Կնոջ մարմնի թոփ-7 էրոգեն գոտիները

Like on FB:

Արդյո՞ք գիտես մարմինդ:

Մի շտապիր դրական պատասխան տալ:

Չէ՞ որ կնոջ սեքսուալությունն անհասանելի և խորհրդավոր երևույթ է, որը միշտ անակնկալներ ունի հենց կնոջ համար:

Սեքսոլոգները կնոջ էրոգեն գոտիները բաժանում են երեք կատեգորիայի.

  • առաջնային, որոնք հայտնաբերվում են ինտիմ կյանքի կամ մարմնի հետ ծանոթության սկզբնական փուլում և որպես կանոն ընդհանուր են մեծամասնության համար,
  • երկրորդական. հատվածներ, որոնց զգայունությունը էրոտիկ շոյանքների հանդեպ զարգանում է անհատական կերպով,
  • պսևդոգոտիներ. գոտիներ, որոնք ունեն իրենց հեղինակին, ով հանդիսանում է դրանց գրգռման պատճառը:

Այն էրոգեն գոտիները, որոնց մասին կխոսենք այսօր, կարող են հայտնաբերվել ցանկացած կնոջ մոտ և կարող են ընդգրկված լինել վերոնշյալ երեք խմբերից ցանկացածի մեջ:

Պտուկներ

Կնոջ կուրծքը տղամարդկանց համար ամենաուժգին սեքս-թակարդներից է: Բայց պտուկներն ու դրանց շուրջ արեոլները հատուկ զգայունություն ունեն: Պտուկները կնոջ մարմնի այն հատվածն են, որոնց չի կարելի կոպիտ վերաբերվել, իսկ նուրբ և զգույշ վերաբերմունքի դեպքում կարող են դառնալ սեքսուալ սիրավեպի նոր գլուխ: Այս գոտու շոյանքն այն չէ, ինչից պետք է սկսել: Ավելի լավ է անցնել դրանց, երբ կինն արդեն բավականին գրգռված է:

Ոտքի մատներ

Ոտնաթաթերն ու ոտքի մատները լուրջ ծանրաբեռնվածություն են տանում. դրանց վրա է մեր մարմնի ողջ զանգվածը, ուստի նրանք հսկայական ճնշում են զգում: Եվ դրանք էրոտիկ զգայունությունն այդքան էլ հեշտ չի բացվում: Բայց դա հաճույք է իսկական սեքսուալ գուրմանների համար: Կանանց հաճախ խանգարում է հոգեբանական խոչընդոտը. համարվում է, որ ոտքերով տղամարդուն կարելի է գրավել միայն տեսողականորեն:

Կոնքեր

Այն մասին, որ կնոջ զգայունությունը խուտուտի հանդեպ որոշ կերպով բնութագրում է նրա սեքսուալությունը, առասպելներ են հյուսվում: Բայց դա ունի իր գիտական բացատրությունը: Իրանի կոնքային հատվածներն այն հատվածներն են, որտեղ գտնվում են զուգընկերոջ ձեռքերը սեռական ակտի ժամանակ: Եվ այդ հատվածի մաշկն իսկապես ամենանուրբ հատվածներից մեկն է:

Ձեռքեր

Ավելի կոնկրետ` դրա որոշ հատվածներ: Ներքին մակերեսը` դաստակից մինչև թևատակերն ամենափակն է արտաքին ազդեցությունից: Որոշ մուսուլմանական ժողովուրդների մոտ ամուսնուն դավաճանությունը համարվում է այն փաստը, երբ այլ տղամարդ դիպչում է ձեռքի այդ հատվածներին:

Մազեր

Դժվար թե մեկի մտքին փչի գլխի վրա էրոգեն գոտի փնտրել, բայց գլխամաշկի վրա նյարդային նույնքան վերջավորություն կա, որքան կա մազ: Գուցե հենց այդ պատճառով ենք համբուրվելիս ցանկանում մատներով խաղալ սիրելիի մազերի հետ: Մերսելով գլխամաշկը` զուգընկերը պատրաստում է ձեզ ավելի անհամեստ շոյանքների:

Որովայն

Որովայնի շոյանքներն ավանդաբար ասոցացվում են օրալ սեքսին անցման հետ, բայց ավելի փորձառու տղամարդիկ գիտեն, որ այս հատվածի վրա պետք է կենտրոնանալ ավելի երկար: Իսկ ահա պորտը կարելի է անվանել արգելված գոտի, քանի որ գենետիկ մակարդակի վրա պորտը համարվում է մոր օրգանիզմի հետ կապ և ոչ մի կերպ չի սազում էրոտիկ զգացումների հետ:

Կոպեր

Դժվար թե հնարավոր լինի հայտնագործել ավելի նուրբ շոյանք, քան կոպերի համբույրները: Մաշկի չափազանց զգայունությունն ու նյարդային վերջավորությունների մեծ քանակությունը դարձնում են մարմնի այս հատվածն ամենաինտիմներից մեկը: Եվ եթե արդեն իսկ թողել ես, որ տղամարդը դիպչի այդտեղ, ապա նա քեզ համար ավելին է, քան սեքսուալ զուգընկերը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
4 նշան, որ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինը. անուշադրության մի մատնեք
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
Չխորտակվող կղանք․ ե՞րբ դա կարող է տագնապալի ախտանշան լինել
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր

Latest

ԹԵՍՏ․ Դուք ունեք 10 վայրկյան նկարում առկա կոպիտ սխալը գտնելու համար
Ինչպես լինել կատարյալ. 15 կետ, որոնք կփոխեն քո կյանքը
Այս թեստը անցնում են միայն նրանք, ում IQ-ն մեծ է 130-ից
Կանանց տիպեր, ումից խուսափում են տղամարդիկ
Մեկ օրով հրաժարվեք ուտելիքից
Օրվա մեջ կերեք 2-3 կիվի. մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի
«Կեղծ» հղիություն. Երբ մեծանում է փորը, կա սրտխառնոց, բայց դուք հղի չեք
Գլուխկոտրուկ․ Քանի՞ առյուծ կարող եք հաշվել այս նկարում
Կանանց երկար ու կարճ ճանապարհը դեպի անկողին՝ ըստ Կենդանակերպի նշանների