Ներքնազգեստ, որ սիրում են տղամարդիկ

Like on FB:

Որոշ տղամարդիկ խոստովանում են, որ սիրում են, երբ կինը ներքնազգեստ է կրում, որոշներն էլ խենթանում են, երբ կնոջ հագին չկա կրծքկալ կամ կիսավարտիք:

Բազմաթիվ տղամարդիկ ասում են, որ սիրում են այն, թե ինչ կա ներքնազգեստի տակ, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենք չեն հետաքրքրվում կնոջ ներքնազգեստով:

Առաջին հերթին ներքնազգեստը կարծես նվերի փաթեթավորում լինի, որը սկզբից պետք է բացել, իսկ հետո հաճույք ստանալ նվերից:

Իսկ հետո կնոջ ներքնազգեստն ինչ-որ ինտրիգ է պարունակում, ինչպես օրինակ երկար կիսաշրջազգեստը. բոլորը գիտեն, թե ինչ կա դրա տակ, բայց ամեն դեպքում ցանկանում են տեսնել և համոզվել:

Ներքնազգեստի գույնն ու դիզայնը գնահատվում են տղամարդու կողմից ենթագիտակցական մակարդակի վրա:

Ներքնազգեստի գույնը

Ամենից հաճախ ամենասեքսուալ գույները տղամարդկանց համար երեքն են`կարմիր, սև և սպիտակ:

Կարմիր ներքնազգեստ

Տղամարդկանց մեծամասնությունը խոստովանում է, որ խենթանում է կարմիր ներքնազգեստի համար: Եվ տարօրինակ բան չկա. չէ՞ որ կարմիրը կրքի գույնն է և համապատասխան ասոցիացիաներ է առաջ քաշում: Կարմիր ներքնազգեստ կրող կինն ինքնավստահ, կրքոտ ու սեքսուալ է համարվում: Նա գիտի, թե ինչպես հաճույք պատճառել տղամարդուն և հաճույք ստանալ:

Սև ներքնազգեստ

Սև ներքնազգեստը շատ էլեգանտ ու սեքսուալ է, իսկ կիսաթափանցիկ ժանյակներն այն ավելի ռոմանտիկ են դարձնում: Տղամարդիկ համարում են, որ սև ներքնազգեստ կրում են միայն մեծ սեքսուալ հավակնություններով կանայք:

Սպիտակ ներքնազգեստ

Տղամարդկանց մի մասն էլ սիրում է սպիտակը, որ միշտ ասոցացվում է անմեղության հետ: Կանայք միայն սպիտակ ներքնազգեստ էին կրում, քանի որ յուրաքանչյուր կին ընդամենը մեկ զուգընկեր ուներ` իր ամուսինը: Այսօր անմեղությունը նախկինի պես չի գնահատվում, բայց տղամարդիկ դեռ հույս ունեն և հավատում են:

Ներքնազգեստի կտորը

Տղամարդիկ հստակ նախընտրում են մետաքսե ներքնազգեստ, քանի որ այս կտորն ավելի սեքսուալ է դարձնում ներքնազգեստը: Իսկ ահա բամբակե ներքնազգեստ նրանք այդքան էլ չեն սիրում` պատճառաբանելով, որ այն չափազանց պարզունակ է ու ձանձրալի:

Կրե՞լ, թե՞ չկրել գեղեցիկ ներքնազգեստ

Միայն ձեր սիրելին կարող է հստակ պատասխանել այս հարցին. չէ՞ որ դա ճաշակի հարց է:

Բազմաթիվ զույգեր մերկ են քնում, և դա նրանց դուր է գալիս: Բայց հարցումները ցույց են տալիս, որ մասնակի մերկությունն ավելի է գրգռում: Համաձայն վիճակագրության` տղամարդկանց 75%-ը հաճույք է ստանում սիրելիին ներքնազգեստով տեսնելիս:

Տղամարդը որսորդ է. երբ կինն արդեն մերկ է, նա դիտում է նրան որպես բռնված որսի, իսկ ահա ներքնազգեստով կինը ստիպում է տղամարդուն այլ կերպ մտածել. նա դեռ պատրաստ չէ, և տղամարդը պետք է փորձի ստանալ այն, ինչ ցանկանում է:

Մի մոռացեք նաև, որ տղամարդիկ սիրում են նորություններ: Փորձարկումներ արեք գույնի, կտորի, դիզայնի հետ: Ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ այն կանայք, ովքեր հաճախ են փոխում իրենց ներքնազգեստի ոճը, ավելի հավատարիմ ամուսիններն են ունենում, քան ովքեր միշտ նույն ոճի մեջ են:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
Իսկ դուք կգտնե՞ք ձեզ այս շարքում․ սիրո իրական պատկերը, որը կողքից ոչ ոք չի տեսնում (Photo)
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
4 նշան, որ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինը. անուշադրության մի մատնեք
5 բան, որ տղամարդն անում է, եթե իսկապես սիրում է
7 անսպասելի բան, որոնք ցույց են տալիս, որ ամուսնությունը երկար չի ձգվի

Latest

Ո՞ր թեյն է օգտակար, և ո՞ւմ համար է վտանգավոր թեյ խմելը
ԹԵՍՏ․ Կարո՞ղ եք կռահել, թե աղջիկներից որ մեկն է հարուստը
20+ լուսանկարներ, որոնք արվել են անխուսափելիից մեկ վայրկյան առաջ
Աշխարհահռչակ նկարիչներ, ովքեր իրենց հայտնի կտավները նկարել են թմրանյութերի ազդեցության տակ
3 իրավիճակ, երբ անհրաժեշտ է անպայման ստուգել աղիների քաղցկեղի առկայությունը
ԹԵՍՏ. Միայն բարձր ինտելեկտով մարդկանց է հաջողվում անցնել այս թեստը
Ե՞րբ է ձեր բաժանվելու ժամանակը
Հարաբերություններ ամուսնալուծված տղամարդու հետ
ԹԵՍՏ․ Մարդկանց միայն 7%-ն է կարողանում գտնել ՍԽԱԼԸ այս նկարում, իսկ դուք կարո՞ղ եք