Այս հասարակ բույսը օգնում է բուժել մարմնի խոցերը և մաքրում է արյունն ու լորձը

Այս հասարակ բույսը կարող է օգնել բազմաթիվ լուրջ հիվանդությունների դեպքում: Այն արդյունավետ կերպով պայքարում է նույնիսկ քաղցկեղի դեմ: Սակայն սա երեքնուկի միակ օգտակար հատկությունը չէ: Օրինակ` կարմիր երեքնուկը հիանալի հակասեպտիկ միջոց է, օգնում է բուժել մարմնի խոցերը և մաքրում է արյունն ու լորձը:

Այս բույսն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, այդ իսկ պատճառով օգտագործվում է որպես դեղաբույս:

Հին Ռուսիայում կանայք երեքնուկն օգտագործուն էին գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար: Նրանք առավոտյան անոթի մեջ էին հավաքում ցողը, ցողի մեջ դնում էին երեքնուկի մի քանի ճյուղ և երեկոյան լվացվում այդ բուժիչ ջրով: Բացի այդ, համարվում էր նաև, որ քառատերև երեքնուկը հաջողություն էր բերում, քանի որ ուներ հրաշագործ հատկություններ:

Երեքնուկի օգտակարությունը, առաջին հերթին, պայմանավորված է նրա ծաղիկներում պարունակվող վիտամինների մեծ պաշարով (B, B1, E, K, C), որոնք էլ հիմնականում օգտագործվում են բժշկության մեջ: Տերևները նույնպես պարունակում են մի շարք կարևոր նյութեր, որոնք ունեն ջերմիջեցնող ու հակասնկային հատկություններ:

Շատերն են լսել «Ատերոկլեֆիտ» դեղամիջոցի մասին, որն օգտագործվում է աթերոսկլերոզի կանխարգելման համար, սակայն քչերը գիտեն, որ դրա հիմքում ընկած են երեքնուկից ստացված նյութերը: Դրանք կարգավորում են լիպիդների փոխանակությունը և կանխում անոթներում խոլեստերինի կուտակումները:

Կարմիր երեքնուկն օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Երեքնուկի թեյը, մեղրով քաղցրացրած, շատ լավ միջոց է հազի և լյարդի հիվանդությունների դեմ: Այն նաև համարվում է արյունը մաքրող հիանալի միջոց: Իր մեջ պարունակվող դաբաղանյութերի շնորհիվ` այն օգտագործվում է նաև լարձաթաղանթների, այդ թվում նաև աղիների (փորլուծության ժամանակ), բորբոքումների դեպքում: Բացի այդ, այն նաև կարելի է թրջոցների տեսքով դնել վերքերի վրա:

Երեքնուկի մեջ պարունակվող ֆլավոնոիդները կանխում են արյան մեջ խոլեստերինի կուտակումը, այդ իսկ պատճառով այն օգտագործվում է աթերոսկլերոզի կանխարգելման համար: Երեքնուկի տարբեր հատվածների թուրմերն ու եփուկը օժտված են խորխաբեր, միզամուղ, լեղամուղ, հակաբորբոքային, հակաաթերոսկլերոտիկ, հակաուռուցքային, ցավազրկող, ամոքիչ, արյունահոսությունը դադարեցնող հատկություններով: Բացի այդ, կարմիր երեքնուկն օգտագործվում է նաև երեխաների մոտ ռախիտի բուժման ժամանակ` վաննաներ պատրաստելու համար:

Երեքնուկի` ջրով ու սպիրտով պատրասված թուրմն օգտագործվում է` որպես տուբերկուլյոզի բուժման հավելյալ միջոց: Երեքնուկի թարմ տերևները, տրորված վիճակում, օգտագործվում են արյունահոսությունը դադարեցնելու, վերքերն ամոքելու համար, ինչպես նաև այրվածքների, թարախակույտերի և ռևմատիկ ցավերի դեպքում: Վերոնշյալ դեպքերում կարելի է օգտագործել նաև բույսի թարմ հյութը:

Կարմիր երեքնուկն անչափ արդյունավետ է նաև եղունգների և մատների թարախակալումը, մաշկային տուբերկուլյոզը, աչքերի և ականջների թարախային հիվանդությունները բուժելու համար: Երեքնուկն օգտագործվում է որպես հանգստացնող միջոց արգանդի ատոնիայի դեպքում և որպես արյան մակարդելիոթյունը կարգավորող միջոց` աչքերի հիվանդությունների բուժման ժամանակ: Երեքնուկը կարելի է օգտագործել նաև որպես չարորակ նորագոյացությունների դեմ հավելյալ պայքարի միջոց և որպես հակատոքսիկ դեղամիջոց: Բացի այդ, այն օգնում է նաև կաթնաթորումը խթանելուն:

Գործածությունը ժողովրդական բժշկության մեջ

Կարմիր երեքնուկի ծաղիկների եփուկը գործածվում է որպես խորխաբեր, միզամուղ, հակասեպտիկ միջոց անեմիայի (սակավարյունություն), ուժերի անկման և թոքերի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև որպես արտաքին օգտագործման միջոց` այրվածքների և թարախային վերքերի դեպքում: Բրոնխիալ ասթմայի ժամանակ շատ օգտակար է երեքնուկի եփուկը:

Երեքնուկով թեյի պատրաստման եղանակը

Երեքնուկի 4-6 ծաղկաբույլը 15 րոպե թրմել 1/4 լիտր եռման ջրում, այնուհետև քամել և քաղցրացնել մի փոքր մեղրով: Արյունը մաքրելու համար խորհուրդ է տրվում խմել օրական 2-3 բաժակ թեյ: Բուժման կուրսի տևողությունն է 4-6 շաբաթ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․