Վանո Սիրադեղյանի 10 լավագույն մտքերը

Վանո Սիրադեղյան՝ ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ, որը զբաղեցրել է մի շարք պետական առանցքային պաշտոններ:

Սիրադեղյանի մասին տեսակետները ծայրահեղ տարբեր են, տեղ-տեղ՝ իրար հակասող։

Առհասարակ նա մեր պատմության էջեր է մտել որպես հակասական կերպար:

Սիրադեղյանի ստեղծագործությանը բնորոշ է յուրատեսակ տխրությունը, ափսոսանքը, թեև նա նաև հմուտ է հումորային դրվագներ ստեղծելու մեջ:

Սիրադեղյանի արձակը ռիթմիկ է, պարբերաբար՝ համընկնող վերջավորություններով, ավելի հաճախ՝ ուղղակի տպավորվող համաչափությամբ:

1. Եկեղեցիներին ու գերեզմանոցներին անպաշտոն կապված մարդիկ միատեսակ ձանձրալի են, հավասարապես բթամիտ են:

2. Հիմա ոնց որ կուռքերը շատացել են: Հաշվի՛ր, որ չկան: Երբ ուրանում են գլխավորը, մանր բաները շատանում են:

3. Գիտե՞ս՝ ինչն է էս աշխարհի տունը քանդում. իրենից հետո բան թողնելու` մահկանացուի մեծամիտ ջանքը։ Այնինչ աշխարհը նրա թողածի կարիքը չունի։

4. Երբ մարդուս միտքը զբաղված է, ձեռքերն ապրում են իրենց կյանքով:

5. Դադարը (ժամանակավոր թե հավերժ) չեն զգում: Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում ու չեն զգում գնալը։

6. Այսքան գեղեցիկ, այսքան բնական լինեմ ու մեկ էլ չլինե՞մ… Չի կարող լինել: Ես ինչպե՞ս կիսեմ ինչ-որ սողունի ճակատագիրը:

7. Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար։

8. Արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության և այլ արհավիրքների հետ:

9. Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է:

10. Լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաները, որ այս երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել:

Նյութը հրապարակման պատրաստեց vNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․