Երեխաների դաստիարակության` Տիբեթյան վանականների սկզբունքները

Երջանիկ, խելացի և հաջողակ երեխա դաստիարակել ցանկացող յուրաքանչյուր մարդ պետք է սա կարդա։

Երեխայի դաստիարակությունը շատ բարդ զբաղմունք է։

Բացի դրանից, այն 1-2 օրվա բան չէ , այլ մի 10-20 տարվա։

Հավանաբար, չկա ոչ մի ծնող, ով իրեն հարց չտա, թե ինչպես ճիշտ դաստիարակի իր երեխային։

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում տիբեթյան դաստիարակության հիմնական կանոնները։

Արժե լսել այս իմաստուն խորհուրդները ներդաշնակորեն զարգացած անձնավորություն մեծացնելու համար։

Պետք է սկսել հետևյալ պարզ կանոնը հիշելուց` երեխային ծեծել ու նվաստացնել չի կարելի։ Դա ստոր արարք է։

1-ին շրջան

Երեխայի հետ պետք է վերաբերվել, ինչպես արքայի հետ։ Ոչինչ արգելել չի կարելի, միայն պետք է շեղել։ Եթե նա ինչ-որ վտանգավոր բան է անում, վախեցած տեսք ընդունեք ու ճիչ արձակեք։ Երեխան այդ լեզուն հիանալի է հասկանում։ Այդ ժամանակ նրա մեջ ներդրվում են հետաքրքրասիրությունը, ճանաչողականությունը, կյանքի հանդեպ հետաքրքրությունը։ Երեխան դեռ ունակ չէ երկար տրամաբանական շղթաներ ստեղծել։

Օրինակ, նա կոտրել է ծաղկամանը։ Նա չի հասկանում որ այն գնելու համար պետք է շատ աշխատել, փող վաստակել։ Պատիժը նա կընկալի՝ որպես ճնշում ուժի դիրքերից։ Դուք նրան կսովորեցնեք ոչ թե ծաղկամանը չկոտրել, այլ ենթարկվել նրան, ով ուժեղ է։ Դա ձեզ պե՞տք է։

2-րդ շրջան` 5-10 տարեկան

Այս ժամանակահատվածում երեխայի հետ պետք է վերաբերվել, ինչպես ստրուկի հետ։ Նրա առջև պետք է դնել խնդիրներ ու պահանջել կատարել դրանք։ Կարելի է պատժել չկատարելու համար, բայց ոչ ֆիզիկապես։ Այս ժամանակ երեխայի մոտ ակտիվորեն ձևավորվում է ինտելեկտը։ Երեխան պետք է սովորի իր արարքների նկատմամբ այլոց արձագանքը կանխատեսել, հարուցել իր հանդեպ դրական վերաբերմունք ու խուսափել բացասականից։ Այդ ժամանակ մի վախեցեք երեխային ծանրաբեռնելուց։

3-րդ շրջան` 10-15 տարեկան

Պետք է վերաբերվել նրա հետ, ինչպես հավասարը հավասարի հետ։ Ոչ թե՝ որպես քեզ հավասար մեկի հետ, այլ՝ հենց հավասարը հավասարի հետ, որովհետև միևնույն է, դուք ավելի շատ փորձ ու գիտելիքներ ունեք։ Նրա հետ խորհրդակցեք բոլոր կարևոր հարցերի շուրջ, նրանց տվեք ինքնուրույնություն ու ամեն կերպ խրախուսեք այն։ Ձեր կամքը թելադրեք մեղմորեն, շատ զգույշ, քննարկման ընթացքում, հուշումներով ու խորհուրդներով։ Եթե ձեզ որևէ բան դուր չի գալիս, ապա նրա ուշադրությունը կենտրոնացրեք բացասական հետևանքների վրա` խուսափելով ուղիղ արգելքներից։ Այդ ժամանակ ձևավորվում են ինքնուրույնությունն ու անկախ մտածողությունը:

Վերջին շրջանսկսած 15 տարեկանից

Նրան հարգանքով վերաբերվեք։ Երեխային դաստիարակելն արդեն ուշ է, և ձեզ մնում է միայն քաղել ձեր ջանքերի պտուղները։

Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել այս կանոններին չհետևելը։

Եթե երեխային ճնշեք մինչև 5 տարեկան հասակը, ապա դուք կճնշեք նրա կենսական ակտիվությունը, կյանքի հանդեպ հետաքրքրությունը, ինտելեկտը։ Նրան կսովորեցնեք առանց մտածելու ու սովորականի պես ենթարկվել բիրտ ուժին ու նրան կդարձնեք տարատեսակ ստահակների զոհը։

Եթե դուք շարունակեք դողալ նրա վրա 5 տարեկանից հետո, ապա երեխան կմեծանա մանկամիտ ու անընդունակ աշխատանքի և առհասարակ հոգևոր ջանքերի նկատմամբ։

Եթե դուք շարունակեք 10 տարեկանից հետո խնամել նրան փոքր երեխայի պես, ապա նա կմեծանա՝ որպես անինքնավստահ մարդ, կախված կլինի առավել ինքնուրույն ընկերներից, ովքեր ոչ միշտ կարող են ցուցաբերել անհրաժեշտ ազդեցությունը։

Եթե դուք չհարգեք երեխային 15 տարեկանից հետո, ապա նա ձեզ չի հարգի ու հավիտյան կհեռանա առաջին իսկ հնարավորության դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է