Թաքնված պատճառներ, թե ինչու չի ստացվում հղիանալ

Կանանց մոտ անպտղությունը վեջին 50 տարիներին աշխարհում ու նաև Հայաստանում մեծացել է:

Մասնագետները սա կապում են կյանքի որակի փոփոխությունների հետ՝ սնունդ, անառողջ ապրելակերպ, ճառագայթման բարձր աստիճան ու սթրեսներ:

Եթե տասնամյակներ առաջ անպտղությունը առաջանում էր որոշակի տարիքում (40-ից հետո), ապա այժմ վերարտադրողական ֆունկցիան, ֆերտիլության կորուստը վրա է հասել նաև երիտասարդ կանանց:

Գոյություն ունի անպտղության մի քանի տեսակ՝ առաջնային, երբ հղիություն չի եղել երբեք և երկրորդային, երբ հղիություն եղել է (դրա արդյունքները էական չեն):

Բացի այդ մասնագետները նաև տարբերակում են հետևյալ տեսակները՝հարաբերական անպտղություն, երբ հնարավոր է երեխա ունենալ և բացարձակ անպտղություն, երբ բնական ճաապարհով անհնար է երեխա ունենալ:

Կանանց մոտ անպտղության խթանման բազմաթիվ գործոններ կան, որոնք կարող են հանգեցնել ֆերտիլության անկմանը:

Այդ գործոններից են՝

  • Գինեկոլոգիական հիվանդություններ՝ միոմա, պոլիպ, էնդոմետրիոզ,կիստա
  • Իմունային համակարգի դիսֆունկցիա, որի արդյունքում օրգանիզմը տղամարդու սերմը կամ էմբրիոնը ընկալում է որպես օտար մարմին և արտադրելով հակամարմիններ ոչնչացնում է այն
  • Վատ սովորություններ՝ ծխել, ալկոհոլի ու թմրանյութերի գործածում
  • Ավելորդ քաշ կամ հակառակը չափից ավելի ծացր քաշ, որը ազդում է հորմոնների վրա

Կնոջ մոտ անպտղությունը կարող է ունենալ, թե այսպես կոչված «մեխանիկական» և թե էնդոկրին համակարգի շեղումների հետևանքով։

Այսպիսով անպտղության հիմնական պատճառներն են՝

  • Հորմոնալ ֆոնի խախտում, որը էնդոկրին համակարգի շեղումների հետևանք է և ըստ որոշ ուսումնասիրությունների 100-ից 33 դեպքում հենց սա է դառնում անպտղության պատճառ
  • Արգանդի դեֆորմացիաներ, որի արդյունքում բեղմնավորում տեղի չունենում, սա ըստ նույն ուսումնասիրության հանդիպում է 100-ից 55 դեպքում
  • Արգանդի միկրոֆլորայի փոփոխություններ, որոնք բերում են քիմիական միջավայրի փոփոխության և սերմնահեղումը դառնում է «թշնամական» օտար մարմին
  • Կնոջ օրգանիզմում վերարտադրողական ֆունկցիայի բարելավման համար առաջին հերթին հարկավոր է խորհրդատվություն և հետազոտություն անցնել բժշկի մոտ: Սակայն բացի դեղորայքային թերապիայից կան նաև այլ միջոցներ վերարտադրողականությունը բարձրացնելու համար:

Ինչպես կանխարգելել անպտղությունը և բարձրացնել վերարտադողականությունը

  1. Սեռական համակարգի ցանկացած հիվանդությունը անհրաժեշտ է անհապաղ բուժել
  2. Կարգավորել սննդակարգն ու հրաժարվել անառողջ սննդից
  3. Սպորտով զբաղվել՝ հարկավոր չէ գերծանրաբեռնել օրգանիզմը՝ առավոտյան վարժանքները բավարար են
  4. Հրաժարվել վատ սովորություններից
  5. Հետևել օվուլյացիայի ցիկլերին

Կնոջ անպտղությունը հաճախ հնարավոր է կանխարգելել դրա համար անհրաժեշտ է ընդամենը ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ ու «ականջի ետև» չգցել, եթե առողջական խնդիր է առաջանում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․