Արքայադուստր, ում սիրեց ողջ աշխարհը (Photo)

Հիշում եք այն հեքիաթը. «Լինում է չի լինում մի արքայազն, ով ցանկանում էր ամուսնանալ իսկական արքայադստեր հետ, միայն թե մեր ժամանակներում որտեղի՞ց գտնել իսկական արքայադուստր…

Շրջեց նա աշխարհով մեկ, շատ արքայադուստրերի տեսավ, բայց արդյո՞ք նրանց մեջ կար իսկականը, նա չկարողացավ համոզվել, միշտ ինչ-որ բան այն չէր…»:

Բայց մենք հեքիաթում չենք ապրում, և այնուամենայնիվ, մի արքայազնի բախտն իսկապես բերել է. նա, այնուամենայնիվ, գտել է այն մեկին, ում փնտրել է, թեկուզ ոչ այնտեղ, որտեղ լինում են իսկական արքայադուստրերը, այլ կինոէկրանին: Ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլին արել է ամեն ինչ, որպեսզի դառնա ամենաիսկական արքայադուստրը՝ իր արքայազնի՝ Ռենեի համար:

«Նա ասես հրաբուխ լինի ձյան տակ, – ասում էր ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը` Գրեյս Քելլի մասին: – Նրա սառնության տակ թաքնված է անհավանական ջերմություն, կիրք»:

Հենց այդ ջերմությունը, ձգողությունը դեպի արկածները և կյանքի ծարավը օգնեցին համեստ աղջկան, գրքերի և տիկնիկների սիրահարին, գրավել ողջ աշխարհը: Ծնողները Գրեյսի հետ հույսեր չէին կապում: Նրանց կարծիքով աղջիկն անշնորհք էր և ցրված, կյանքին չհարմարվող:

Ամբողջ ընտանիքի համար մեծ անակնկալ էր, երբ Գրեյսը, «անճոռնի ճուտիկից» փոխակերպվեց շլացուցիչ գեղեցկուհու, նպատակասլաց և ինքնավստահ կնոջ, ով արժանացել է «Օսկարի» և իր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհու կոչմանը, իսկ հետո եղել է օրինակելի մայր և հավատարիմ կին՝ Ձերդ Գերազանցություն Մոնակոյի իշխան Ռենե 3-րդի համար:

Ճակատագրական կինը սովորաբար ներկայացվում է որպես կրքոտ սևահեր կամ կարմրահեր «գազան», բայց ոչ մի կերպ որպես փխրուն շիկահեր` հրեշտակի դեմքով:

Գրեյսի մի քանի ֆիլմերից՝ «Մոգամբո», «Ուղիղ կեսօրին», երևում է, որ նա իրականում ուժեղ և արտասովոր անձնավորություն է, ով արդարացիորեն է դարձել հոլիվուդյան աստղ և Մոնակոյի արքայադուստր:

Արքայադստեր մահը անսպասելի հարված եղավ բոլորի համար: Գրեյսն ընդամենը 52 տարեկան էր: 1982 թվականի սեպտեմբերի 13-ին նա նստեց մեքենայի ղեկին, հրաժարվելով վարորդից, որպեսզի մի քիչ զբոսնի իր աղջկա՝ Ստեֆանիայի հետ:

Ոլորապտույտ ճանապարհին մեքենան շուռ եկավ և ընկավ անդունդը: Աղջիկը ողջ մնաց, իսկ Գրեյսը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել. սեպտեմբերի 14-ին անջատեցին նրա արհեստական շնչառության սարքը…

Այս պատմության շուրջ շատ շշուկներ են պտտվել: Պնդում էին, որ ավտովթարն ինչ-որ մեկի կողմից կազմակերպված է եղել, նույնիսկ կային տարբերակներ այն մասին, որ վթարի մեջ ներգրավված է եղել Ստեֆանիան:

Բայց, Մոնակոյի կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի պարզի ճշմարտությունը և դրանով հանի աղջկա վրայից կասկածները: Կատարվածի պաշտոնական տարբերակը՝ Գրեյս Քելլիի ինսուլտն է:

Արքայադստեր հուղարկավորությանը եկել էին հայտնիներ և միապետներ Ամերիկայից և Եվրոպայից: Տեղացիները արտասվում էին հենց փողոցներում, իսկ Ռենեն գնում էր աղջկա ձեռքը բռնած և չէր թաքցնում արցունքները:

«Աստված իմ, ես չեմ հարցնում, թե ինչու դու վերցրեցիր նրան ինձանից, բայց շնորհակալ եմ քեզ այն բանի համար, որ դու տվեցիր նրան մեզ»,- այս խոսքերն ասաց Գրեյսի ամուսինը նրա գերեզմանին, բայց ստորագրել այդ խոսքերի տակ կարող է ողջ աշխարհը:

Grace Kelly dans les annees 50 in the 50’s robe rouge red dress balancoire swing

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի
Խորիմաստ առակ ժամանակի և կյանքի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
ԹԵՍՏ. Միայն բանիմաց մարդկանց հաջողվում անցնել այս թեստը
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Ինչի՞ հետ է կապված մշտապես սեքսով զբաղվելու անհագ ցանկություն ունենալը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան – «Օրոր»
Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը