Ինչպես սիրել սեփական մարմինը և կոտրել կարծրատիպերը

Like on FB:

Կարծրատիպերը մեր կյանքի անբաժանելի մասն են: Դրանք ստեղծում է մեդիան, իսկ զարգացնում են մարդիկ:

Մեդիան հստակ պատկեր է տալիս՝ ինչպիսին պետք է լինի կինը:

Ինչպիսի արտաքին տեսքն է համարվում գեղեցիկ, որոշում է մեդիան՝ թունավորել կանանց կյանքը և նրանց ստիպելով կոմպլեքսավորվել սեփական ինքնատիպ գեղեցությունից:

Բոլոր մարմիններն են գեղեցիկ և այսօր zNews-ը ներկայացնում է խորհուրդներ, որոնք կօգնեն սիրել սեփական մարմինը և անտեսել մեդիայի և հասարակության արժեք չունեցող կարծրատիպերը:

1. Զբաղվեք սպորտով

Նիհարելու համար չէ, այլ առողջության: Կարևոր չէ՝ ինչպիսի կազմվածք ունեք, սպորտով զբաղվելը կօգնի մարմինը պահել ներդաշնակության մեջ: Կարող եք ընտրել մարզասրահ կամ լողավազան այցելելու տարբերակը, բայց տնային մարզանքը կամ այգում առավոտյան վազքը նույնպես հրաշալի տարբերակներ են: Այս հարցում ևս անտեսեք գովզադները, որոնք ստիպում են համապատասխանել կեղծ չափանիշների: Զբաղվեք այն սպորտաձևով և այն պայմաններում, որոնք հարմարավետության զգացում են տալիս Ձեր մարմնին:

2. Հրաժարվեք խիստ սննդակարգից

Մոդելային կազմվածքը երազանք է բազմաթիվ կանանց և աղջիկների համար, ինչին վերջիններս ձգտում են ամենածայրահեղական տարբերակներով: Բայց, հրաժարվելով առավոտյան սուրճի հետ տաք կրուասանից, հիշեք, որ այդ նույն մոդելները, որոնց կազմվածքին նախանձում եք Դուք, նախանձում ենայն բոլոր ուտեստներին, որոնցից իրենք զրկված են աշխատանքի բերումով: Կերեք այն ամենը, ինչը երջանկացնում է Ձեզ, միայն հիշեք չափավորության մասին:

3. Լավ օրինակներ

Մեդիան ինքը տարիների ընթացքում հասկացավ, որ նիհարության պրոպագանդան ոչ մի լավ արդյունքի չի բերի: Գեր կանանց դժվար էր հագուստ գնել, ինչի պատճառով շատերն այլ տարբերակ չէին գտնում, քան նիհարելը: Այնպիսի կանանց պայքարի շնորհիվ, ինչպիսիք են պլյուս-սայզ մոդելներ Էշլի Գրեհեմը, Իսկրա Լուորենսը, Թես Հոլիդեյը, բոդի-պոզիտիվ արշավները կարողացան փոխել նորաձևության աշխարհը՝ այն դարձնելով հասանելի տարբեր կազմվածքներ ունեցող կանանց:

4. Գիրությունը տգեղություն չէ

Հավանաբար լսել եք այպիսի արտահայտություն՝ «Գեր ես, բայց գեղեցիկ»: Գեր լինել չի նշանակում լինել տգեղ: Մարմինները տարբեր են և այդ տարբերությունը միայն հրաշալի է: Որքան անհետաքրքիր կլիներ աշխարհը, եթե բոլորն ունենային միանման կազմվածք: Եվ հիշեք՝ Վերածննդի ժամանակաշրջանում փարթամ մարմինները լավագույն նկարիչների մուսան էին:

5. Առողջ սեռական կյանք

Լինել գեր, չի նշանակում լինել զրկված սեքսուալությունից: Հետազոտությունները ապացուցում են՝ տղամարդու ուղեղը փարթամ մարմինն ընկալում է որպես պարգև և թողնում է այնպիսի ազդեցություն, ինչպիսին կարող են թողնել թմրանյութերը և ալկոհոլը: Վայելեք Ձեր մարմնի հնարավորությունները, սիրեք այն և թույլ տվեք նրան լինել սիրված՝ զերծ անառողջ չափանիշներից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
4 նշան, որ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինը. անուշադրության մի մատնեք
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
Չխորտակվող կղանք․ ե՞րբ դա կարող է տագնապալի ախտանշան լինել
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր

Latest

ԹԵՍՏ․ Դուք ունեք 10 վայրկյան նկարում առկա կոպիտ սխալը գտնելու համար
Ինչպես լինել կատարյալ. 15 կետ, որոնք կփոխեն քո կյանքը
Այս թեստը անցնում են միայն նրանք, ում IQ-ն մեծ է 130-ից
Կանանց տիպեր, ումից խուսափում են տղամարդիկ
Մեկ օրով հրաժարվեք ուտելիքից
Օրվա մեջ կերեք 2-3 կիվի. մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի
«Կեղծ» հղիություն. Երբ մեծանում է փորը, կա սրտխառնոց, բայց դուք հղի չեք
Գլուխկոտրուկ․ Քանի՞ առյուծ կարող եք հաշվել այս նկարում
Կանանց երկար ու կարճ ճանապարհը դեպի անկողին՝ ըստ Կենդանակերպի նշանների