Ինչպե՞ս ճիշտ ընտրել կրծկալ. աղջիկները սա պետք է իմանան

Like on FB:

Կնոջ անթերի տեսքի համար պակաս պատասխանատու չէ նաեւ կրծկալը:

Հաջող ընտրված ներքնազգեստը ոչ միայն հմտորեն կթաքցնի կազմվածքի թերությունները, այլեւ կդառնա կանացի մարմնի իսկական զարդը:

Բոլոր ժամանակներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տարբեր միջոցներ են փնտրել կանացիության գլխավոր ատրիբուտը՝ կուրծքը ծածկելու եւ պահելու համար:

Կրծկալի ամենահին նախնիները կտորե կապերն են, որոնք կրում էին եգիպտուհիները:

Ժամանակակից կրծկալի նախորդն իրանակալն էր:

Քաղաքակիրթ աշխարհի բոլոր կանայք կրծկալը համարում են իրենց հարդարանքի ամենօրյա եւ անքակտելի մասը:

Իսկ ինչպե՞ս ընտրել հենց այն, ինչը հարմար է: Ահա մի քանի խորամանկություն, որոնք անպայման կօգնեն ձեզ:

1. Խանութում ձեզ համար ընտրել են չափսը, ցանկալի ձեւն ու գույնը: Բայց առանց փորձելու կրծկալ ընտրելը կատու է պարկում: Այդ պատճառով ճանապարհվեք ոչ թե դեպի դրամարկղ, այլ՝ հարդերձարան:

2. Հագնելով ընտրված նմուշը՝ առանց շտապելու զգացեք եւ դիտեք այն մարմնի վրա: Առաջին նախանշանը, որ կրծքալը «ձերն է», կատարյալ հարմարավետությունն է:

3. Իջեցրեք ուսը: Եթե ուսակալն ընկնում է, ապա կրծկալը ձեզ հարմար չէ: Կրծկալը պետք է իր տեղում լինի. ո՛չ ցածր, ո՛չ էլ շատ բարձր:

4. Եթե ձեզ թվում է, որ «ահա այս ոսկորիկը միայն մի փոքր է սեղմում, իսկ կուրծքը գրեթե դուրս չի ընկնում», հանեք այն եւ խնդրեք ուրիշը:

5. Փարթամ կրծքով կանանց անհրաժեշտ է ընտրել ոսկորիկների վրա լայն ուսակապերով կրծկալ, հակառակ դեպքում դրանք կխրվեն ուսերի մեջ եւ անհարմար կլինի կրելը: Կրծքի մեծ չափսով կանայք պետք է ուշադիր լինեն բաց կրծկալ կրելիս, որպեսզի «հարստությունը» դուրս չընկնի:

6. Կրծկալը չպետք է չափից շատ սեղմի ձեր կազմվածքը, միաժամանակ կուրծքը չպետք է ազատորեն «կախվի»:

7. Կարեւոր է հիշել, որ ոչ ճիշտ ընտրված կրծկալը նվազագույնն անհարմար է, բացի այդ՝ նաեւ կանացի կրծքի առողջության համար վտանգ:

8. Ուշադրություն դարձրեք ոչ միայն մոդելի արտաքին տեսքին, այլեւ կտորին: Արհեստական գործվածքները ոչ միշտ են մաշկին շնչելու հնարավորություն տալիս, այդ պատճառով ընտրեք ավելի բնական կտորները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում