Հիշողությունը զարգացնող վարժություններ

Տխուր է, բայց փաստ․ եթե ամեն օր ուղեղին անհրաժեշտ չափով չծանրաբեռնենք, այն պարզապես կդադարի մտածել։

Սակայն պետք չէ վհատվել։

Գիտնականները հավաստում են, որ հիշողության և ուշադրության համար կանոնավոր վարժությունները բարելավում են ուղեղի աշխատանքը։

zNews-ը ձեզ համար մի քանի փորձված միջոց է առանձնացրել, որոնք կօգնեն պահպանել ձեր մտքի սրությունն ու հիշողությունը։

1. Գունավոր բառեր

Նկարում բառեր են պատկերված, որոնք գրված են տարբեր գույներով։ Պետք է բարձրաձայն ասեք ոչ թե գրված բառը, այլ գույնը, որով այն գրված է։ Երբ հասնեք տեքստի վերջին, կրկնեք այն՝ հակառակ ուղղությամբ։ Դժվար է չէ՞։ Բանն այն է, որ ձեր աջ կիսագունդը փորձում է նշել գույնը, իսկ ձախը ստիպում է կարդալ բառը։ Այդպիսով դուք մարզում եք երկու կիսագնդերը միաժամանակ։ Այս վարժությունը օգնում է կանխել Ալցհեյմերի հիվանդությունը։

2. Շուլթեի աղյուսակ

Հրաշալի վարժություն է ծայրամասային տեսողության, ուշադրության և արագ կարդալու համար։ Այս վարժության ընթացքում Շուլթեի աղյուսակը պետք է գտնվի աչքերից մոտ 30-35 սմ հեռավորության վրա։ Կենտրոնացրեք տեսողությունը կենտրոնի թվերի վրա, որպեսզի հայացքով ընդգրկեք աղյուսակն ամբողջովին։ Փորձեք աչքերով չվազել աղյուսակի վրայով։ Գտեք թվերը աճման կարգով՝ 1-25, առանց բաց թողնելու և հնարավորինս արագ։ Կարևոր է հայացքը չհեռացնելը կենտրոնից և թվերը ծայրամասային տեսողությամբ փնտրել։ Փորձեք բոլոր թվերը գտնել 10 վայրկյանում։ Այս աղյուսակի շնորհիվ դուք կկարողանաք ձեզ համար կարևոր տեղեկատվությունը արագ գտնել մեծ տեքստի մեջ։

3. Մատներով նշաններ

Աջ ձեռքի մատներով խաղաղության նշանը պատկերեք, իսկ ձախով «OK»-ը։ Հետո փոխեք ձեռքերը և էլի մի քանի անգամ կրկնեք վարժությունը։ Այնուհետև փորձեք միաժամանակ անել երկու ձեռքերի նշանները։ Թվում է թե վարժությունը հեշտ է, բայց իրականում այն շատ է օգնում մեծացնել կենտրոնացումը, ուշադրությունը և մի խնդրից մյուսին միանալու ունակությունը։

4. Միաժամանակ երկու ձեռքերով գրել

Վերցրեք երկու թուղթ և ամեն ձեռքում մեկ գրիչ և սկսեք երկրաչափական մարմիններ նկարել, բառեր կամ տառեր գրել երկու ձեռքով միաժամանակ։ Այս վարժությունը կսովորեցնի ձեր ուղեղին միաժամանակ մի քանի խնդիր կատարել։ Բացի այդ, փորձեք ձեր առօրյա գործողությունները կատարելիս փոխել ձեռքը՝ ատամ լվանալ, սանրվել և այլն։ Շուտով կզգաք, թե որքան արագ եք կարողանում մի գործից մյուսին անցնել։

Բացի այդ, հիշեք, որ ուղեղի աշխատանքի համար շատ կարևոր է ֆոսֆորով (սև շոկոլադ, կարմկիր ձուկ, ձվի դեղնուց, նուշ, կաթնամթերք), կալիումով (բանան, ավոկադո, նարինջ) և մագնեզիումով հարուստ սնունդը (գետնանուշ, արևածաղկի սերմ, սոյա, ամբողջական ցորենից մթերքներ)։

Հիշեք, որ հոգով և մարմնով երիտասարդ մնալու համար առաջին հերթին պետք է հոգ տանեք ձեր ուղեղի մասին և առողջ կենսակերպ վարեք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
7 արդյունավետ բնական միջոց միզապարկի վարակների դեմ պայքարի համար
Հիվանդություններ, որոնց դեպքում ձմերուկը հակացուցված է
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
ԹԵՍՏ. Միայն բանիմաց մարդկանց հաջողվում անցնել այս թեստը
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան – «Օրոր»
Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը