Օղին ալկոհոլային թունդ ըմպելիք է, որը բացի ոգելից խմիչք լինելուց, տնտեսության մեջ կարող է նաև այլ նպատակներով օգտագործվել։
Այսօր zNews-ը օղու կիրառության հետաքրքիր տարբերակներ է առաջարկում։
Մաքրել զարդերը
Եթե արծաթյա զարդերը մի քանի րոպե թողնեք օղու մեջ, դրանք գեղեցիկ կփայլեն կրկին։
Ազատվել միջատներից
Օղու մեջ ինչ որ բուրավետ յուղ ավելացրեք և ցողեք մարմնին։ Միջատները ձեզ չեն մոտենա։
Հանգստացնել մարմինը
Մարմինը մերսեք օղու և նարդոսի յուղի խառնուրդով։ Անմիջապես հանգստություն կզգաք։
Մաքրել ապակին
Օղին խառնեք ջրին և այդպես լվացեք պատուհանի ապակիները։ Արդյունքն ակնհայտ կլինի։
Ազատվել տհաճ հոտից
Օղին կազատի ոտքերի և կոշիկի տհաճ հոտից։ Բավական է առավոտյան և երեկոյան օղիով շփեք դրանք։
Ազատվել թեփից
Երկու ճաշի գդալ հազրեվարդ (ռոզմարին) լցրեք մեկ բաժակ օղու մեջ և թողեք 2 օր։ Այնուհետև քամեք և օգատգործեք որպես մազերի բալզամ։ Այն կօգնի ազատվել թեփից և գլխամաշկի չորությունից։
Խմորը փքուն դարձնել
Խմորի մեջ մեկ ճաշի գդալ օղի լցրեք և կզգաք արդյունքը։
Թուրմեր պատրաստել
Տնային պայմաններում դեղաբույսերով պատրաստվող թուրմերը նույնպես օղու հիմքի վրա են պատրաստվում։
Պահպանել մթերքները
Օղին թույլ է տալիս երկար պահպանել մթերքները, այդ պատճառով այն ավելացնում են անգամ թթվի մեջ։ Մեկ գդալ օղին կփրկի նույնիսկ բորբոսնած մուրաբան։
Մեղմել ատամնացավը
Ատամի ցավի դեպքում բերանը կարելի է ողողել օղիով։ Այն կբթացնի ցավը և կսպանի մանրէներին։
Մաքրել լաքաները
Օղին կարող եք օգտագործել նաև հագուստի վրայից լաքաները մաքրելու համար։
Հանել լեյկոպլաստիրը
Վերքին կպած լեյկոպլաստիրը թրջեք օղիով և այն անցավ դուրս կգա։
Մաքրել բորբոսը
Օղին քսեք բորբոսնած հատվածներին, իսկ 10 րոպե անց լաթով մաքրեք։
Մաքրել ծակոտկենները
Մեկ քառորդ թեյի գդալ օղի ավելացրեք կանաչ թեյի մեջ և դրանով լվացեք դեմքը։
Սափրվելուց հետո
Օղին կարող է փոխարինել սափրվելուց հետո օգտագործվող լոսյոններին։
Հանգստացնել կոկորդի ցավը
Եթե լիմոնի հյութը խառնեք մեղրի հետ և 2 ճաշի գդալ օղի ավելացնեք, հրաշալի միջոց կստանաք կոկորդը ողողելու համար։
Ստուգել մեղրը
Մի ճաշի գդալ մեղրը տաքացրեք և խառնեք օղու հետ։ Բնական մեղրն ամբողջովին կլուծվի, իսկ վատ որակի մեղրը գդալի մեջ նստվածք կթողնի կամ օղին կպղտորվի։
Ողողել բերանը
200 գրամ օղին խառնեք 10 ճաշի գդալ դարչինի հետ։ Երկու շաբաթ թողնել թրմվելու՝ ամեն օր խառնելով։ Դրանից հետո կես թեյի գդալ այդ լուծույթը խառնեք կես բաժակ գոլ ջրի հետ և ողողեք բերանը։
Կենդանացնել ծաղիկները
Ծաղկամանի մեջ մեկական թեյի գդալ շաքարավազ և օղի ավելացրեք և ձեր ծաղիկներն ավելի երկար կդիմանան։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին