Հարևանս եկել էր միասին թեյ խմելու…

Like on FB:

zNews-ը ներկայացնում է տղամարդու մտքերն ու դատողությունները կնոջ հետ իր փոխհարաբերությունների, տանը նրա դերի մասին։

Հարևանս եկել էր միասին թեյ խմելու, մենք նստեցինք խոհանոցում և զրուցում էինք կյանքի մասին։

Զրույցի ժամանակ ես կանգնեցի և ասացի. «Հիմա լվանամ սպասքը և գամ»։

Հարևանս նայեց ինձ վրա այնպես, կարծես ես հեռանում էի տիեզերանավ կառուցելու համար։

Զարմացած և ձայնի մեջ հիացմունքով նա ասաց.

«Ես ուրախ եմ, որ դու օգնում ես կնոջդ։ Ես կնոջս չեմ օգնում, որովհետև մի քանի անգամ օգնեցի, իսկ նա ինձ չգովեց։ Անցյալ շաբաթ հատակը լվացի և գովասանքի ոչ մի խոսք»։

Ես վերադարձա տեղս, նստեցի նրա կողքին և բացատրեցի, որ ես չեմ օգնում կնոջս։

Իմ կնոջը օգնական պետք չէ, նրան ընկեր է պետք։

Տանը ես նրա գործընկերն եմ և մեր գործառույթները տարբեր են այդ գործընկերության մեջ, բայց տնային գործեր կատարելը «օգնություն» չէ։

Ես չեմ օգնում կնոջս հավաքել տունը, որովհետև ես էլ եմ այդ տանը ապրում, և ես էլ պետք է այն հավաքեմ։

Ես չեմ օգնում կնոջս պատրաստել, քանի որ ես էլ եմ ուզում ուտել, և ես էլ պետք է պատրաստեմ։

Ես չեմ օգնում աման լվանալիս, քանի որ ես էլ եմ օգտվել այդ ամաններից։

Ես չեմ օգնում կնոջս երեխաների հետ կապված հարցերում, քանի որ դրանք նաև իմ երեխաներն են, իսկ իմ պարտականությունն է նրանց հայրը լինել։

Ես այս տան օգնականը չեմ, ես այս տան մասնիկն եմ։ Իսկ ինչ վերաբերում է գովեստին, ես հարցրեցի իմ զրուցկցին, թե ե՞րբ է նա վերջին անգամ շնորհակալություն հայտնել իր կնոջը, երբ նա տունն է մաքրել, երեխաներին է լողացրել, ճաշ է եփել, լվացք է արել…

Միգուցե ժամանակին քեզ սովորեցրել են, որ այդ ամենը ինքն իրեն է արվում, դե ուրեմն դու էլ գովաբանիր կնոջդ այնպես, ինչ բառերով որ ցանկանում էիր, որ քեզ գովեն։

Օգնիր նրան, եղիր իսկական ընկեր, այլ ոչ թե հյուր, որը տուն է գալիս միայն ուտելու, քնելու, լողանալու և իր կարիքները բավարարելու համար։

Եղիր ինչպես տանը, ինչպես քո տանը։

Հասարակության մեջ իսկական փոփոխությունները սկսվում են մեր տներից։

Սովորեցրեց ձեր երեխաներին ընտանիքում իսկական ընկերության։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում