
Հայտնի բուժարար ու ալքիմիկոս Նոստրադամուսի հեղինակած տրակտատում ներկայացված է կոճապղպեղով մի ջեմի բաղադրատոմս, որը նախատեսված է «այն կանանց համար, որոնց սեռական անտարբերությունը թույլ չի տալիս ձեռք բերել կամ բավարարել իրենց սահմանված ախորժակը»:
Հնարավոր է, որ այս ջեմի բուժիչ հատկությունները չափազանցված են ներկայացված և այն չի ազդում որպես աֆրոդիզիզակ, սակայն այն շատ համեղ է և կարող է դառնալ հիանալի նախաճաշ:
Բաղադրությունը`
- 300 մլ մեղր,
- 100 գրամ կոճապղպեղ (արմատ):
Պատրաստման եղանակը`
Կոճապղպեղը բաժանել բարակ շերտերի (անհրաժեշտության դեպքում նաև կեղևազրկել) և մի քանի անգամ լվանալ:
Կտրատված կոճապղպեղը լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր և եփել 10 րոպե:
Բաղադրատոմսում գրված է, որ 10 րոպե եփելուց հետո եփուկը հարկավոր է քամել և դեն նետել, սակայն այդ եփուկին կարելի ըստ ճաշակի ջուր, մեղր և կիտրոն ավելացնել և ստանալ կոճապղպեղով հիանալի տաքացնող բուժիչ թեյ:
Հարկավոր է ևս մեկ անգամ ջուր լցնել, 10 րոպե եփել և քամել եփուկը, այնուհետև կրկնել այդ պրոցեդուրան ևս մեկ անգամ: Չորրորդ անգաm ջուր լցնելուց հետո կոճապղպեղն անհրաժեշտ է եփել 20 րոպե, այնուհետև դնել այդ կտորներն անձեռոցիկի վրա, չորացնել մինչև առավոտ, իսկ առավոտյան մանր կտրատել:
Հաջորդ առավոտ կոճապղպեղը լցնել հաստ տակով կաթսայի մեջ, ավելացնել մեղրը, փակել կափարիչը և 15 րոպե եփեl թույլ կրակի վրա:
Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել 3 օր շարունակ:
Սեռական գրգռումը բարձրացնելու համար՝ Նոստրադամուսը խորհուրդ էր տալիս օրական մեկ թեյի գդալ կոճապղպեղի ջեմ ուտել:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին