Հայտնի է, որ ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանը արմատներով Արցախից էր:
Նա առանձնակի սիրով ու ջերմությամբ էր խոսում Արցախի մասին:
Պատերազմից հետո Արթուր Գրիգորյանը մեծ կարոտով ու անսահման ցավով էր խոսում կորցրած հայրենիքի մասին:
Նրա դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, պատերազմի ավարտից հետո հուզիչ գրառում էր արել՝ ներկայացնելով հոր ապրումները:
«Երեկվանից չեմ կարում ինձ հավաքեմ՝ զանգեմ իրան, որ գոնե իմանամ ոնց ա
…. զանգեցի նոր…5 րոպե լռեցինք, անջատեցինք….շունչը լսեցի կարևորը, իսկ ժպիտը էլ երբեք չեմ տեսնի…ցավ »,- նոյեմբերի 10-ին գրել էր Մանեն:
Նշենք, որ հայր ու դուստր շատ ջերմ հարաբերություններ ունեին և հաճախ էին միասին այցելում Արցախ:
Աղբյուր՝ Armlady.am