4 մուլտֆիլմեր, որոնք վտանգավոր են մանկական հոգեբանության համար

Հոգեբանները ուսումնասիրել են հարյուրավոր անիմացիոն ֆիլմեր և եզրակացրել, որ դրանցից մի քանիսը վտանգներ են պարունակում մանկական հոգեբանության ձևավորման տեսանկյունից:

zNews-ը խորհուրդ է տալիս զերծ պահել մանուկներին այդ ֆիլմերը դիտելուց:

Մաշան և արջը

Այս մուլտսերիալը բավականին որակյալ է և ուրախ սյուժե ունի: Փոքրիկները հաճույքով են դիտում այն, և հեռուստաալիքներն էլ, միմյանց հերթ չտալով, գնում են ֆիլմը ցուցադրելու իրավունքը: Հոգեբանները, սակայն, զգուշացնում են, որ ֆիլմի գլխավոր հերոսուհին տիպիկ հիպերակտիվ երեխա է՝ վառ արտահայտված ուշադրության պակասով: Մաշայի կերպարում դա դրսևորվում է քմահաճ պահվածքով և պահանջկոտությամբ. նա բարի և հնազանդ արջին բազմաթիվ տհաճություններ է պատճառում և խնդրահարույց վարք է դրսևորում: Արջը, որ ասոցացվում է մեծահասակի հետ, չի պատժում նրան, այլ համբերատար հանդուրժում է աղջկա պահվածքը: Շատ ծնողներ բողոքում են, որ երեխաները ընդօրինակում են Մաշայի պահվածքը:

Հրեշների դպրոցը

Մուլտֆիլմը սարսափելի առասպելական կերպարներին դարձնում է անվնաս և դուրեկան՝ բերելով նրանց երեխաների համար հասկանալի դպրոցական աշխարհ: Այդ ամենով հանդերձ՝ հերոսների պահվածքը բացասական օրինակ է դառնում նրանց համար: Ֆիլմում ժխտվում է կրթության կարևորությունը, և խրախուսվում է մեծերին հակադրվելը: Ավելին, երեխաներին դուր գալու համար հերոսների խոսքը դուրս է թույլատրելիության սահմաններից, իսկ նրանց կատակները միանգամայն անթույլատրելի են: Հերոսները եսասեր են, նրանց հետաքրքրում է միայն իրենց արտաքինը և մյուսների հետ հարաբերությունները:

Բոբ սպունգը

Այս մուլտֆիլմը շատ տարածված է թե փոքրիկների, թե ավելի մեծ տարիքի երեխաների շրջանում: Եթե մեծերը կարող են հասկանալ ֆիլմի անհեթեթ հումորը և հերոսների ոչ ադեկվատ պահվածքը, ապա փոքրիկները դա ընդունում են որպես բնականոն երևույթ: Օրինակ՝ Բոբ սպունգը և Պատրիկը անընդհատ քննադատում են մեծերին և ծաղրում նրանց, ուտում են ոչ պիտանի բաներ, վնասում են իրենց և ուրիշներին:

Թոմը և Ջերին

Ամերիկյան դասական անիմացիայի չհնացող այս նմուշը ծայրից ծայր հեղեղված է ագրեսիայով: Հերոսները անընդհատ վնասներ են հասցնում միմյանց, և դա մատուցվում է ծիծաղելի կատակների տեսքով: Նրանց արարքները անպատիժ են մնում: Դարձյալ մեծ տարիքի երեխաները կարող են ընկալել հումորը, բայց փոքրիկների համար այն բնականոն երևույթ է համարվում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․