Ե՞րբ կարող է կոկորդի ցավը կապված լինել վտանգավոր հիվանդությունների հետ

Like on FB:

Կոկորդի ցավի ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է, սակայն երբեմն այդ ցավը կարող է մահացու վտանգի ազդանշան լինել:

The Sun-ը գրում է, որ կոկորդի ցավը կարող է վկայել պարատոնզիլյար աբսցեսի մասին, որը բնութագրվում է նշիկների մոտ թարախի կուտակմամբ եւ կարող է չափազանց վտանգավոր լինել։

Դրա չափի մեծացումը հանգեցնում է շնչուղիների անցանելիության խանգարմանը եւ շնչառության դժվարացմանը։

Կոկորդի ցավը կարող է նաեւ լինել կոկորդի քաղցկեղի առաջին նշաններից մեկը՝ ըստ օտոլարինգոլոգ եւ լարինգոլոգ Օմիդ Մեհդիզադեի:

Նրա խոսքով՝ եթե ուռուցքն աճում է կոկորդի մի կողմում, ապա ցավը կարող է լինել միայն այդ կողմում։

Կոկորդի այտուցի այլ ախտանիշներից են հազը, ձայնի փոփոխությունները կամ դժվարացած կուլ տալը։

Միայն բժիշկը կարող է ախտորոշել կամ բացառել նորագոյացությունը, հետեւաբար, եթե առկա են այս ախտանիշները, պետք է անհապաղ դիմել մասնագետի:

Կոկորդի ցավը կարող է լինել COVID-19-ի ամենատարածված ախտանշաններից մեկը ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված մարդկանց մոտ, ըստ ZOE Covid Symptom Study կորոնավիրուսային ախտանիշների հավելվածի: Ըստ հետազոտության հեղինակներից մեկի՝ Թիմ Սպեկտորի, COVID-19-ի ժամանակ կոկորդի ցավը տարբերվում է այն ցավից, որը նախկինում զգացել են պացիենտները։ Օրինակ, դա կարող է առաջանալ այլ հատվածում։

Կոկորդի ցավը կարող է լինել նաեւ գրիպի ախտանիշ: Այս վարակիչ հիվանդությունը կարող է մահացու լինել տարեց մարդկանց կամ ռիսկի խմբի այլ մարդկանց համար: Երկարատեւ կոկորդի ցավի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս խորհրդակցել բժշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում