթից»,– ասաց պատանի երգչուհին, որը երազում է մեծ արտիստ դառնալու, Հայաստանի անունը հաջորդիվ էլ բարձր պահելու համար։

Մալենան 2018–ին չէր անցել «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթը, իսկ 2020-ին, երբ Հանրային ներքին ընտրությամբ պետք է ներկայացներ Հայաստանը, չմեկնեց, քանի որ հետպատերազմական շրջանում որոշվեց չմասնացել մրցույթին։

«Ամեն ինչ լինում է ճիշտ ժամանակին»․ վստահ է Մալենան, որը երրորդ տարին է փորձում Հայաստանը ներկայացնել «Մանկական Եվրատեսիլում»։

«Չեմ կարծում, որ նախորդ տարի կհաղթեի։ Այս տարվա մրցույթն էլ ավելի մեծ էր կազմակերպված։ Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց այս տարի մասնակցեցի»,– ասաց պատանի երգչուհին, որը նախկինում տխրում էր, որ չի ստացվում մրցույթին մեկնելը։

«Մանկական Եվրատեսիլում» հայաստանյան պատվիրակության ղելավարներ Դավիթ Ծերունյանն ու Անուշիկ Տեր–Ղուկասյանն էլ նշեցին, որ շատ մեծ աշխատանք էր տարվել։

Հայաստանը հաջորդ տարի կհյուրընկալի «Մանկական Եվրատեսիլը»։ Նրանք նկատեցին, որ ինքնաթիռում արդեն քննարկում էին, թե ինչ պետք է արվի։

Աղբյուր՝ Tert.am Life

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախի եղբայրականում հողին են հանձնում Տղերքին
Մարտակերտում 3 ամսական երեխայի վիզ են կտրել․․․ (Video)
«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Լեգենդար Ալ Պաչինոյի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
ՈՒՂԻՂ. Արցախում ադրբեջանցի կողմից դաժանաբար սպանված եղբայրների հուղարկավորությունը Մասիսում
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Հուսանք` տատիին նկարահանումներից հետո չեն սպանել (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ամուսնական նախանշաններ` ամսաթվեր, ամիս և եղանակ
«Իմ կյանքում շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում…»․ Մագա Հարությունյան (Video)
Վիտամին B12-ն օդի պես անհրաժեշտ է 40-ն անց կանանց. Որո՞նք են դրա պակասի նախանշանները
Առաջարկում ենք խաղալ «Իսկ գիտե՞ս որ…» խաղը
«Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, զգալ, որ դու կաս և լինել հեռու, երկրպագել քեզ առանց սիրվելու». Վահան Տերյանի 12 հանճարեղ մտքերը, որոնք կսովորեցնեն գեղեցիկ տխրել
Տղամարդկանց դավաճանության նախանշանները
Երիկամային հիվանդությունների 5 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են
Ռուսաստանը գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի․ Գուրգեն Մելքոնյան (Video)
Հումորային, բայց տրամաբանական խնդիր, որը շատ քչերին է հաջողվում պատասխանել