
Բրիտանական Ուիգան քաղաքի 18-ամյա բնակիչ Լորեն Ուինսթենլին 170 ֆունտ է վճարել, որպեսզի մեծացնի իր փոքրիկ շուրթերը։
Միջամտությունից հետո նրա շուրթերը վերածվեցին լցոնված նրբերշիկների, որից հետո մի քանի օրվա ընթացքում դրանք լցվեցին թարախով։
Երբ աղջիկը դիմել է բժշկի, պարզվել է, որ նրա տանջանքների պատճառը ստրեպտոկոկային ինֆեկցիան է, որը նրան անվճար պարգևել են շուրթերը մեծացնելու ժամանակ։
Բժիշկները ստիպված են եղել հեռացնել վարակված «լցոն»-ը և նրան հակաբորբոքային նշանակել։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ