Ինչո՞ւ են ճապոնացի երեխաները լսող և ինչու երբեք հիստերիաներ չեն անում

Ճապոնացիների բնավորությունը հիացնում է բոլորին:

Մենք բոլորս ենք տեսել, թե ինչ տոկունությամբ են նրանք դիմակայում ամենասարսափելի փորձություններին անգամ:

Այս մարդիկ ոչ մի դեպքում չեն կորցնում ինքնատիրապետումը:

Նրանք հայտնի են նաև շրջապատի հանդեպ իրենց մեծ հարգանքով և անհավանական աշխատասիրությամբ:

Եվ սա միայն մեծահասակներին չի վերաբերում: Ճապոնացի երեխաները նույնպես շատ են տարբերվում արևմտյան երեխաներից: Նրանք համեստ են և հանգիստ վարքով, երբեք հիստերիաներ չեն անում: Ո՞րն է այս ամենի գաղտնիքը. փորձենք պարզել միասին:

Ճապոնացիները գնահատում են ընտանեկան կապերը

Ճապոնիայի բնակիչներին հատուկ է ընտանեկան սերտ կապերը տարբեր սերունդների միջև: Տարեցների և երիտասարդների միջև այս կապն աչքի է ընկնում առավել խորը կարեկցանքով և հոգատարությամբ, քան աշխարհի ցանկացած այլ անկյունում: Ծերերին այստեղ որպես հատուկ ուշադրության արժանի իմաստության աղբյուր են ընկալում:

Իրենց հերթին ծերերը երիտասարդների նկատմամբ առավել համբերատար և սիրալիր են: Նրանք չեն քննադատում երիտասարդներին, այլ միայն խորհուրդ են տալիս, այդ պատճառով էլ տարբեր սերունդների միջև կապն այդքան ներդաշնակ է:

Երեխաների դաստիարակությունը հիմնված է ըմբռնման վրա

Ծագող արևի երկրում ընտանիքների մեծ մասում գտնում են, որ երեխաների դաստիարակությունը պետք է կառուցվի նրբազգացության և ըմբռնման վրա: Երեխայի նկատմամբ ձայն բարձրացնելն այնպես է դատապարտվում, ինչպես ֆիզիկական բռնությունը: Ծնողները գտնում են, որ, խուսափելով պատժից, սովորեցնում են երեխաներին, թե ինչպես է պետք վերաբերվել աշխարհին՝ հարգելով ուրիշ մարդկանց զգացմունքները: Իսկ եթե երեխան իրեն վատ է պահում, մայրն ու հայրը պատժում են նրան իրենց խիստ հայացքով կամ ժեստով: Այդպիսով նրանք ցույց են տալիս նման վարքի անընդունելիությունը:

Մեծ գաղտնիք. ազատ ժամանակ

Ճապոնացիներն իրենց ազատ ժամանակը երեխաների հետ են անցկացնում: Նրանք դաստիարակությունը որպես ինչ-որ առանձին զբաղմունք չեն դիտարկում: Նրանց համար կարևոր է ամուր կոնտակտ ստեղծելը: Երեխային մինչև 3 տարեկանը մանկապարտեզ տալը հատուկ չէ ճապոնացի մայրերին: Ընդհակառակը, կանայք գրեթե ամենուր իրենց հետ տանում են երեխաներին: Նման ֆիզիկական կոնտակտը խորը կապեր է ստեղծում: Բացի այդ՝ մոր համար շատ կարևոր է երեխայի հետ խոսելը: Նույն կերպ են կառուցվում հարաբերությունները նաև հայրերի և տատիկ-պապիկների հետ:

Ճապոնիայում ընտանիքները, որպես կանոն, հավաքվում են ճաշի սեղանի շուրջ, շփվում են և միմյանց պատմություններ են պատմում: Երեխաները մանկուց հասկանում են բանավոր շփման կարևորությունը: Ահա թե ինչու են այստեղ երեխաները հանգիստ: Նրանք մեծանում են մի շրջապատում, որտեղ ցնցումների հնարավորությունը նվազագույնի է հասցված: Նրանք չունեն սիրո պակաս: Նրանք տեսնում են, որ աշխարհում որոշակի կարգ կա, և որ ամեն մարդ իր տեղն ունի: Սա նրանց հանգստություն է պարգևում, ուշադիր է դարձնում և օգնում է հասկանալ, որ հուզական պոռթկումների որևէ անհրաժեշտություն չկա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
7 արդյունավետ բնական միջոց միզապարկի վարակների դեմ պայքարի համար
Հիվանդություններ, որոնց դեպքում ձմերուկը հակացուցված է
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
ԹԵՍՏ. Միայն բանիմաց մարդկանց հաջողվում անցնել այս թեստը
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան – «Օրոր»
Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը