Եթե հաճախակի եք ճակատի հատվածում ցավեր զգում և փնտրում եք որևէ միջոց, որը կօգնի հանգստացնել այդ սաստիկ ցավերը, ապա հետևեք justhealthylifestyle-ի առաջարկած հնարքին:
Միակ բանը, որ ձեզանից կպահանջվի, եփած ձու և բամբակե սրբիչ ճակատին դնելն է:
Այս հնարքը բացահայտել է մի ամերիկուհի, ով անընդհատ տառապում էր ճակատային ցավերից:
Եվ այսպես, ի՞նչ է պետք անել:
Ձուն եփելուց հետո առանց կեղևազատելու փաթաթեք բամբակե սրբիչի մեջ, քանի դեռ տաք է, ապա ձվով սրբիչը տեղադրեք աչքերի արանքի հատվածում:
Այդպես պահեք սրբիչը, մինչև սառչի, ապա մի կողմ նետեք ձուն:
Լավագույն արդյունքի կհասնեք, եթե ձուն իսկապես շատ տաք լինի:
Այս գործողությունը կատարեք այնքան, մինչև ցավն ամբողջովին անցնի:
Իսկ ցավը կանցնի երկրորդ օրը:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ