Ինչպե՞ս դարձնել առաջին համբույրն իդեալական

Like on FB:

Առաջին հարաբերություններ, առաջին համբույր, առաջին մտերմություն. սրանք ցանկացած մարդու կյանքում լավագույն պահերն են:

Բնականաբար համբույրները շատ են, բայց առաջինը միշտ առաջին է մնում:

Եթե որոշել եք, որ պատրաստ եք առաջին համբույրին, ապա ահա մի քանի խորհուրդ.

1. Հանգստություն, միայն հանգստություն

Բնականաբար առաջին համբույրը հուզիչ պահ է, բայց պետք չի տրվել էմոցիաներին կամ ավելի վատ` խուճապի մատնվել: Խորը շունչ քաշեք, թուլացեք, վայելեք: Եթե ոչ մի կերպ չի ստացվում հանգստանալ, ապա մտածեք` արդյո՞ք ճիշտ մարդու հետ եք որոշել կիսել ձեր առաջին համբույրը:

2. Շնչառություն

Ինչպիսի՞ն կլինի տպավորությունը, երբ համբուրվես ծխող մարդու կամ սխտորի սիրահարի հետ: Հաստատ ոչ ամենալավը: Ուստի թարմ շնչառության մասին պետք է մտածել նախապես:

Իհարկե հնարավոր չէ պլանավորել, թե երբ կլինի առաջին համբույրը, բայց եթե նման մտադրություն կա, ապա կառավարեք ձեզ սննդի, խմիչքի և ծխախոտի հարցում: Եվ, իհարկե, միշտ ձեր գրպանում կամ պայուսակում մաստակ պահեք:

3. Մի շտապեք

Պետք չի փչացնել պահի գեղեցկությունը շտապողականությամբ կամ տագնապով: Մոռացեք ժամանակի և մյուս բաների մասին. չէ՞ որ այդ պահը միայն ձերն է և պետք է հիանալի լինի:

4. Անձնական տարածք

Մի վախեցեք շոյանքներից և քնքշություններից: Իրականում առանց կողմնակի շոյանքների և դիպումների համբուրվելու փորձերը ծիծաղելի են և կասկածելի:

5. Պահանջկոտ մի եղեք

Շատ պահանջկոտ մի եղեք առաջին համբույրից: Ռոմանտիկ կինոների շնորհիվ շատերը համարում են, որ առաջին համբույրի ժամանակ պետք է ռոմանտիկ երաժշտություն հնչի, ծաղիկներ ծաղկեն, թռչուններ ծլվլան, իսկ աշխարհն ավելի բարիանա ու գեղեցկանա: Իհարկե, սուր զգացողություններ կլինին, բայց պետք չի չափից դուրս շատ բան ակնկալել. չէ՞ որ կատարելությանը հասնում են միայն ժամանակի ընթացքում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում