Անակոնդայի բացառիկ լուսանկարներ Ամազոնից, որոնց համար հեղինակն ամեն վայրկյան կարող էր կյանքով վճարել (Photo)

Շվեյցարացի սուզորդը Բրազիլիայում, իր կյանքը վտանգելով, սուզվել է Ամազոնի հատակը, որպեսզի լողա հսկայական անակոնդաների հետ։

Նրան հաջողվել է բացառիկ կադրեր լուսանկարել անակոնդաների բնական միջավայրից։

Ճանապարհորդը բրազիլական Մատո Գրոսսո դօ Սուլ նահանգում անցկացված 10 օրվա ընթացքում կարողացել է նկարահանել աշխարհի ամենամեծ օձի 6 տեսակ։

Հսկայական գիշատիչները բավականին հանգիստ էին պահում իրենց՝ ուշադրություն չդարձնելով չափից ավելի համարձակություն դրսևորած այս մարդուն։

«Ամեն ինչ կարող էր պատահել։ Չեմ կարծում, որ նա կուտեր ինձ։ Բարեբախտաբար, նա արդեն հասցրել էր կուլ տար իր հերթական զոհին և ինձ չէր դիտարկում` որպես երկրորդ ուտեստ։ Ես այնքան էի նրան մոտեցել, որ կարող էի նույնիսկ դիպչել, եթե ցանկանայի իհարկե»,- պատմել է 53-ամյա այս լուսանկարիչը։

Անակոնդան գրեթե միշտ ջրային կյանք է վարում։ Նա հիմնականում ապրում է հանգիստ, ոչ արագընթաց գետերում և Ամազոնի ու Օրինոկոյի փոքր լճերում։

Հասուն անակոնդայի համար բնության մեջ գրեթե չկան թշնամիներ։

«Սկզբում շատ սարսափելի էր, քանի որ ես երբեք իմ կյանքում այդքան չէի մոտեցել օձերին, առավել ևս՝ անակոնդային։ Բոլորն էլ գիտեն, որ նրանք շատ վտանգավոր են։ Բայց ես հասկացա, որ ոչինչ էլ չի լինի, եթե հարգանքով վերաբերվես այս կենդանիներին։ Համենայն դեպս, նրանք բավականին խոշոր են, և դու կհասցնես նկատել նրանց շարժումները»,– ավելացրել է լուսանկարիչ Ֆրանկոն։

Ներկայում հայտնի ամենամեծ անակոնդան հասնում է 9 մետրի և կշռում մոտ 130 կգ։ Այն գտնվում է Նյու Յորքի կենդանաբանական այգում։

Աշխարհի շատ կենդանաբանական այգիներում անակոնդաներ կան, սակայն ազատությունից դուրս նրանց կյանքը բոլորովին այլ է, և նրանք դժվարություններ են կրում։

Անակոնդայի կյանքի առավելագույն տևողությունը 28 տարի է, սակայն անազատության մեջ նրանք ապրում են հիմնականում 5-6 տարի։

Անակոնդաները հիմնականում սնվում են տարբեր կաթնասուններով, որոնց հայթայթում են ջրային տարածքներում և դրանց մոտակայքում։ Նրանք կարող են ուտել թռչուններ, կրիաներ, փոքր կայմաններ և խիստ հազվադեպ՝ այլ օձեր։ Թեպետ մի անգամ կենդանաբանական այգում հսկա անակոնդան կերել է 2.5 մետրանոց պիթոնի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԱՄՆ-ում ամուսնացել է Շպռոտը. ո՞վ է երգչուհու ամուսինը (Photo)
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Թեստ․ Գտի՛ր բարբառային բառի գրական համարժեքը
Այս նկարում կոպիտ սխալ կա, բայց միայն հանճարներն են կարողանում գտնել այն, քեզ մոտ կստացվի՞
ԹԵՍՏ. Արդյո՞ք լավ գիտեք հայոց պատմությունը
Գլխուղեղի անոթների մաքրում. լավագույն 5 ժողովրդական միջոցները
ԹԵՍՏ, որը 10/10 արդյունքով կանցնեն միայն «Քայլող Վիքիպեդիաները»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Բոլորը շատ ոգևորված են այս գործի շուրջ». Քրիստինե Պեպելյան
Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի
Հարուստների սովորություններ, որոնք արժե կիրառել