Ալկոհոլից լյարդի վնասման 5 ախտանիշներ

Like on FB:

Որոշ վաղ ախտանիշներ կարող են ցույց տալ, որ մարդը ալկոհոլի պատճառով լյարդի հետ կապված խնդիրներ ունի:

Այս մասին հայտնում են բրիտանական British Liver Trust բարեգործական կազմակերպության մասնագետները։

Ըստ մասնագետների՝ հատուկ ուշադրություն են պահանջում հետեւյալ ախտանիշները.

  • որովայնային ցավ,
  • հոգնածություն,
  • փորլուծություն,
  • սրտխառնոց,
  • ընդհանուր վատ ինքնազգացողություն։

Լյարդի հետ կապված խնդիրներ ունեցող որոշ պացիենտների մոտ կարող է նաեւ ախորժակի կորուստ առաջանալ:

Մասնագետների կարծիքով՝ լյարդի հետ կապված խնդիրները կարող են խաթարել օրգանիզմի մինչեւ 500 կենսական գործառույթներ։

Այս օրգանը չափազանց կարեւոր է մարդու համար եւ պատասխանատու է տոքսինների չեզոքացման եւ դուրսբերման հարցում։

Սակայն ամեն անգամ, երբ լյարդը զտում է ալկոհոլը, նրա որոշ բջիջներ «մահանում են»:

Ուստի մասնագետները կոչ են արել ընդմիջումներ անել ալկոհոլային խմիչքների օգտագործման միջեւ, քանի որ օրգանիզմին որոշակի ժամանակ է պետք, որպեսզի այն նոր բջիջներ վերարտադրի եւ արտադրի։ Մի քանի օր անընդմեջ խմելու դեպքում լյարդը կարող է լրջորեն տուժել։

Գիտնականների խոսքով՝ երկար տարիներ ալկոհոլի չափից ավելի օգտագործումը նվազեցնում է լյարդի վերարտադրելու ունակությունը: Սա կարող է այս օրգանի լուրջ եւ անշրջելի վնասման պատճառել դառնալ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում