Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Like on FB:

Իդեալական հարաբերությունների ժամանակ, իհարկե, դուք եւ ձեր զուգընկերը ֆիզիկապես եւ հուզական առումով համատեղելի եք։

Բայց ի՞նչ անել, եթե ձեր ինտիմ կյանքն այնքան էլ տպավորիչ չէ, իսկ մյուս բոլոր առումներով ամեն բան ուղղակի հիանալի է։

Հնարավոր է արդյոք ֆիզիկական բացը լրացնել հուզականով։

Եվ որքանով սեքսը դրանից կարող է ավելի լավը դառնալ։

Սեքսոլոգ Վանեսա Մարինի խոսքով՝ ամեն բան կախված է ձեր ցանկությունից եւ խնդրի վրա աշխատելու պատրաստակամությունից։

Եթե դուք երկուսդ էլ ուզում եք ու պատրաստ եք, սովորաբար կարելի է ամեն բան լուծել։

Իսկ եթե ձեզնից ինչ–որ մեկը պատրաստ չէ, ապա, հավանաբար, ձեր հարաբերությունների խնդիրը միայն սեքսը չէ։

Ընտանեկան թերապեւտ Մարիսա Նելսոնի խոսքով՝ իր այցելուների մոտ հարաբերություններում բարելավումներ են նկատվում, եթե նրանք երկուսն էլ անկեղծ խոսում են իրենց սեռական խնդիրների մասին եւ միասին աշխատում են դրանց վրա։

Նրանցից ոմանք ուղղակի փորձում են խուսափել այդ թեմայից, որպեսզի չվիրավորեն զուգընկերոջ զգացմունքները, եւ ի վերջո նրանք դադարում են սեքսով զբաղվել։ Բայց դա խնդրի լուծում չէ։

Խնդիրն այն է, որ սեռական անբավարարվածության պատճառը հաճախ ավելի մեծ խնդիրների մեջ է, օրինակ, զուգընկերոջից հեռանալը, ֆիզիկական բարդույթները, սթրեսը, հուզվելը, թե ինչպես կլինի սեքսը։ Որպեսզի իրական պատճառը պարզվի, պետք է խոսել այդ մասին։

Խոսեք այն մասին, թե ինչ եք դուք ուզում ձեր ինտիմ կյանքից, ինչն է ձեզ գրգռում, իսկ ինչը՝ ոչ, ինչպես եք դուք ուզում սկսել սեքսը, եւ ինչպես եք աշխատում այդ ուղղությամբ։

Կարեւոր է նաեւ դիմացինին հարցնել. «Եթե ես քեզ վստահեցնեմ, որ դու կարող ես ինձ վստահել, ինչ 3 կարեւոր բան կասես դու մեր սեռական կյանքի մասին»։

Փորձագետները խորհուրդ են տալիս մեկ ամիս տրամադրել ձեր սեռական հարաբերությունները կառուցելու եւ ինչ–որ նոր բան փորձելու վրա։

Հիշեք, որ այստեղ կանոններ չկան։ Բուն սեռական ակտը չպետք է գլխավորը լինի, ոչ էլ ոչ միշտ պարտադիր օրգազմը։

Փորձեք այն, ինչից նախկինում վախենում էինք, եւ ձեր սեռական կյանքը կարող է շատ ավելի լայն հնարավորություններ բացել, քան կարող էիք պատկերացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր
16 բան, որ դու պարբերաբար պետք է անես քո ամուսնու համար
Չխորտակվող կղանք․ ե՞րբ դա կարող է տագնապալի ախտանշան լինել

Latest

ԹԵՍՏ. «Մտքի մարզում»
«Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է տղամարդուն և հեռացնում աղը այն ամենից, ինչ տղամարդն է ասում իրեն». Արաբական իմաստություններ` բարոյականության ոսկե կանոններ
5 պատճառ, ըստ որոնց կինը կորցնում է տղամարդու նկատմամբ հարգանքը
Հոլանդական դիետա. մինուս 4 կգ` 7 օրում
Թեստ ամենագետների համար
Որոնք են իմաստուն և խելացի կանանց տարբերությունները
Առավոտյան ո՞ր ախտանիշներն են վկայում լյարդի խնդիրների մասին
Մարդկանց միայն 20%-ն է կարողացել անցնել այս ինտելեկտուալ թեստը
Ինչպե՞ս ժամանակին ախտորոշել արգանդի քաղցկեղը