XX դարի ողբերգությունը. քաղաք, որն ամբողջությամբ ջրի տակ անցավ (Photo)

1952 թ. նոյեմբերին Կուրիլյան կղզիներում մեծ ողբերգություն տեղի ունեցավ:

Գիշերը Սևերո-Կուրիլսկ քաղաքի բնակիչներին արթնացրին ստորգետնյա ցնցումները:

Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, դա յոթբալանոց երկրաշարժ էր, որի էպիկենտրոնը Կամչատկայի տակ էր գտնվում:

Հետևյալ երևույթն այս վայրերում հազվագյուտ չէր, և մարդիկ րոպեներ անց հանգիստ վերադարձան իրենց քնին:

Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում բնական աղետների մասին ահազանգման ոչ մի մեխանիզմ չէր գործում, հետևաբար ոչ ոք պատրաստ չէր հետագա իրադարձություններին:

Ստորգետնյա ցնցումներից 40 րոպե անց ցունամիի ութմետրանոց ալիք սկսվեց:

Այն պատեց քաղաքի ներքևի հատվածում գտնվող բոլոր տները:

Ապա սկսվեց երկրորդ ալիքը, որն արդեն 15 մ բարձրություն ուներ:

Այն ծածկեց ամենը՝ քաղաքը, տները, ավտոմեքենաները, մարդկանց:

Մարդկանց մի մասը տեղում մահացավ, մյուսները սառցակալեցին և ավելի ուշ զոհվեցին:

Մի քանի ամիս շարունակվում էին մարդկանց թաղումները:

Տեղի ռադիոկայանը SOS ազդանշան տվեց, սակայն Պետրոպավլովսկին ոչ մի կերպ ազդանշանը չհասավ, քանի որ այն քաոսային վիճակում էր գտնվում:

Սևերո-Կուրիլսկում ապրում էր շուրջ 6000 մարդ:

Ողբերգությունից հետո քաղաքից ոչինչ չմնաց, միայն մի քանի կառույցների ավերակներ, ինչպես նաև ԽՍՀՄ օդաչու Տալալիխինի արձանը:

Թե ինչքան մարդ է զոհվել քաղաքում, անհայտ է: Քաղաքում հուշարձան է տեղադրված, որի վրա փորագրված է 2236 մարդու անուն, որոնք զոհեր են ճանաչվել:

Ցունամին ծածկեց ոչ միայն Սևերո-Կուրիլսկը. դրա «զոհերը» դարձան նաև Պարամուշիր և Շումշու կղզիները:

Այս վայրերում 10500 քաղաքացի ու խորհրդային զինծառայող կար:

Տեղի պատմաբանները կարողացել են հաշվել առնվազն 8000 զոհի:

Թե քանի զինծառայող կար և նրանցից քանիսն է զոհվել, անհայտ է:

Նրանք, ովքեր ողջ էին մնացել, 1953 թ. տարհանվեցին:

Բնակելի վայրերի ավիրակներում կողոպուտ սկսվեց, և գերատեսչական հիմնարկներից մեկից հափշտակեցին սեյֆ, որում 270 000 ռուբլի կար:

Նման բնական աղետները շրջանի համար նորություն չէին:

Կուրիլյան կղզիները սուբդուկցիայի գոտի են համարվում, այսինքն՝ վայր, որտեղ մայրցամաքային ու օվկիանոսային սալիկների բախումներ են տեղի ունենում, որոնց արդյունքում երկրաշարժեր ու ցունամիներ են տեղի ունենում:

Ի դեպ, 1952 թ. երկրաշարժի էպիկենտրոնը ծովի մակարդակից 30 մ խորության վրա էր:

Երկրաշարժի արդյունքում ցրված էներգիան մի քանի անգամ գերազանցում էր 1948 թ. Աշխաբադի երկրաշարժի էներգիային, որը XX դարում հզորագույնն էր համարվում Հյուսիսային Ասիայում:

1956 թ.՝ Կուրիլյան ողբերգությունից հետո, ԽՍՀՄ-ում ստեղծեցին ցունամիի մասին զգուշացնող ծառայություն, որը գործում է մինչ օրս:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․