Բժիշկ Մյասնիկովը ներկայացրել է քաղցկեղի մասին հուշող արտասովոր ախտանշան, որը հաճախ է անտեսվում

Քաղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։

Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց վաղ ախտորոշումը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, մինչդեռ շատ հաճախ մարդիկ չեն նկատում հիվանդության մասին նախազգուշացնող ախտանշանները, ինչի հետևանքով էլ այն չափազանց ուշ է հայտնաբերվում։

Այս հիվանդությունը ժամանակին ախտորոշելու և բարեհաջող բուժելու համար հարկավոր է տարբերել դրա վաղ փուլերի մասին հուշող ախտանշաններն ու դրանց առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկին, սակայն խնդիրն այն է, որ այս հիվանդության զարգացման վաղ փուլերում ի հայտ եկող ախտանշաններն առաջին հայացքից կարող են անկարևոր թվալ ու չմտազուգորդվել այս հիվանդության հետ, ինչի պատճառով շատերը դրանք պարզապես անուշադրության են մատնում։

Ռուս հանրահայտ բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» («Россия 1») հեռուստաալիքի եթերում ներկայացրել է նման արտասովոր ախտանշաններից մեկը, որը թույլ կտա ժամանակին հայտնաբերել հիվանդությունն ու սկսել անհրաժեշտ բուժումը։

Խոսքը դիսֆագիայի՝ կլման ակտին խանգարող ինչ-որ բանի առկայության զգացողության մասին է, որը կարող է նախազգուշացնել կերակրափողի քաղցկեղի մասին։

Ընդ որում՝ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում այս զգացողությունը շատ արագ սրվում է, ուստի որոշ ժամանակ անց մարդը կարող է դժվարանալ կուլ տալ ոչ միայն կոշտ սնունդը, այլև հեղուկը։

Մյասնիկովի խոսքով՝ դիսֆագիան կարող է հուշել առողջական այլ խնդիրների մասին ևս, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Այս խանգարումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն օնկոլոգիական հիվանդությունով, այլև հոգեսոմատիկ խանգարումներով, ուստի հստակ պատճառը պարզելու համար հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։

Միևնույն ժամանակ մասնագետը նաև հավելել է, որ կերակրափողի քաղցկեղի զարգացմանը նպաստող գլխավոր գործոններն են ծխախոտի գործածությունը, ալկոհոլի գործածությունը, օրգանիզմում Helicobacter pylori բակտերիայի առկայությունը, բերանի խոռոչի վատ հիգիենան, ինչպես նաև կծու և մարինացված մթերքի չարաշահումը, ուստի հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է խուսափել վերոնշյալ գործոններից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այս նկարում մերկ կին կա քողարկված, բայց ոչ ոք չի կարողանում գտնել նրան
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
ԹԵՍՏ. Իսկ Ձեզ ծանո՞թ են այս ասացվածքները
ԹԵՍՏ. Տրամաբանական հանելուկներ, որը կստուգի Ձեր ինտելեկտի հզորությունը
Բժիշկները զգուշացրել են տեստոստերոնի դեֆիցիտի հիմնական ախտանիշների մասին
Թեստ․ Ծանո՞թ ես գյումրվա բարբառին
Բազմագիտակության թեստ՝ ուղեղը մարզելու համար
Թեստ՝ վարորդների համար․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը հատի խաչմերուկը
Իմաստուն առակ․ «Ջուր խմիր այնտեղից, որտեղից ձին է խմում․․․»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց