2-3 տարեկան երեխաների կամակորությունները և դրանց դեմ պայքարելու միջոցները

Երկրի որ հատվածում էլ լինեն մեր սիրելի ծնողները, որ երկրի քաղաքացիներ էլ լինեն, միևնույն է, երեխաների կամակորությունները նրանց այցելում են նույն հատկանիշներով և դրսևորումներով։ Ոմանց մոտ այդ կամակորությունները «հյուրընկալվում են» շատ կարճ ժամանակով, իսկ ոմանց մոտ բնակություն են հաստատում երկարաժամկետ։

Այս հոդվածում մենք կխոսենք 2-3 տարեկան երեխաների կամակորությունների մասին, կքննարկենք` ինչպե՞ս պայքարել դրանց դեմ, կամ առավել հուզող հարցի կանդրադառնանք` պայքարե՞լ արդյոք։

Կամակորությունը յուրաքանչյուր երեխայի զարգացման անբաժանելի մասն է` առանց բացառությունների։ Առհասարակ մայրիկները պետք է ուրախանան կամակորության արտահայտման համար, քանի որ, որքան շուտ արտահայտվի, այնքան շուտ կհաղթահարվի այդ փուլը և կանցնի։ Երեխաները երբեք կամակորություն չեն անում` հանուն կամակորության, այնպես` ինչպես մեծահասակները, այսինքն` առանց պատճառի չեն տխրում կամ լաց լինում։ Երեխայի կամակորությունն ազդանշան է ինչ-որ պահանջմունքի։ Երկու տարեկան երեխան ցանկություն ունի արտահայտվելու, պահանջելու, նույնիսկ այդ տարիքում երեխաները նոր են սկսում խոսել, և իրենց համար շատ դժվար է խոսքերով փոխանցել սեփական ցանկությունները։ Նրանք սկսում են բոյկոտել` հիմնականում լացի և «կամակորություն» ասվածի ներքո։ Ծնողներն այս դեպքում պետք է շատ խելացի և հետևողական լինեն, ինչպես նաև` մեծ համբերատարությամբ վերաբերվեն երեխայի վարքային դրսևորումներին։

Կամակորության պատճառները

1. Կամակորության պատճառներից մեկը շատ բնական է, այն յուրաքանչյուր երեխայի զարգացման մասն է։ Ծնողներին, սակայն, կարող է թվալ, որ իրենց հանգիստ, լսող երեխային երկու տարեկանից հետո կարծես փոխել են, քանի որ նա դարձել է շատ կամակոր, չլսող, ագրեսիվ և յուրաքանչյուր հարցադրման նա պատասխանում է մեզ հայտնի «ՈՉ»-ով։

Սա շատ բնականոն ճգնաժամային անցում է երկու տարեկան երեխաների տարիքում։ Այս տարիքային փուլում երեխաների ճանաչողական ընկալումը սկսում է մեծացնել իր սահմանները, և հենց ինքը հանդիպում է խոչընդոտի` մայրիկի կամ հայրիկի կողմից հստակեցված սահմանագծի տեսքով, սկսում է հասկանալ, որ մինչ այդ հատվածը կարելի է անցնել, իսկ դրանից հետո` ոչ։ Շատ բնական է, որ երկու տարեկան երեխան ամեն ինչին պատասխանում է` ՈՉ։ Երեխան ցանկանում է ցույց տալ, որ արդեն մեծ է, որ ունի իր կամքը, իր տեսակետը, վերջապես նա զգում է իր իշխանությունը։

Թույլատրելի սահմաններում կարելի է հնարավորություն տալ երեխաներին կատարել նման կամակորություններ` հասկանալով, որ սա զարգացման փուլի շատ անհրաժեշտ մաս է։ Թույլատրելիի սահմանը պետք է սահմանափակվի այնտեղ, որտեղ երեխան կարող է իրեն վնաս պատճառել։ Ամեն դեպքում երեխային վերաբերվեք` որպես փոքր-ինչ ավելի մեծի, այլ ոչ թե` որպես փոքրիկ-անհասիկի։

2. Կամակորությունների պատճառներից մեկն էլ կարող է լինել ծնողների տարիքը։ Երբ նրանք լույս աշխարհ են բերել փոքրիկին` իմանալով, որ երկրորդը չեն ունենալու, փորձում են ամեն բանով գոհացնել։ Ծնողը սկսում է զրկել երեխային ընտրության իրավունքից, սահմանափակում է երեխայի կամային տարրական վարքային դրսևորումները, և երեխան ձանձրանալով, որ իրեն ամեն ինչ մատուցում են` բացարկելով իր ինքնությունը, իր սեփական ցանկությունները, սկսում է կամակոր դառնալ, ինչն ուղեկցվում է ագրեսիվ պահվածքով և անդադար լացով։

3. Կամակորության առաջացման մյուս պատճառը ծնողների զբաղվածությունն է. երբ ամբողջ օրը նրանք աշխատում են և չեն հասցնում ստեղծել երեխայի հետ հուզական կապվածություն։ Այսինքն` կարող են երեխային հարցնել դպրոցի, մանկապարտեզի, ընկերների մասին, երեխան պատասխանի, բայց ծնողն ուղղակի պասիվ ունկնդրողի դերում լինելով` չբավարարի երեխայի հուզական կապը և ջերմությունը։ Երեխան զգում է ծնողի ֆիզիկական ներկայությունը, բայց ոչ` հոգեկան կապվածությունն ու ջերմությունը։ Զգալով ծնողի ուշադրության պակասը, երեխան սկսում է պատժել ծնողին` կամակորության և վատ պահվածքի դրսևորմամբ։

Ծնողը երեխայի համար ապահովության միակ օղակն է։ Նրանք միմյանց կապված են շատ ամուր պորտալարով, և, եթե երեխան զգում է, որ ծնողը մտովի կամ հոգեպես իր հետ չէ, սկսում է մեծ տագնապ ապրել, և, եթե ծնողը մի պահ բարկանում է և հինգ րոպե հետո մոռանում է, ապա երեխայի հոգեբանության և ապահովության զարգացման մեջ նստվածք է կուտակվում տագնապի և վախերի ձևավորմամբ։ Երեխայի նյարդային համակարգը սկսում է լարվել, և երեխան դառնում է դյուրագրգիռ` պատեհ-անպատեհ պահանջելով մայրիկի ներկայությունը։

Հոգեբանի խորհուրդ.

1. Զինվեք համբերատարությամբ։

2. Երեխային իր նյարդային և կամակորությամբ ուղեկցվող հիստերիայի մեջ մենակ մի թողեք, անպայման մոտեցեք և ամուր գրկեք, բայց ոչ թե` սաստելու, այլ` ջերմություն հաղորդելու նպատակով։

3. Դարձեք Ձեր երեխայի ընկերը, այլ ոչ թե ուսուցիչը։

4. Ապահովելով երեխայի անվտանգությունը, թույլ տվեք` սահմանների մեջ կամակորություն գործելով, երեխայի մեջ զարգանան շատ կարևոր անձնային որակներ. ինքնավստահություն, ինքնուրյունություն, պատասխանատվություն, սեփական «ԵՍ»-ի գիտակցում։

5. Մի պայքարեք երեխայի դեմ։ Հիշեք Ձեր տարիքի մասին և հասկացեք, որ պայքարի համար իրավահավասար պայմաններում չեք։ Մի խլեք երեխայից իր տարիքը` բոլոր դրսևորումներով և արտահայտումներով։ Այդ ամենի շնորհիվ նա զարգանում և հասունանում է։

6. Վերջիվերջո, ապրեք ներդաշնակ ինքներդ ձեզ հետ, որպեսզի փոխանցեք այդ ներդաշնակությունը ձեր երեխային:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Բնական թուլացնող միջոց, որը կարող է հեշտությամբ դատարկել աղիները և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը
Թեստ․ Վստահ ե՞ք, որ ճիշտ կպատասխանեք այս հարցերին
Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
Ի՞նչ կպատահի, եթե ամեն օր կիվի ուտեք
Հիվանդություններ, որոնք անցնում են դաշտանադադարից հետո
Սերկևիլի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
Թեստ․ Հիշո՞ւմ եք «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմի հայտնի ու սիրված մեջբերումները
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
ԹԵՍՏ. Կգտնե՞ք արդյոք այս բառերի հայերեն տարբերակը
Այս լուսանկարում կոպիտ սխալ կա, բայց ոչ ոք չի կարողանում այն նկատել
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. Ուռուցքաբանները կոչ են անում դրանք չօգտագործել
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել այս բառերի հոմանիշը
Ինչպես հասկանալ, որ տղամարդը մտածում է Ձեր մասին. 5 ապացուցված ժողովրդական նշան

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Բնական թուլացնող միջոց, որը կարող է հեշտությամբ դատարկել աղիները և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը
Թեստ․ Վստահ ե՞ք, որ ճիշտ կպատասխանեք այս հարցերին
Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
ԹԵՍՏ. Մաթեմատիկայի տարրական իմացությունը ստուգող թեստ
ԹԵՍՏ․ Մարդկանց 90%-ը չի կարողանում լուծել այս հավասարումը, իսկ դուք․․․
Ի՞նչ կպատահի, եթե ամեն օր կիվի ուտեք
Հիվանդություններ, որոնք անցնում են դաշտանադադարից հետո
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել կրիային ընդամենը 5 վայրկյանում
Թեստ․ Հասկանո՞ւմ ես գյումրվա բարբառը