Փեսացուն հղի հարսնացուին լքեց հենց խորանի մոտ և պահանջեց, որ նա աբորտ անի․ ահա թե ինչ տեղի ունեցավ հիվանդանոցում (Photo)

Like on FB:

Այս պատմության հերսուհին՝ Ջիլը, կարծում էր, որ իր կյանքում ամեն ինչ դասավորվում է, ինչպես պետք է, քանի դեռ չի հայտնվել հղիության արհեստական ընդհատման եզրին:

Աղջիկն ընկեր է ունեցել, որի հետ նշանվել էր և մտածում էր, որ նա իր ճակատագիրն է:

Հեքիաթը փլուզվել է մեկ օրում, երբ փեսացուն իրեն լքել է խորանի մոտ:

Նա պարզապես չի ներկայացել հարսանիքի օրը…

Բայց նույնիսկ սիրելիի դավաճանությունը չէր կարող երիտասարդ կնոջը ստիպել մոռանալ այդ մարդուն:

Որոշ ժամանակ անց նրանք նորից սկսել են հանդիպել, Ջիլը պարզել է, որ հղի է:

Երբ ընկերն իմացել է այդ մասին, վերջնագիր է ներկայացրել՝ կա՛մ հղիության արհեստական ընդհատում արա, կա՛մ հաջողություն: Նա Ջիլի հետ համատեղ երեխա չի ցանկացել ունենալ:

Ջիլը զիջել է երիտասարդին. նա հսկայական ազդեցություն է ունեցել Ջիլի վրա:

Կլինիկա հասնելով՝ նա հանդիպել է հղիության արհեստական ընդհատման դեմ հանդես եկող երկու կանանց:

Նրանք կնոջը բառացիորեն աղաչել են երեխային ողջ թողնել:

Այդ ժամանակ Ջիլի ընկերն իր հետ է եղել: Նա հրել է Ջիլի ուսից՝ հրահանգելով գնալ, այդ կանանց չլսել, բայց նա լսել է: Այդ խոսքերը ամուր դաջվել են նրա գլխում:

Հիվանդանոցի բուժքույրը մի քանի հարց է տվել: Հետո ուղարկել են ուլտրաձայնային հետազոտության, որի արդյունքները Ջիլին արգելվում էր տեսնել: Կարգն է, բայց նա, այնուամենայնիվ, տեսել է: Բուժքույրը չէր անջատել էկրանի պատկերը: Եվ այնտեղ նա տեսել է տղայի՝ իր փոքրիկին: Ձեռքերը, ոտքերը, քիթը:

Դրամարկղի մոտ գնալիս նա հանկարծ հասկացել է, որ պետք է բառացիորեն փախչի այդ հիվանդանոցից, քանի դեռ անմեղ կյանք չի խլել:

Նա ամեն ինչ պատմել է իր ընկերոջը: Նրան համոզել է, որ այդպես չի կարելի, որ ինքը չի ուզում հղիության արհեստական ընդհատում անել, ինչին վերջինս կարճ պատասխանել է.

– Ոչ, ես այդպես չեմ կարող:

Նա սկսել է հագնել իր հագուստը և նայել է սառը երկաթե գործիքներին, որոնցով պետք է սպանեին իր փոքրիկին ու որոշել է, որ եթե ընկերն իր հետ չգա, ինքը մենակ կգնա: Եվ գնացել է:

Այդպես լույս աշխարհ է եկել Նիկոլաս Ջոզեֆը:

Հետո կինը նորից կլինիկա է գնացել՝ շնորհակալություն հայտնելու այն կանանց, ովքեր իրեն մտափոխել էին:

Մեկի հետ էլ ընկերացել է:

Հիմա, շատ տարիներ անց նա նամակ է գրել հղիության և արհեստական ընդհատման միջև ընտրող կանանց.

«Հիշեք՝ դուք ինչպես եք փոքրիկ, անպաշտպան աղջիկ եղել: Այն ժամանակ ինչի՞ մասին էիք երազում: Արդյոք աղջնակը կարո՞ղ էր մտածել իր երեխային սպանելու մասին: Ես գիտեմ, որ դուք երազել եք հրաշալի արքայազնի կամ պարզապես լավ տղամարդու մասին, որի հետ կամուսնանաք, ընտանիք կկազմեք, բայց հիմա Աստված ուրիշ ծրագրեր ունի Ձեզ հետ կապված:

Ես գիտեմ, որ հիմա ձեր երազանքները փշրել են ամենալկտի ձևով: Բայց Նա ձեզ հնարավորություն է տվել ընտանիք կազմելու: Նույնիսկ եթե այն հիմա բաղկացած է միայն երկու հոգուց, որոնցից մեկը դեռ չի ծնվել…

Պարզապես հավատացեք, որ ամեն ինչ լավ կլինի: Նունիսկ եթե այդպես չի թվում: Նույնիսկ եթե այսօր ձեր կյանքում ամեն ինչ վատ է»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
16 բան, որ դու պարբերաբար պետք է անես քո ամուսնու համար
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր
Հետույքների 4 տեսակ, որոնք կարող են շատ բան պատմել տերերի մասին

Latest

Հոլանդական դիետա. մինուս 4 կգ` 7 օրում
Թեստ ամենագետների համար
Որոնք են իմաստուն և խելացի կանանց տարբերությունները
Առավոտյան ո՞ր ախտանիշներն են վկայում լյարդի խնդիրների մասին
Մարդկանց միայն 20%-ն է կարողացել անցնել այս ինտելեկտուալ թեստը
Ինչպե՞ս ժամանակին ախտորոշել արգանդի քաղցկեղը
Բազմակողմանի զարգացա՞ծ եք արդյոք. ինտելեկտուալ թեստ
Ի՞նչ պետք չէ խնդրել ձեր տղամարդուց
Թեստ․ Ես ասեմ դարձվածքով, դու՝ մեկ բառով